Անշուշտ հեծանիվը նաև փոխադրամիջոց է, բայց դա չի հակասում այն սպորտային համազգեստով վարելուն։
Քաղաքային հեծանիվները կարճ տարածություններ քաշելիս մարդը շատ էներգիա չի ծախսում, հետևաբար գուցե կարելի է կոստյումով ու երեկոյան մակիաժով քշել։ Լուրջ հեռավորություններ` մանավանդ կտրուկ վերելքներով դու հազիվ թե կքշես ջինսով կամ կոստյումով։ Հեծանիվի շարժիչը մարդն է, որը շատ էներգիա ծախսելիս նաև քրտնում է, իսկ կոստյումով քրտնած ջենտլմենը կամ լեդին շատ ավելի վատ է ջերսիով, շորտերով ու սպորտային կոշիկներով հեծանվորդից, որից քրտնահոտ առնելը բնական է, գումարած որ հեծանվային ջերսին ու շորտերը պատրաստվում են հատուկ օդափոխանակություն ու հարմարավետություն ապահովելու համար։
Մեզ մոտ ովքեր, որ հեծանվով են գործի են գալիս, իրենց հետ բերում են փոխնորդ շորեր, ու շորերը փոխելուց առաջ ցնցուղ են ընդունում ֆիրմայի լոգարանում։ Հակառակ պարագայում նրանց սենյակ մտնել չի լինի…
Էջանիշներ