Վիշապ-ի խոսքերից
Ֆանտաստիկ է այսքան հեծանվորդ Երևանում… գժանոց…
Կուզենայի, որ.
1. Երևանի փողոցների աղբը աչք չծակեր
2. Բոլոր հեծանվորդները սաղավարտով լինեին
3. Բոլոր հեծանիվները լուսարձակներով լինեին, առանց լուսարձակների գիշերով հեծանիվ քշելու համար ԱՄՆ–ում տուգանում են
4. Հեծանվորդները չծխեին, հեծանիվն ու ծխախոտը անհամատեղելի են
5. Հեծանվորդները լինեին սպորտային հանդերձանքով` շորտեր, ջերսի, այդպես անհամեմատ հարմար է տուտուզի ու մարմնի այլ մասերի, ջերմաքրտնքափոխանակման համար, հարմար է առհասարակ… Հեծանիվների մեծ մասը կարծես թե նորմալ լեռնային կամ ճանապարհային սպորտային հեծանիվներ են, բայց հեծանվորդները հագնված են այնպես, կարծես թաուն բայք են քշում… չնայած սա այդքան էլ կարևոր չի, որքան մնացած կետերը…
Էջանիշներ