Հեծանվարշավ դեպի Դվին՝ պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին Խոսրով Կոտակ թագավորի օրոք:
Արշավ դեպի 4-րդ դար, որի ժամանակակից ճանապարհներին կհանդիպենք բազմաթիվ դեղձենիներ և կվայելենք դրանց բերքի հիասքանչ համը և բույրը։ Հնարավոր է նաև խաղող։
Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխճյան - Նշավան - Դվին - Երևան;
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31)
Վերադարձ՝ 19։00
Հեռավորությունը` 70 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ և ուսապարկ:
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Հեծանիվ վարձակալելու համար ժամը 08:30 լինեն Լենինգրադյան 31, ՀՎԶ հեծանիվների արհեստանոցում:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, զանգահարեք Սամվելին` 093-426-654
http://www.azatutyun.am/media/video/24711243.html
Շատ հավես ու վարակիչ տեսանյութ ա։
Claudia Mori (19.09.2012), Ֆոտոն (19.09.2012)
Հեծանվարշավ դեպի Աղվերան
«Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու փարթամ անտառներով և ծաղկաշատ ձորակներով հարուստ հեծանվարշավերից մեկին՝ շնչելու անտառային թարմ օդ և վայելելու հանգիստ գետակի ափին՝ ծառերի զովի ներքո:
Մեկնարկը. կիրակի օրը՝ հունիսի 9-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին:
Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ (Զեյթուն) կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով`
Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:
Հեռավորությունը` 10 կմ մինչև Ալմաստ կայարան + 60 կմ հեծանիվով մինչև Աղվերան և հետդարձ Երևան
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Ջրային հեծանվարշավերի սեզոնը սկսում ենք Մեղրաձորի արշավով: Մեղրաձորի չռիկը ժամանակին ջրառատ ջրվեժների կասկադ էր, բայց անցած տարի լուրեր ստացվեցին, որ կառուցված ՀԷԿ-ի պատճառով ջրի հոսքը խիստ նվազել է: Ամեն դեպքում՝ ջրվեժների տակ լողալու համար չմոռանաք լողազգեստ վերցնել:
Մեկնարկը. կիրակի օրը՝ հունիսի 23-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին:
Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Մեղրաձոր - Չռիկ ջրվեժ (15 կմ), Մեղրաձոր - Հրազդան - Բջնի - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Բյուրեղավան - Երևան (65 կմ)
Հեռավորություն` 90 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային, լողազգեստ և սրբիչ
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Էն ո՞վ էր ուզում հեծանիվ քշել սովորեր:
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ` 18:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:...
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 18:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանվավարժանքի համար հեծանիվներ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը անվճար
Հարգանքով, "Հեծանիվ +"
093 426 654 (Սամվել Հովհաննիսյան)
Ես, Նաիրուհին և Rammstein-ը: Էսօրվա արշավից մի քիչ
Հուլիսի վեցս համարեմ զբաղված չէ՞![]()
Ջա՜ն, Հայաստանի տժիկ արև, ու հեծանի՜վ։
boooooooom (24.06.2013), StrangeLittleGirl (05.07.2013), Նաիրուհի (24.06.2013), Ռուֆուս (24.06.2013)
boooooooom (24.06.2013), Smokie (24.06.2013), Նաիրուհի (24.06.2013)
Սենց հաշվարկներ չեմ արել, հնարավորություն էլ չունեի։
Ինձ համար դեռևս դժվար արշավ էր, երկար, գնալիս՝ քարքարոտ ու փոսերով հարուստ ճանապարհ, վերադառնալիս՝ բավական հեշտ, բայց ընկնելուս հետևանքներն իրենցն ասացին, ու բոլոր ստից դիքերին կեսից հանձնվում էի։
ԲԱՅՑ
Վարդանի ու Ավետի հետ հեծանվով (և ոչ միայն) մինչև աշխարհի ծայրն էլ կգնամ։ Իսկական ճանապարհի ընկեր են՝ ուշադիր, հոգատար, օգնող։ Շնորհակալ եմ շատ-շատ...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
boooooooom (24.06.2013), Diana99 (27.06.2013), Rammstein (24.06.2013), Smokie (24.06.2013), Ռուֆուս (24.06.2013)
Այս կիրակի՝ հուլիսի 7-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է Վարդավառի տոնը միասին Սևանում նշելու: Երևանից Սևան կմեկնենք գնացքով, այնուհետև կիջնենք թերակղզու լողափը: Վերադարձը կլինի ամբողջությամբ հեծանիվներով:
Եվ այսպես, մեկնարկը կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին: Խնդրում ենք չուշանալ, որովհետև հենց 8:30-ին է շարժվում: Տոմսի արժեքն է 600 դրամ:
Ամբողջ երթուղին հետևյալն է`ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև Սևանի թերակղզի, այնուհետև վերադարձ՝ Սևանի մայրուղով մինչև Երևան (65 կմ):
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային: Ձեզ հետ ունեցեք նաև լողազգեստ, գլխարկ և երկարաթև հագուստ՝ արևից պաշտպանվելու նպատակով:
Տրամադրությունը` ջրիկ
Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
boooooooom (05.07.2013), Rammstein (05.07.2013), Smokie (05.07.2013)
ես էլ գա՞մ![]()
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ