Խմբով քշելը շատ ավելի ապահով է, քան միայնակ: Իսկ եթե շատերը Երևանում սկսեն հեծանիվ քշել, վարորդների վերաբերմունքը ուզած չուզած կփոխվի դեպի լավը: Համաձայն եմ, որ լիքը անասուն վարորդներ կան, որ կարող են քշել ուղիղ վրադ, կամ էլ կողքովդ անցնելիս սիգնալ տան, բայց նորմալ մարդիկ էլ կան, ովքեր կարմիր լույսի տակ սկսում են հարցուփորձ անել, կամ էլ գովել, որ հեծանիվ եմ քշում

Ամեն դեպքում ես ինքս Երևանում շատ մեծ շարժ եմ տեսնում, հիմա օր չկա, որ փողոցում հեծանիվ քշող մարդ չտեսնեմ ու իրենք հիմնականում ՀՎԶ-ից չեն, մոտ ապագայում հույս ունեմ, որ Երևանը կդառնա bicycle friendly քաղաք

Էջանիշներ