Ռուֆ, որոշել եմ գամ, բայց նոր հեծանիվս լվանալուց ու արգելակները ձգելուց տեսա, որ թեթեւակի պրոբլեմ կար, լրիվ մոռացել էի. էն դիմացի արգելակի ճոպանը ձգող պտուտակը (նկարում` կարմիր օղակի մեջինը) հայերեն ասած սառվատ ա եղել: Հիմա մի կերպ ձգել եմ, բայց հուսալի չի: Ասում եմ, եթե մի կես ժամ շուտ գամ (չնայած` դրա փոխելը 5 րոպե ա), Սամվելի մոտից կարա՞մ էդ մասը առնեմ, փոխեմ:



Էսօր գնացի պահեստային մի հատ կամեռ ու երկու հատ золотник առա (դրան հայերեն ո՞նց ես ասում ), մի հատ էլ լույս առա:


Հա, մեկ էլ հետս ի՞նչ պիտի բերեմ, բացի երեք հատ հացից ու մի քանի պահեստամասերից: Ասենք` բանալի (կլուչ ), կամ պոմպ: Վստահ եմ, որ պետք եղած ամեն ինչ էլ կլինի, ուղղակի հետ գալու համար եմ ասում (եթե ես ու դու առանձին ենք գալու):


Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Հետ գալուց Ռուֆուսի խելքին չընգնես, հիմանական խմբի հետ կգաս, քշելու ա քեզ թողի ճամփին մենակ
Բագ ջան, ճիշտ ա, խբով շատ ավելի հուսալի ա (չեմ ասում, թե Ռուֆոսը անհուսալի ա ), բայց ախր
1. Չեմ ուզում շատ ուշ տուն հասնեմ (ի դեպ` էդ էլ էի ուզում հարցնեի, Ռուֆն ասեց` ամենաշուտը 19-ին կհանեն քաղաք, բա ամենաո՞ւշը երբ… Էդ հարթ ճանապարհով Երեւան հասնելը, թերեւս ավել հեշտ ա, քան հետո Կիեւյանի ու Կոմիտասի դիքերով Զեյթուն բարձրանալը):
2. Հիմնական խմբի մեջ գոնե մի հոգի ծանոթ մարդ կլինի՞: Անկապ ա լրիվ անծանոթ մարդկանց միջավայրում մնալը: