Ինչ հավես էր.....
Ոտքերս ցավից տրաքում են, բայց էդ հեչ, կարևորը հեծանվավազքը շատ լավ անցավ
Ինչ հավես էր.....
Ոտքերս ցավից տրաքում են, բայց էդ հեչ, կարևորը հեծանվավազքը շատ լավ անցավ
I may be paranoid but no android!
Նայեցի՞ք: Հ1-ով ու Երկիր Մեդիայով ցույց են տվել, Հ1 -ինը տեսել եմ, մյուսը՝ չէ:
Հա իրոք շատ գարնանային հեծանվաերթ էր, ~~ այն ինչ մտածել էինք ստացվեց անգամ ավելին....գարունը իրոք մեր մեջ էր...ու մենք փորձում էինք վարակել մարդկանց ...ժպիտ պարգևել, ուրախություն, զարմանք ու դա հաջողվեց...իհարկե երբեմն առանց դեմքի արտահայտության մարդիկ նայում էին, զգացվում էր ,որ խորը քնից դեռ չեն արթնացել, բայց թիթեռների թեթև ձեռքով ստացվում էր, ստացվում....Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնեցին , որ կայանա, զատիկ, թիթեռ, ծաղիկ հեծանիվ, բուսական քեֆ նախաձեռնությունը, ..բոլոր հեծանվորդներին և պարզապես մարդկանց , որ եկել էին ողջունելու , միանալու այս հրաշալի զարթոնքին...
ԶԱՐԹՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ...
պ.ս.Հալյուրով և երկիր մեդիայով ցույց տվեցին, հայլուրինը կարգին դրայվոտ ռեպորտաժ էր, որ իրանց նյարդերին չենք դիպչում , լավ էլ ստացվում է իրանց մոտ, երկիր մեդիան նույնպես ազդեցիկ էր, չնայած, որ խոսքս բերանիս մեջ կտրեցին, ասում էի`
թող գարունները ծառատնկով սկսեն, այլ ոչ ծառ հատմամբ...ինչպես երեկ առավոտյան ՍԱՍ-ի դիմացի ծառերն էին փռտում կամ մեր անտառները կամ կամ ....
Գարունը կյանքի խորհրդանիշն է , երկրպագենք ԿՅԱՆՔԸ ու ենթարկվենք կյանքի օրենքներին...այսքան բան
Վերջին խմբագրող՝ նախշուն: 09.03.2009, 14:18:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Մի քանի նկարներ
I may be paranoid but no android!
Եսել եմ շատ սիրում հեծանիվ քշել,բայց վաղուց չեմ քշել
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
նկարների համար կարող եք այցելել
http://nu-ne.livejournal.com/18463.html, ինչպես նաև Ֆեյսբուք սոցիալական ցանց - "Save Teghut Forest" խումբ,
odnoklassniki.ru "Cycling Armenia",
http://bnamard.blogspot.com
Վերջին խմբագրող՝ նախշուն: 10.03.2009, 15:56:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Ceceron (10.03.2009)
"Գարունը` մեր, իսկ մենք` գարնան մեջ"
08.03.09 18:43 վիդեո Դիտեք երկիր մեդիայի վիդեո-ն
http://67.18.130.178/?lang=arm&page=1&id=3267&nc=6#
"Գարունը` մեր, իսկ մենք` գարնան մեջ": Մայրաքաղաքի սրտում մի խումբ բնապահպան երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է հեծանվավազք` նվիրված մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը ձգվող կանանց միամսյակին: Տոնական հեծանվավազքի մասնակիցները տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ են, որոնց միավորում է միեւնույն մտահոգությունը. բնությունը, ասել է թե` գեղեցիկը, պետք է պահպանել: Հեծանվավազքի երթուղին ձգվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգուց եւ շարունակվել քաղաքի կենտրոնական փողոցներով: Բացի այդ, մասնակիցները շրջել են քաղաքով եւ բաժանել տոնականբացիկներ` բնապահպանական աֆորիզմներով, ինչպես նաեւ ծաղիկներ` իբրեւ կյանքի խորհրդանիշ:
Զարուհի Փոստանջյան /ԱԺ "Ժառանգություն" խմբակցության անդամ/ - Գիտեմ հեծանիվ վարել, միշտ մասնակցում եմ բոլոր նման ակցիաներին: Եվս մի անգամ հնարավորություն ունենք բնության հետանմիջական շփվենք եւ ստանալ բնությունից էներգիան, որը բոլորիս անհրաժեշտ է:
Մարիամ Սուխուդյան /ակցիայի մասնակից/ - Մենք բոլորս զարդարվել ենք կանաչ ժապավեններով, ծաղիկներով, զատիկներ, թիթեռներ, գարնան խորհրդանիշներ, ու մենք կոչ ենք անում, որ թողնեն բնությանը հանգիստ, թողնեն, որ գարունը գա, ոչ թե ավիրեն, որ ծառ չլինի, որ բողբոջ դուրս գա ու մեր գարունը սկսի ծառատունկով:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
վիդեո-ն youtube-ում տեղադրեցի` http://www.youtube.com/watch?v=-haMVSDbrz4
...
այսօր` մարտի 14-ին..ժամը16:00-ին եկեք Ձեր հեծանիվներով, Նոր առաջարկներով, մտքերով Բուսաբանական այգի...եկեք միասին կերտելու հեծանվային ճամփան...զարգացնելու հեծանվային մշակույթը: Բոլոր նրանք, ովքեր տեսնում են իրենց այս շարժման կայացման գործում հրավիրում ենք այգի` ծառերի, գարունի ներքո ընկերաԳՈՐԾՆԱԿԱՆ հանդիպման...093 426 654, 093 640 340
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Ռուֆուս (18.03.2009)
Հավանաբար այս կիրակի օրը մարտի 22-ին տեղի կունենա Բնապահպան երիտասարդների եվ "Մաքուր Ջրի" հետ համատեղ ակցիա -հեծանվավազք:
Կա նախնական պայմանավորվածություն Մաքուր Ջրի հետ, իմ վերջին տվյալներով նրանք պատրաստ են 17 անվճար հեծանիվ տրամադրել մասնակիցներին , ինչպես նաև նրանց շապիկները ,որը հեծանվորդները կկրեն ողջ երթի ընթացքում:
Նպատակն է` պրոպագանդել կյանքը, մեր քաղցրահամ ջրի պաշարները, մեր կապույտ կենարար հեղուկը, որն այսօր ՎՏԱՆԳՎԱԾ է:
Պատճառները` մեր անխնա վերաբերմունքը, ջրերի աղտոտումը հենց մարդու կողմից, ջուրը որպես աղբատար, կոյուղի օգտագործումը, ինչպես նաև այն ՄԵԾ ՎՏԱՆԳԸ, որը սպառնում է առաջին հերթին ՈՍԿՅԱ ՍևԱՆԻՆ, այն է ոսկու հանքի կառուցումը Սևանի ափին....
Հայտնի է ,որ հանքարդյունաբերության թափոնները խառնվելով Սևանա մաքրության հետ ամբողջովին կվերացնեն մի ազգ, որը կարծես շատ է ծերացել և էլ չի էլ ուզում ապրել....
Դե, հանուն կյանքի, հանուն Կենաց Ջրի...
Արժե զարթնել,ապրել, քշել, սիրել, պահպանել~
Վերջին խմբագրող՝ նախշուն: 19.03.2009, 11:29:
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Terminator (19.03.2009), Ռուֆուս (19.03.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ