Մինչև հիմա եղած հեծանվարշավներից ամենադաժանն ու էքստրեմալն էր, նույնիսկ անձրևին ու կարկուտին հեծոներով Սևան գնալը սրա հետ չէր համեմատվի
Ծովագյուղից հանգիստ քշելով հասանք Ծափաթաղ մի հատ տեղատարափ անձրև սկսվեց ու էդ անտերը չէր էլ ուզում կտրվել... Վարդենիսի մոտերի ճանապարհն էլ խայտառակ վիճակում էր, ու հենց էդտեղ էլ մութը ընկավ....
Պատկերացրեք սարսափելի ցուրտ, անձրև ու կայծակ, մութ (ձևի համար ավտո էլ չէր անցնում էդ կողմերով), ճանապարհը ահավոր վիճակում էր, ամեն տեղ խորը ջրափոսեր էին, մի քիչ արագ գնայիր, կամ անուշադիր լինեիր գյաբռլամիշ էիր լինելու (ինչն էլ ի վերջո կատարվեց Արշակի հետ, լավ ա թեթև պրծավ... ), էն աստիճանի էինք թրջվել, որ ամեն անգամ պեդալ սեղմելուց կոշիկներիս միջից անձրևաջուր էր չռռում....

Հա ու էդ ընթացքում ինչքան հարցնում էինք թե մինչև մեր նպատակակետը հանդիսացող Ծովինար գյուղը ինչքան ա մնացել ասում էին 50կմ (ու սենց մի քանի ժամ)....
Բայց վերջում էնքան կայֆ էր, մի կերպ էդ վայրենի ճանապարհից դուրս եկանք ու հայտնվեցինք անտառի միջով գնացող ուղիղ ու հարթ մայրուղում... Ես խմբից ահագին հետ էի ընկել, մենակ քշում էի էդ մթան մեջ, լուսինն էլ ճանապարհն էր ցույց տալիս

Ոնց որ կյանքի ու մահու կռիվ լիներ, վրաս հալ չկար, ծնոտներս ցրտից չխչխկում էին, շորերս որ քամեի, մի երկու լիտր ջուր դուրս կգար, բայց ոտքերս ինքնաբերաբար պտտվում էին

Ղեկը մի ձեռքով էի բռնել, մյուս ձեռքս էլ շփում էի ոտքիս, որ գոնե մի քիչ տաքանայի...
Բայց հավես էր, պատկերացրեք էդքան տանջանքից հետո ինչ կայֆ ա նստել խարույկի մոտ ուխա ու ձկան խորոված ու կարտոֆիլ ուտել ու մի բաժակ տնական արաղ խմել...
Իսկ հեծանվարշավի էսօրվա էտապի համար էլ ուժ չկար, ավտո վերցրինք, վերադարձանք Երևան, նախատեսված 260կմ-ից մի 110կմ-ի չափ քշեցինք, բայց դե դա էլ էր բավականին բարդ...
Իսկ Ներսեսը դեռ ճռռում է ճանապարհին

Էջանիշներ