Cassiopeia (14.05.2017), Ծլնգ (15.05.2017), Տրիբուն (14.05.2017)
Էս քարտեզից ավե՞լ եք քշել․․․ 84 miles-ը ոնց որ 160 կմ չի․․․ հալալ ա, մանավանդ, որ Oxi-ն էլ պակաս էր․․․
Բա հեծանիվը որտեղի՞ց ճարեցիր։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 15.05.2017, 00:32:
Վիշապ (15.05.2017)
Ստրավան մոռացել պաուզայի վրա էի դրել մի 30կմ, (որ քարտեզը նայես, մինչև Աշտարակ, ուղիղ գիծ կա, այ էդքանը գրանցված չի) ժամանակ եղավ կդզեմ, Oxi-ի համար կներեք թափթփվածիս, իսկ հեծանիվն էլ ոնց միշտ՝ ընկերոջս զապաս ալյումինից տաբուրետկան, հեսա դրանով 212կմ էլ պիտի քշեմ, էշ էշ:
Ամսի 28-ին կեսօրից հետո համեցեք Սևան, որ վրես հալ եղավ, ձկան խորոված պատիվ կտամ, մակարոն ուտելուց հետո :Ճ
Si vis pacem, para bellum
Ծլնգ (16.05.2017)
Ափսոս պեդալս ջարդվեց լրիվ չքշեցի, բայց փոխարենը մի ընտիր ժողովուրդ, մե հրաշք բնություն:
https://www.relive.cc/view/1009416473
Si vis pacem, para bellum
boooooooom (29.05.2017), Cassiopeia (29.05.2017), ivy (29.05.2017), John (29.05.2017), Աթեիստ (29.05.2017), Ծլնգ (29.05.2017)
մակարոնը աչքիս դուրդ չեկավ, հա՞
Աբրիս տեսքդ էլ Վարդենիսի կողմերը լավ թարմ ա, կարգին էլ արագություն ես պահել։ Մի քիչ մանրամասն պատմի․ ի՞նչ հեծանիվ էր, ի՞նչ պեդալ ու կոշիկներ, ի՞նչ նստարան, ի՞նչ ակներ ու անվադողեր․․․ քանի՞ հոգի էին, ո՞վ ինչ ժամանակով հաղթեց․․․ ի՞նչ օգնող անձնակազմ էր (ջո՞ւր), ո՞նց հետ հասար․․․
Էս ամենը Վիշապը թող պատմի իհարկե, բայց եկեք արդեն մենք ակումբային էս սեզոնի առաջին հեծանվարշավը պլանավորենք կիրակի օրվա վրա (04.06.17): Ես առաջարկում եմ հեշտ մի բան ընտրենք, ասենք՝ Երևան-Աշտարակ-Էջմիածին-Երևան։
Կարճ
Կոնկրետ
Cassiopeia (30.05.2017), Աթեիստ (30.05.2017)
Հեծանիվը. Դեսից դենից հավաքած խառը կոմպոնենտներով, ալյումինից կմախքով (անանուն), ցածրապրոֆիլ (23մմ) անվադողերով ու չմո նստարանով մազոխիստական տաբուրետկա, որի մի պեդալը արհեստանոցի անբարեխիղճ աշխատողներ «թարս ռեզբա» էին ձգել, ինչի արդյունքում էլ պեդալս դուրս թռավ 163-րդ կիլոմետրին: Հայաստանի պայմաններում ինչքան հասկանում եմ, եթե խճուղային, ապա՝ առնվազն cyclocross, մինիմում 28մմ ուժեղացված դողերով, ու լավ կլինի կարբոն, որ գոնե վիբրացիաները մի քիչ կլանի մինչև քամակին հասցնելը (հասկանալի է, որ թանկ է, բայց դե հաճույքի համար վճարել ա պետք):
Մրցակիցները. Վայթե 28 հոգի, մի երկու արտասահմանցի, մեկը լեռնայինով էր ու ընտրիր էլ քշեց, մի ամերիկացի էլ առաջին տեղ բռնեց (մոտ 7 ժամ քառասուն րոպե), երկրորդ երրորդ տեղերը հայեր էին, երրորդ տեղը ընկերս, ում ինձ տված հեծանիվի պեդալն էլ վախճանվեց, մի քանի աղջիկներ էլ կային, մեկն էլ հիբրիդ հեծանիվով ընտիր քշեց ու ավարտեց:
Միջոցառումն ու անձնակազմը. «Savage of Sevan»-ը TriClub Yerevan-ի պրոյեկներտից մեկն է:
Կոնկրետ էս միջոցառման մեջ նախատեսված էին 8 թե 9 սննդի կանգառներ, գումարած մի 5 մեքենայով աջակցող-օգնողներ, թե ճանապարհին մյուսներին նախազգուշացնելու, թե սննդով ու խմիչքով, տեխնիկական խնդիրներով օգնելու համար: Միակ մեծ խնդիրը լրացուցիչ հեծանիվների սակավությունն էր, որ ինձնից բացի էլի երկու հեծանիվ շարքից դուրս եկան, որից մեկը ՀՀ լավագույն քշողներից էր ու փաստորեն այդ տղային ու ինձ հեծանիվ չկարողացանք ապահովել ու տեղ հասանք մեքենաներով: Սկզբունքորեն միջոցառման հավաքած գումարը (ամեն մասնակցից 8000 դրամ) չնչինություն էր միջոցառման ծախսերի համեմատ:
TriClub-ը ընտիր մարդիկ են, ֆանտաստիկ կազմակերպիչներ ու աջակցողներ, ու ամեն կերպ ջանում են սպորտային հետաքրքրություն մտցնել կամ շատացնել մեր երկրի առօրեական բորշության մեջ, թիմի մեջ փորձելով ներգրավել տարբեր տարիքի ու մարզվածության աստիճանի մարդկանց:
Ինձ համար անչափ դրական օր էր, ու մակարոնն էլ շատ շատ շատ համով էր, ձուկն ու գարեջուրն էլ հետը :Ճ
Բոլոր հետաքրքրվածներին խորհուրդ կտամ անդամակցվել ու մասնակցել միջոցառումներին (թեթև բաներ շատ կան՝ կարճ վազք, ինտերվալ, կարճ հեծանվավազք) , վստահ եղեք, որ ձեզ սպասում են ու հավես ա լինելու:
Եթե էլի հարցեր կան, սիրով կպատասխանեմ, կամ (ստույգ պատասխանների համար) կարող եք անմիջականորեն զանգել կամ նամակ գրել կազմակերպիչներին:
Հ.Գ. Էն անասֆալտ մասը մոտ 12կմ էր փաստորեն ու մի քիչ ավելի շատ էլ ավերած ասֆալտով ճամփա էր, իմ տաբուրետկայով հեչ կայֆ չէր քշելը, դեռ պեդալն էլ որ ջարդվեց, մի մոմենտ մտածում էի մի ոտով մի կերպ հասնեմ տեղ, բայց դե խորդուրբորդ ճանապարհ, տաբուրետկա, միոտանի, մազոխիզմի դոզան շատ էր:
Si vis pacem, para bellum
boooooooom (30.05.2017), Cassiopeia (30.05.2017), John (30.05.2017), Ծլնգ (31.05.2017), Հայկօ (05.06.2017), Ներսես_AM (30.05.2017)
Լավ-լավ, լավ էլ հեծանիվ ա երևում։
Պեդալն էր լծակից պոկվե՞լ, թե՞ ինքը լծակը (crank)։ Մի քիչ դժվար եմ պատկերացնում լծակը թարս ռեզբա հագցվելուց։ Ձա՞խն էր։ Clipless պեդալով յանի մեկով էլ կարայիր շարունակել։
Բայց հանաքը մի կողմ, նենց նկարագրեցիր, նախանձս տվեց․․․ աչքիս triclub-ի հետ կապնվեմ՝ հետները քշմշեմ։ Մնում ա հեծանիվ ճարեմ․․․
boooooooom (31.05.2017)
boooooooom (31.05.2017), Աթեիստ (31.05.2017)
boooooooom (31.05.2017)
Հուլիսին կարո՞ղ ա կազմակերպեք որևէ բան։ Էս սփյուռքահայերն ինչքա՞ն են լինելու Երևանում։
boooooooom (31.05.2017), Cassiopeia (31.05.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ