User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1650 հատից

Թեմա: Հեծանվարշավ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանյան կանաչ հեծանվարշավ

    Շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, հրավիրում ենք մասնակցելու հեծանվային ակցիային՝ նվիրված Մաշտոցի այգու փրկությանն ու պահպանմանը: Հեծանիվներով երթևեկելու ենք Երևանի կենտրոնական փողոցներով, կրելու ենք կանաչ ժապավեններ, գլխաշորեր և դրոշներ: Այս ակցիայով կցուցադրենք մեր պատրաստակամո...ւթյունը մեր իսկ կանաչ տարածքներին տեր կանգնելու հարցում, ինչպես նաև խնդրի մասին թռուցիկներով կիրազեկենք անցորդներին:

    Հավաքվում ենք հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31), որտեղից շարժվելու ենք ժամը 12:00-ին: Հիմնական կանգառը լինելու է ժամը 14:00-ին Մաշտոցի այգում, ուր կմիանանք մեր կանաչ ակտիվիստներին, կմասնակցենք տեղի կազմակերպված միջոցառումներին և մեր հերթին էլ ցանկացողների համար անվճար հեծանվավարժանք կանցկացնենք:


    Երթուղին հետևյալն է` Լենինգրադյան - Կիևյան - Օրբելի - Բաղրամյան - Մոսկովյան - Մաշտոց - Կորյուն - Աբովյան - Սայաթ Նովա - Խանջյան - Թումանյան - Կարապի լիճ - Հյուսիսային Պողոտա - Հանրապետության Հրապարակ - Ամիրյան - Մաշտոցի Պողոտա - Մաշտոցի Այգի: Հետ դարձը՝ Արամի փողոց - Մանկական երկաթուղի - Հրազդանի կիրճ - Հալաբյան - ՀՎԶ

    Մեկնարկը` շաբաթ օրը, փետրվարի 25-ին, 12:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
    Հեռավորությունը` 25 կմ
    Բարդությունը` * - - - - , 1/5
    Սնունդը` թեթև, բուսական
    Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
    Հագուստը` սպորտային, տաք, ձեռնոցներ, գլխարկ:

    Մասնակցելու պայմանները`
    1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
    2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
    3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

    Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (25.02.2012), E-la Via (27.02.2012), Ռուֆուս (24.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •