Արդարությու'ն, խելքդ ծու~ռ է...
Կեղծ ժպիտդ ամենուր է.
Քարոզում ես, որ հավատամ,
Թե անլեզու եմ, անատամ...
Թե սևի տեղ սպիտակ մուր է,
Թե խայթոցը ջերմ համբույր է,
Ո՞նց հավատամ, երբ ասում ես,
Թե չասելը հիասքանչ է,
Իսկ ասելը, մեկ է, զուր է...
Քո թևերի վեր-վարներից
Մեր աշխարհը նոր ստեր է նվեր ստանում.
Չնեղանաս, բայց հավատա,
Որ մեր օրում արդար է նա,
Ով նայում է ու չի տեսնում,
Համփ է անում ու չի կծում,
Ձայն է հանում, բայց ոչ մի խոսք
Իր կոկորդից դուրս չի բերում:
Իսկ ես, նայի'ր, ձեռք ու ոտքս թափահարում
Ու գոռում եմ` իմ քաղաքում
Մարդկանց սրտում ոչ թե ճերմակ, այլ սև մուր է,
Որ ճակատս քո բռունցքից էլ ամուր է,
Որ հերիք է քեզ կեղտոտես`
Մարդկանց թողած ստահետքերը մաքրելով:
...Որ քեզ այսօր կարոտել եմ`
Մեր մանկության պարզ խաղերը վերհիշելով.
Այն ժամանակ ինձ լսում էիր,
(Կամ էլ ձայնս էր բարձր թռչում...)
Ամեն դեպքում, վերադարձիդ հավատում եմ,
Ու մինչև գաս, քեզ նամակներ գրում-ջնջում...
Արդարությու'ն, խելքդ ու՞ր է
(Արդարությու'ն... աչքդ կույր է...)
(գրել էի 1 տարի առաջ` այսօրվա համար)
Էջանիշներ