Խփեցիր ճիշտ նշանակետին
Իհարկե՛ ծայրահեղական ենք: Անշուշտ ծայրահեղական ենք, որովհետև չենք հրճվում, որ ինչ-որ հաղորդում իր մեջ այնքան համարձակություն է գտել, որ թռուցիկ խոսի մարտի 1-ի իրադարձությունների մասին ու դա ներկայացնի որպես օբյեկտիվության գագաթնակետ, որ այդ հաղորդման հեղինակներն ու համակիրները հայտարարեն. «Տեսա՞ք, մենք ռիսկ ենք արել մարտի 1-ի մասին խոսել»: Բա ի՞նչ պետք էի անեինք, պարոնայք լրագրողներ: Տարվա ամենակարևոր ու ամենացավալի իրադարձությունն էր, բա որ չխոսեիք պոռնի՛կ կլինեիք: Խոսում եմ կտրուկ, որովհետև ունեմ, ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդպես կտրուկ խոսելու իրավունք: Հիմա այդ մարդիկ գլուխ են գովում ու ասում են. «գովե՛ք մեզ, որովհետև պոռնիկ չեղանք»: Բայց դա քիչ է պարոնայք, շատ քիչ է լրագրողների ու հաղորդումների համար:
Ձեր յուրաքանչյուր հաղորդման մեջ պիտի՛ խոսեիք մարտի 1-ի մասին, պիտի քննադատեիք ու պատին գամեիք իշխանությանը ու զրկվեիք ձեր աշխատանքներից ու անցնեիք ինչ-որ ընդհատակյա մամուլ, այդ դեպքում կգովի ձեզ ու կասեի. «ՀԱԼԱ՛Լ ա իրանց»: Իսկ հիմա ի՞նչ ա ձեր արածը, որ գովեմ: Որ ռիսկ եք արել կցկտուր երկու բառ ասել ու էդ ընթացքում չեք հապաղել ստոր կադրերի ցուցադրումից (ստոր, որովհետև այդ կադրերը մշտապես օգտագործվել են ստորագույն նպատակներով):
3 կրթություն, 10 տարվա աշխատանքային ստաժ, ֆլա՛ն-ֆստա՜ն... շատ քիչ է էդ անտերը լրագրության, լավ լրագրության համար: Լուս ջան, որ հա ժուռնալիստիկա տերմինն ես մեջ գցում՝ օգտվելով քո ժուռնալիստիկայում սովորելու փաստով: Արի քեզ հիասթափեցնեմ.
Այդ ձեր ժուռնալիստիկայում սովորող-սովորածների մեծ մասին 10 անգամ ավելի լավ հոդվածներ կգրեմ ու հաղորդումներ կպատրաստեմ: Գլու՞խ եմ գովում, մեծամտանու՞մ եմ: Ճիշտ հակառակը. ես չափազանց վատ հոդվածներ կգրեմ ու հաղորդումներ կպատրաստեմ, բայց դա այսօրվա ժուռնալիստների մեծ մասինից ավելի որակով կլինի, որտև էդ ձեր ժուռնալիստիկայում որակ չկա, ցավոք, խիստ ցավոք:
Լրագրողին առաջին հերթին մեծ համարձակություն է պետք ու իսկական լրագրողներն էսօրվա բազում անգամներ ծեծ կերած ու դատարանի առջև կանգնած Գագիկ Շամշյանն է, գործից ազատված Սուրեն Սարգսյանն է, Գոհար Վեզիրյան ու Աննա Իսրայելյանն են: Այ իրանք են լրագրողները, որ բացի պրոֆեսիոնալիզմից նաև համարձակություն ունեն ու չեն վախում իրանց խոսքը ասել ու կես բերան «մարտի 1» տերմինն օգտագործելու համար էլ իրենք իրենց հերոսներ չեն հռչակում:
Չէ, ոնց կլինի, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին են խոսել ու մարտի 1 են ասել, ուրեմն արդեն օբյեկտիվ են: Ո՛չ, ուղղակի եթե չասեիք ուրեմն զրոյից ցածր կլինեիք, որտև էն թեմաներն են, որոնք էսօրվա իրականությունում շրջելիություն չունեն: Ու հիմա ո՞վ է ծայրահեղականը, Լուս ջան, ե՞ս, թե՞ դու
Էջանիշներ