Մի երկու կադր նայել եմ, պրոֆեսիոնալիզմ գուցե կա, ի՞նչ խոսք, ասենք երթուղայինի մեջ խցկվածներին հարցնում են՝ ձեզ լավ ե՞ք զգում, խո չե՞ք նեղվում, մի խցկված աղջիկ էլ թթված դեմքով թե՝ ուրիշ ճար չունենք ու երթուղայինի դուռը շրխկացնում է տեսախցիկի առջև, հա ի՞նչ
Էն առակը հիշում եք, որ մի անառակ որդի է լինում, որին հայրը հա նախատում է՝ թե դու մարդ չես դառնա, որդին հետո տնից գնում է, մի տեղ հաջողացնում է իշխան դառնալ ու հրամայում է հորը կանչեն իր մոտ։ Հայրը ոտքով մի երկու օր ճամփա է կտրում, գալիս է որդու մոտ, էս որդին թե՝ «հայր հիշու՞մ ես, որ ասում էիր, թե ես մարդ չեմ դառնա, հիմա տեսնու՞մ ես, իշխան եմ դարձել, մեծամեծ եմ, բոլորը խոնարհվում են իմ առջև…», հայրը պատասխանում է. «տեսնում եմ զավակս որ մեծամեծ ես դարձել, բայց մեկ է, մարդ չես դարձել, որ մարդ լինեիր, ինձ հալիվորիս չէիր ստիպի քարշ գալ մոտդ, այլ ինքդ կգայիր ինձ տեսնելու»։ Հիմա Հ1–ը ճիշտ է, գուցե պրոֆեսիոնալ հաղորդումներ է փորձում ունենալ, բայց մեկ է, իրենք մարդ չեն դառնա, իշխանությունների հավատարիմ ծառաներն են, երբեք որևէ իշխանավորի աչքի վերևի ունքի մասին ծպտուն չեն հանի, չկասկածեք։ Իսկ տարվա աժիոտաժները, քաղաքի փողոցների զիբիլանոցները, խցկված երթուղայինները ցույց տալուց պրոբլեմները չեն թեթևանա, քանի որ նրանք մեղավորների անունները այնուամենայնիվ չեն տալիս, իսկ եթե տան էլ, ապա միայն ըստ հրահանգի, զուտ որևէ ծանոթ–բարեկամի համար գործի տեղ կպցնելու նպատակով։ Քանի Հայաստանում դրվածքը չի փոխվել, Հ1–ի բովանդակությունը չի փոխվի, կփոխվի միայն ձևը, կտերը կսիրունանան, կտերի վրա բանծիկ կկապեն, կփայլացնեն, գույն կտան, բայց ուտելուց հետո մեկ է սրտխառնոց է լինելու։
Էջանիշներ