Ա՛րտ, բոլոր դեպքերում՝ էսօր Հ1-ն անկախություն թույլ տալիս ա: Չգիտեմ՝ վերևից ով ա վերահսկում, բայց որ «օբյեկտիվության սահմանափակում» չկա, դրանում վստահ եմ:բնականաբար չի գնում հայհոյանքների մասին, խոսքը գնում է ընդամենը արդար ու ազատ լրատվության մասին ու դու այդ ամենը հրաշալի գիտես
էնքան անմխիթար ա վիճակը, ազատության ու անկախության հարցը, որ իմ մտքով անցել ա այլընտրանքային հեռուստատեսություն ստեղծել...ասենք ինտենետային ալիք...դեռ չգիտեմ ինչ նախագծեր, բայց talk show հաստատ..կարգին, անկախ թոլք շոու,կոնկրետ թեմաներ, բանավեճեր ու էդ ամեն ինչը հատուկ օր, հատուկ ժամ կունենա, նկարահանված տարբերակը կկարողանան մարդիկ դիտել , մի խոսքով...դրա հետ կապված էլի լիքը գաղափարներ կան, բայց նպատակը ինտերնետային լիվ հեռուստատեսություն ստեղծելն ա
![]()
Լավ, Բյու'ր, Հ1-ի օբյեկտիվությունը բոլորին հայտնի է... բայց, Չուկ ջան, ընդհանրապես չդիտելն էլ բերում է նրան, որ էսօր չես կարող ճիշտ դատել "Հատուկ ռեպորտաժի" մասին: Իրականում սա էս եթերաշրջանի ամենահամարձակ լրագրողական նախաձեռնություններից մեկն էր, եթե ոչ` ամենահամարձակը: Բարձրացվել են շատ թեմաներ, որոնց մասին մեր հասարակությունը կամ լրատվամիջոցները գերադասում են լռել ու անցնել: Եղել են նաև զուտ կոմերցիոն թեմաներ, բայց երևի հաղորդման նպատակը հենց էդ է` խոսել ամեն ինչի մասին, լինել ամեն տեղ, այլ ոչ թե մասնագիտանալ միայն մի ուղղությամբ ու ըստ դրա էլ պիտակավորվել` քաղաքական, ժամանցային և այլն: Օբյեկտիվությունն, իհարկե, ամենացանկալի մակարդակի չէր, բայց, վստահ եղիր, մի քանի աստիճան բարձր էր, քան Հ1-ի որևէ այլ հաղորդման շրջանակներում: Կա շատ հետաքրքիր ու նոր լրագրողական աշխատանք, հաղորդման ուրույն ձևավորում, ինչը շատ գովելի է: Ցավոք, ամփոփիչ վերջին հաղրոդումները բաց եմ թողել, կսպասեմ, որ հայտնվեն YouTube-ում, բայց էդ կադրը, ինչքան էլ որ ճիշտ է` ունի իր անբաժանելի ենթատեքստը, ամեն դեպքում, կարծում եմ, տեսանյութում չի շեշտվել, ուղղակի, գիտե՞ս, երևի 25-րդ կադրի նման, եկել-անցել է` իր հետ բերել-տանելով իր ենթատեքստը:
սա կարող է լինել Ակումբի` էդքան սպասված "Հանդիպումների" սկիզբը` մանավանդ, որ հենց Ակումբի ներսում ձևավորվել են բանավիճող կողմերը, մնում է "իսկական մեղավորներն" էլ հանդիպել, այսինքն նրանց, ովքեր կարող են պատասխան տալ ակումբցիների հարցերին...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Moon (03.01.2009)
Սեդա ջան, ախր ամբողջ հարցը էն ա, որ էսօրվա վիճակով ես չեմ էլ ուզում «ճիշտ դատել» «Հատուկ ռեպորտաժի» մասին: Ինչքանը գիտեմ, ինձ բավական է: Իսկ ինչքա՞նը գիտեմ... գիտեմ որ համեմատած ավելի համարձակ է, բայց ոչ այն աստիճան, որ ինձ հետաքրքրի այնքան, որ ես իմ ժամանակը ծախսեմ նայելու վրա![]()
Փոխարենը ես պատրաստ եմ այն քննադատել նաև այստեղ, ընդ որում օբյեկտիվ, որովհետև հանրահավաքի խրոնիկայում հրեական դրոշ ցույց տալը աբսուրդ ու զավեշտ է, հետևաբար եթե ես լսել եմ, որ այդպիսի բան է արվել, ապա բարձրաձայնում եմ, քննադատում եմ, վստահ, որ այստեղի գրածներս կհասնեն հենց նույն Արտակ Ալեքսանյանին, հույսով, որ ինքը այդ խոսքերս որպես զուտ չարախոսություն չի դիտարկի, այլ նաև դրանից դասեր կքաղի, որտև տաս տարի սովորելը, նաև ԱՄՆ-ում ու չգիտեմ որտեղ սովորելը միակ չափանիշները չեն, ամենամեծ չափանիշն էլ հեռուստադիտողի կամ պոտենցիալ հեռուստադիտողի գնահատականներն ու սպասելիքներն են ու եթե այս ամենը լսելով այնքան համարձակ կլինի, որ էլ իր հաղորդումներում նման մանր բաներ չեն լինի, ես այդ մասին անպայման կիմանամ ու մի երջանիկ օր էլ կուզեմ նայել այդ հաղորդումը: Առայժմ այդ հաղորդումը չի հասել այն մակարդակին, որ կարողանա ինձ հետաքրքրել այնքան, որ նայեմ ու «ճիշտ դատեմ» նրա մասին![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գիտես, քո մոտ ու շատերի մոտ խնդիրն էն ա...որ ահավոր վատ ենք տրամադրավծ ցանակացած բանի նկատմամբ ինչ անում ա Հ1ը ու չեք ուզում մի քիչ ավելի իրատես լինել։
Ուրախ եմ, որ գոնե մեկը գտնվեց, որ գոնե մի քիչ գնահատում ա ժուռնալիստի աշխատանքը ու հատկապես Ալեքսանյանի...ես շատ եմ ուզում իրա մոտ մաստեր կլասս ունենամ, էն փորձը, որ ինքն ունի, սկի Պավել Շերեմետը չուներ
ՄԻ բան ասեմ, ես անձամբ չեմ տեսել այդ կադրերը և նյութը։ Բայց չեմ դիմանա, պիտի հարցնեմ...ինչու՞ եք ուզում հավատալ, թե պատահաբար է կամ թե ոչ...շատ էլ ճիշտ են արել...իսկ ինչու՞ պետք ա Լևոնի հետևը հրեական դրոշ երևա...կասե՞ք..ապրի օպերատորն ու լրագրողը, որ ամենաթեժ կադրն ա ընտրել...որ ով գիտի, գուցե ոչ մեկ մինչ այդ չէր տեսել, կամ չէր նկատել
Իսկ որ մի հեռուստատեսության եթերը չի վերահսկվում , կասե՞ս...կամ մամուլի...իսկ ինչու՞ ես կարծում, որ ընդդիմադիր մամուլը լրիվ ճիշտ ա գրում, իսկ Հ1ը չէ։
Ամեն մեկն էլ իրա քաղաքական շահն ա պաշտպանում, ինչը աբսուրդա ԶԼՄ համակարգում...
Ընտիր գաղափար ա
Իսկ կարծու՞մ ես ինտերնետը չեն վերահսկելու, էն էլ օնլայն ԹՎ![]()
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Լուս ջան, գուցե ես իրատես չեմ, բայց այդ իրատեսության մեծ պաշար քեզ կկամենամ: Մասնավորապես հասկանալ, որ ներկայիս վարչախումբը չի կարող անկախություն տալ որևէ հեռուստատեսության, ինչում համոզվելու համար ընդամենը պետք է հետևել նույն Հ1-ին, թեկուզ կողքանց: Իսկ եթե հետևում ու չես տեսնում, դա արդեն քո շատ մեծ խնդիրն է
Այ տեսնում ես, սիրելիս, ինչքան սխալ ես հասկանում: Ամենաթեժ կադր ինչ-որ մեկին վարկաբեկելու համար: ՔԱնի որ դա իրականում վարկաբեկիչ չի, բայց քանի որ մեր շատ սիրելի Հ1-ը նաև հակասեմիտական բաներ է անում, ապա նա դա օգտագործել է որոշակի հատվածի մոտ ատելություն սերմանելու, ոչ թե եսիմինչ անելու, լավ լրատվություն ապահովելու համար: Իսկ դա, կներես, բայց ստորություն է: Վստահ եմ, որ Արտակը դրա համար չի, որ նույն կադրերն օգտագործել է, բայց ինքը կամա կամ ակամա դարձել է նույն ստորի խաղի մասնակիցը
Մի՛ շեղիր թեման, խնդրում եմ: Ոչ մեկը քեզ չի ասել որ նույն ընդդիմադիր մամուլը լիովին ազատ է կամ լիովին արդար: Սակայն այսօրվա իրականությունում ես ավելի հավաստի տեղեկություն ստանում եմ ընդդիմադիր մամուլից, որովհետև այնտեղ կան լրագրողներ, ովքեր անգամ անձնական անհարմարությունների գնով իրենց տեսակետը ներկայացնում են: Ոմանք դրա համար ծեծվում են, ոմանց դեմ դատական պրոցեսներ են սկսվում և այլն: Բայց մենք հիմա չենք խոսում դրանց մասին, ես ինքս էս թեմայում երկու անգամ գրեցի որ չեմ ուզում համեմատել: Կոնկրետ իմ հայացքով ընդդիմադիր մամուլը այդ համեմատությունում կշահի, բայց էլի եմ ասում, համեմատել պետք չի:Իսկ որ մի հեռուստատեսության եթերը չի վերահսկվում , կասե՞ս...կամ մամուլի...իսկ ինչու՞ ես կարծում, որ ընդդիմադիր մամուլը լրիվ ճիշտ ա գրում, իսկ Հ1ը չէ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հմ...Հ1_ին հա, բայց ոչ "Հատուկ ռեպորտաժ"-ին, մի մոռացեք, որ Արտակի Բանաձև-ն առանձին ա
Դա մասնագիտական խորամանկություն է....
Իսկ եթե ես քեզ ասեմ, որ հիմա Հայաստանում ոչ մի լրատվամիջոց չի մնացել, որին հավատամ ու ուզենամ այնտեղ աշխատել..անգամ Ազատությունի ց եմ հիասթափվել, առաջինը էն բանի համար, որ ներքին խոհանոցը ահավոր բան ա....
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Ես քեզ կասեմ մի շատ պարզ նախադասություն. թեմայից շեղվում ես:
Թեման «Հատուկ Ռեպորտաժի» մասին է: Այստեղ պիտի հայտնվեն այդ հաղորդման մասին մեր սուբյեկտիվ տեսակետները: Մասնավորապես ես ունեմ իմ տեսակետը և այն չեմ հապաղել հայտնել: Թե տեսակետս որքանով է արդարացի, լրիվ ուրիշ խնդիր է, բայց բացարձակ սխալ է այդ տեսակետս գնահատել այլ լրատվամիջոցների և/կամ լրագրողների հետ համեմատություն անցկացնելով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Միակողմանիությունը մի խառնիր իմ ասածների հետ
Գիտե՞ս քո ասածն ի՞նչ է: Ենթադրենք մնացած բոլոր լրատվամիջոցները թափելու բան են, ու այդ ֆոնի վրա «Հատուկ Ռեպորտաժը» մի քիչ լավն է (իրականում այդպես չէ, ես կտրականապես համաձայն չեմ), բայց ենթադրենք, մենակ մի պահ ենթադրենք: Դու ասում ես, քանի որ ինքկ մի պուճուր ավելի լավն է, ուրեմն եկեք իրան չքննադատեք: Իհարկե սխալ ես ասում. բացարձակ սխալ: Ես այս հաղորդումը դիտելու եմ միայն որպես ինքնուրույն միավոր![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հակառակը, ես շատ ուրախ եմ, որ քննարկում եք ու այդքան էլ թեժ, եթե մի բանի մասին խոսում են, ուրեմն հաջողված է։ Քննադատությունը միշտ էլ պետք ա, որ սխալների ուղղում լինի ու շտկում, պրոֆեսիոնալիզմի բարձրացում, բայց ոչ միայն բասացասակամ։ Դրականն էլ ա պետք...
Ենթադրություններն ավելորդ են, քանի որ «Հատուկ Ռեպորտաժը» միակը չի, ուղղակի ֆորմատով աչքի ընկնող ա ու տարբերվող, հատկապես լրագրողներով։
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ