Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հանրային հեռուստատեսությունը նոր ծրագիր է հեռարձակում՝ "Հատուկ ռեպորտաժ". Ծրագրի վրա աշխատում է բավականին մեծ թիմ, կասեի հաջողված թիմ, որոնց շատ սիրում եմ ու գնահատում աշխատանքը։
Կուզենայի լսել ձեր կարծիքը ծրագրի մասին։ Դիտու՞մ եք, թե՞ ոչ։ Հավանու՞մ եք։
Հ.Գ. Անձամբ ես ամեն անգամ մեծ հաճույք եմ ստանում դիտելիս, ընտրում են հետաքրքիր թեմաներ ու ամենակարևորը մասնագիտական աշխատանքը փայլուն է։ Դե Ալեքսանյանի, Նարեկի ու Արտակի շկոլան ուրիշ է։ Միակ հաղորդումն է Հ1-ի եթերում, որ հավանում եմ։
Ավելացվել է 2 րոպե անց
Օրինակ այսօր ոտնձգությունների ենթարկված լրագրողների մասին էր, և սկանդալ առաջացրած 3 վիդեոների մասին։
Հավանեցի Գագիկ Շամշյանի հատվածը հատկապես։ Իսկ մյուս նյութի մեջ ինձ ամենից շատ հետաքրքրում էր Սոս Պետրոսյանի սկանդալը։ Ես այդ կադրերը չէի տեսել, ինձ պատմել էին տեղի ունեցածի մասին, որին չէի հավատում այդքան էլ, քանի որ անձամբ ճանաչում եմ նրան։ Բայց ինչ կայֆ դոկումենտալ կադրեր են։ Երանի էն լրագրողին, որ այդ պահին հարցազրույց էր վերցնում, ու որ հետո կարողացավ այդ ամենը եթեր տա։
Էջանիշներ