Տարօրինակ է, բայց ձեր գրառումները կարդալով, ավելի շատ բացասական կարծիքների հանդիպեցի, քան դրական:
Ու էտ ամենը մի երկրի մասին, որ հացը ինքնարժեքից ցածր գնով եր վաճառում իր քաղաքացիներին,
Մի երկիր, որ 5000 բանվորի համար նախատեսված գործարանում 20000-ից ավել աշխատող էր ընդունում, որ մարդիկ աշխատանք ունենան,
որտեղ ուսումը անվճար էր, օրենք, կարգ ու կանոն կար,
աղքատներ չկաին,
Մի երկիր, որ մենակով հաղթեց Երկրորդ Համաշխարհայինը,
Մի երկիր, որից սաղ աշխարհը (այդ թվում նաև ձեր շատ սիրելի Ամերիկան) դողում էր:

Դե թերություններ էլ կային, չեմ վիճում: Կոռուպցիա, կաշառակերություն, սխալ տնտեսական քաղաքականություն:
Բայց ես հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել տենց երկրում ապրելու:

Ու ընդհանրապես... կոմունիզմի գաղափարախոսությունը շատ ուժեղ գաղափարախոսությունա, մարդասիրական: Ուղակի մարդիկ հասու չեն դրան դեռևս: