Եղբայրության ու հավասարության, ծովից ծով Հայաստանի, անսահման ուրախություն առանց դժբախտության մեջ ես էլ վատ բան չեմ տեսնումՆորմարդ-ի խոսքերից
Բայց ռեալիստորեն եմ մոտենում այդ ամենին, գիտակցում, որ դա անհնար է ու դրա վրա անտեղի էներգիա չեմ վատնում, ինչ որ բան անողի իմիտացիա ստեղծելով։ Տեղն ընկած տեղը օպտիմիստ եմ, բայց երբ դրա հիմքերը ունեմ։ Համենայն դեպս վարդագույն ակնոցների հետևից չեմ ընկնում ու ավելի պռագմատիկորեն ու ռեալիստորեն եմ մտածում։
Ես գրել եմ իրական պատմությունը, ոչ թե կեղծված։Շնորհակալություն խորհրդի համար այն իրոք օգտավետ, բայց ավելորդ էր:
Թույլ տուր 2 խորհուրդ էլ ես քեզ տամ:
1. Ուսումնասիրի ԽՍՀՄ-ի սահմանադրությունը: Մասնաորապես այնտեղ ասվում էր յուրաքանչյուր ազգ ազատ է իր որոշման մեջ անդամակցելու կամ դուրս գալու ԽՍՀՄ-ից:
1. Սահմանադրությունը կարող է գրված լինել հոյակապ, սակայն այն գին չունի, եթե չի գործում։ Եթե դու կարծում ես, որ նրանք իրոք հանգիստ կարող էին դուրս գալ, ապա, կներես, բայց քեզ իրական պատմություն կարդալն էլ ոչինչ չի ասի։
2. Խնդիրը նրանումա, որ նրանք ոչ այդպիսի նպատակ ունեին, ոչ էլ ուզում էին կառուցել։ Դա նրանց ընդհանրապես ձեռք չէր տալիս։ Բացի դրանից ո՞նց ես քեզ պատկերացնում բռնի ԽՍՀՄ ի կազմում հայտնված պետությունների ազատությունը։2. ՈՒշադիր կարդա իմ գրառումները և խնդրում եմ քո մեջբերումներով մի խեղաթյուրի
իմ գրածը ես գրել էի, որ ԽՍՀՄ-ում այդպես էլ չհաջողվեց իրականացնել ազատության գաղափարը:
Ոչ, նա չի ասում, որ առաջ լավ էր։ Նա պարզապես հինն է շարունակում, նոր փաթեթավորմամբ։ Կառավարությունը բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի չէ իրոք նոր ոճով ու նոր մեթոդներով գործել։ Այդ դեպքում ժողովուրդը պիտի ստիպեր նորին անցնել կառավարությանը և հենց այդ պատճառով շարունակվում է մարդկանց բթացումն ու ոչխարացումը, որ չհասնեն այն մակարդակին, երբ կասեն բավ է ու կարմիր քարտ ցույց կտան այս տիպի կառավարությանը։Ես երևի լավ չհասկացա մեր կառավարությունը դեմոկրատիայի քողի տակ մեզ փորձում է մեզ համոզել, որ առաջ ավելի լավ էր քան հիմա՞:Եթե դու դա ի նկատի ունես ապա իրոք ես դա չեմ նկատում, բայց դա հաստատ նրանից չէ, որ ես ինչ որ բան չեմ հասկանում կամ լավ չեմ հասկանում:
Մի՞թեԱյո դուրս եկել են և ընկել մի այլ կարգի աղբի մեջ: Դա էլ է կարևոր:![]()
Լավ էլ կռահել եմ, պարզապես չեմ տարածել, ՀՀ ի կառավարության կողմից ընդունված մի հոյակապ քրեական օրենսդրության պատճառով, որը թուքական օրենսդրության կրկնումն է հակռակ իմաստով։ Սա ուրիշ թեմա է, սրա հետ կապ չունի։Հետ գրությանս մեջ ի նկատի ունեի հայկական և հրեական ցեղասպանությունները: Համաձայն եմ մի քիչ դժվար էր կռահել, որը և դու չարեցիր:
Այսքան գրածիդ մեջ համաձայն եմ միայն վերջին նախադասությունի հետ:
Նկատիր, որ դու նույնպես համաձայնվեցիր, որ արժե վերլուծել անցյալը քննադատելու կամ փառաբանելու համար:
ԽՍՀՄ ում վերլուծելու բան չկա։ Այն միայն քննադատության արժանի է։ Դա նույնիսկ տատս ու պապս են հասկանում, որոնք հասարակ բանվորներ էին։
Էջանիշներ