Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
Կարդացել եմ այս թեմայում բոլոր կարծիքները, ոչ մեկը նման բան չի ասել:Ուղղակի այն ժամանակ որոշ դրական բաներ եղել են, որոնց վրա աչք փակելը սխալ կլիներ: Ինչ մնում է ՀՀ-ի ապագայի լուսավոր լինելուն, ապա, կարծում եմ, որ անցյալի սխալներից դասեր քաղելով պետք է շարժվենք առաջ, ոչ թե ուղղակի աչք փակենք անցյալի վրա, ասելով, որ այն ժամանակ ոչ մի լավ բան չկար: Հենց այս դեպքում հնարավորություն կունենանք մեր իսկ ձեռքերով կերտել մեր երազած Հայաստանը:
Այն ժամանակ չի եղել և ոչ մի լավ բան, իսկ եթե եղել է, ապա դրանք այնքան չնչին են մեծաքանակ բացասական կողմերի, հրեշավոր կառավարության և տխմարագույն տնտեսության համեմատությամբ, որ դրանց մասին խոսելը տեղին չէ:

Անցյալից դասե՞ր ես ուզում քաղել: Դե ուրեմն լավ հիշիր 1921 թվականը: Եթե չես հիշում հիշացնեմ: 1921-ին մենք զրկվեցինք մեր դարավոր երազանքից անկախ-ազատ Հայաստանից: 1991 թվականին ազգային մեծ ճիգերի շնորհիվ մենք կարողացանք նորից վերադառձնել մեր երկիրը մեզ, սակայն, ավաղ, ոմանց պատճառով մենք հիմա նորից գնում ենք, դեպի որոշ մարդկանց կողմից սիրված ԽՍՀՄ…