User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

  1. #16
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Նրանում, որ այսօր սոցիալական բևեռացումը սարսափելի մեծ է, երկու կարծիք լինել չի կարող։ Իսկ որ այն ժամանակ հարուստ-աղքատ հասկացություն չկար, դա էլ բացարձակ մոլորություն է։
    Ես չեմ ասում, որ ժողովուրդը չգիտեր, թե որն է հարուստն ու աղքատը:Իհարկե, այդ տարբեր քարտուղարների մեծ մասը, եթե ոչ բոլորը, շատ հարուստ մարդիկ էին, և այդ հարստությունը նրանք վաստակել էին, մեղմ ասած, ոչ այնքան ազնվորեն, սակայն այստեղ խոսքը վերաբերվում է ոչ թե նրան, թե իրականում ինչ վիճակ էր այն ժամանակ, այլ այն հասարակարգի գաղափարների մասին:Ուրիշ բան, որ դրանցից շատերը չէին կիրառվում:Սակայն գաղափարը հետևյալն էր.մարդ չէր կարող ունենալ, օրինակ, երկու բնակարան, շատ փող, այդ դեպքում շատ հնարավոր էր, որ նրան մեղադրեին պետական հանցանք գործելու մեջ(այդպիսի դեպքեր շատ են եղել):Չպետք է լինեին աղքատներ ու հարուստներ, պետք է լիներ բանվոր դասակարգ, որը պետք է աշխատեր և ստանար մի ինչ-որ գումար:Մի խոսքով, ինչ-որ մեկը չպետք է առանձնանար մյուսներից, գործում էր "մեկը ոչինչ է, մասսան ամեն ինչ է" սկզբունքը:Այ սրանում է խնդիրը, այսինքն` նրանց գաղափարախոսության (ճիշտ է` ձևական) լավ ու վատ կողմերի քննարկումը:
    Лучше Гор могут быть только Горы.

  2. #17
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    կոմունիստների ժամանակ լավը էն էր, որ մարդ, աշխատելով հասարակ ուսուցիչ հասարակ միջնակարգ դպրոցում կարողանում էր իր ընտանիքը շատ լավ պահել. և բացի դա ամեն ամառ գնալ Հայաստանից դուրս հանգստանալու. ուրիշ լավ կողմ չեմ տեսնում...

  3. #18
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից

    Իսկ ինչու էր այդպես: Արդյոք դա չի խոսում այն հասարակարգի կրթության ոլորտի շատ ավելի ճիշտ կազմակերպված լինելու մասին:Գալիս ենք հետևյալին.այն ժամանակ շատ բաներ անել, ունենալ չէիր կարող, բայց կային որոշակի մինիմումներ, որոնք պետությունը ապահովում էր հասարակության համար:Իսկ հիմա ամեն ինչ թույլատրված է, բայց հասարակ ժողովուրդը չի կարողանում այդ նույն մինիմումները,օրինակ, հենց այդ նույն` Հայաստանից դուրս` հանգստանալու գնալը ապահովել:
    Лучше Гор могут быть только Горы.

  4. #19
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Իսկ ինչու էր այդպես: Արդյոք դա չի խոսում այն հասարակարգի կրթության ոլորտի շատ ավելի ճիշտ կազմակերպված լինելու մասին:
    Այն ժամանակ ոչ միայն կրթությունը,այլև առողջապահությունն ու էլի մի քանի սոցիալական ոլորտի բաղկացուցիչներ եղել են աշխարհի մակարդակով եթե ոչ ամենաբարձր,ապա շատ երկրների համար նախանձելի վիճակում՝ իրենց կազմակերպվածության առումով,գործելովև այլն…
    Բայց կային շատ սահմանափակումներ, նամանավանդ եթե մենք կոմունիստական հասարակարգի շրջան որպես դիտարկենք ոչ միայն վերջին 10-15 տարիները:մեր շատ գրողների դաժան ճակատագրերը հենց պայմանավորված են եղել այս հասարակարգի միապետությամբ:Էլ չեմ ասում,որ ամեն ինչ կար կոմունիստների ժամանակ արտահայտությունը սխալ է:Միգուցե մարդիկ հավասար էին ապրում,բայց կար անհավասարություն ու խիստ բևեռացում,որն այն ժամանակ լավ թաքցվում էր:
    Շարքային քաղաքացիների լավ ապրանք ունենալու ցանկություններն էլ գրեթե միշտ բավարարվում էին այսպես ասած «տակից» ապրանք գնելով: Կային մի շարք էական թերացումներ կոմունիստական հասարակարգում,հատկապես տնտեսության ոլորտում,որի ժամանակին
    տկումը միգուցե այդ հասարակարգը կմոտեցներ կատարելության,իսկ արդյունքւմ էլ ԽՍՀՄ-ը հնարավոր է որ չփլուզվեր…
    Բայց ես ավելի գոհ եմ որ ապրում եմ ՀՀ-ում՝ չնայած կենսապայմանների նկատելի տարբերությանը՝ այն ժամանակվա հետ համեմատած:Ամեն դեպքում անկախ եմ և ոչ մի այդչափ էական կախում ինչ- որ կենտրոնից հայն այժմ, ինձ թվում է,չունի
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #20
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Ես չեմ ասում, որ ժողովուրդը չգիտեր, թե որն է հարուստն ու աղքատը:Իհարկե, այդ տարբեր քարտուղարների մեծ մասը, եթե ոչ բոլորը, շատ հարուստ մարդիկ էին, և այդ հարստությունը նրանք վաստակել էին, մեղմ ասած, ոչ այնքան ազնվորեն,
    Թույլ տուր չհամաձայնել, այն ժամանակվա հարուստների մեջ մեծ մաս էին կազմում նախկին ազնվականների և բուրժուաների զավակները և հենց իրենք ծպտյալ ազնվականները, որոնցից շատերին այդ հարստությունը հասել էր ժառանգութան տեսքով՝ օրենքի տեսանկյունից լրիվ արդար կերպով:

  6. #21
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից

    Ճիշտն ասած, ասենք, ասենք, լավ չեմ հասկանում, թե խոսքդ ում մասին է, չէ որ այն ժամանակ գրեթե անհնարին էր "միլիցիայից" ինչ-որ բան թաքցնել:Իսկ ինչ է, եթե այդպիսիք կային, ապա նրանք ավելի շատ էին, քան այն ժամանակվա պաշտոնյաները?
    Лучше Гор могут быть только Горы.

  7. #22
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում էս_ինչ_սոված_եմ-ի խոսքերից
    կոմունիստների ժամանակ լավը էն էր, որ մարդ, աշխատելով հասարակ ուսուցիչ հասարակ միջնակարգ դպրոցում կարողանում էր իր ընտանիքը շատ լավ պահել. և բացի դա ամեն ամառ գնալ Հայաստանից դուրս հանգստանալու. ուրիշ լավ կողմ չեմ տեսնում...
    Գիտե՞ս ինչքան է եղել հասարակ միջնակարգ դպրոցի հասարակ ուսուցչի մեկ դրույքի աշխատավարձը 80-ականների սկզբին, ստաժով, դասղեկությամբ մոտ 120 ռուբլի, այնպես որ Հայաստանից դուրս, ասենք Սոչիում հանգստանալու համար միակ ճանապարհը արհմիության ուղեգիրն էր, որն ամեն մեկին չէր հասնում, պետք էր ծանոթ, մաղարիչ, կամ նման մի բան։ Այնպես որ պետք չի կարոտախտով տառապողների հեքիաթներն ընդունել որպես իրականություն։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  8. #23
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Ճիշտն ասած, ասենք, ասենք, լավ չեմ հասկանում, թե խոսքդ ում մասին է, չէ որ այն ժամանակ գրեթե անհնարին էր "միլիցիայից" ինչ-որ բան թաքցնել:Իսկ ինչ է, եթե այդպիսիք կային, ապա նրանք ավելի շատ էին, քան այն ժամանակվա պաշտոնյաները?
    Լավ ջես հասկանում?
    Ասում եմ պահողը պահում էր:

  9. #24
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    պահողը պահում էր:
    Հա, հնարավոր է, որ այդպիսի մարդիկ եղած լինեն, սակայն նրանք ոչ մի կերպ չեն կարողացել այդ փողերը, կամ, չգիտեմ, ոսկին, նյութականի վերածել:Օրինակ, մի հատ այսպիսի բան է եղել, մի ստորգետնյա միլիոնատեր, ՍՍՀՄ-ում չկարողանալով իր ունեցվածքը գույքի վերածել, փորձել է տեղափոխել այդ գումարը արտասահման, ինչը նրան չի հաջողվել և նրան բավականին երկար ժամանակով դատապարտել են ազատազրկման, միայն նրա համար, որ նա այդքան փող է վաստակել:Ակամայից հիշեցի Իլֆի ու Պետրովի "Ոսկե հորթը" ստեղծագործության մեջ գլխավոր գործող անձանցից մեկին` Կարեյկոին:Իսկ ինչու էր նա "ստորգետնյա" միլիոնատեր: Այս ստեղծագործությունը շատ լավ, գեղեցիկ, նրբորեն նկարագրում է այն ժամանակվա տնտեսա-քաղաքական իրավիճակը:Շատ հարցերի պատասխաններ կարող ենք գտնել այդ գրքում:Մի խոսքով, այն ժամանակ այդքան էլ հեշտ չէր, ինչքան թվում է հիմա:
    Лучше Гор могут быть только Горы.

  10. #25
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Sergey-ի խոսքերից
    Գիտե՞ս ինչքան է եղել հասարակ միջնակարգ դպրոցի հասարակ ուսուցչի մեկ դրույքի աշխատավարձը 80-ականների սկզբին, ստաժով, դասղեկությամբ մոտ 120 ռուբլի, այնպես որ Հայաստանից դուրս, ասենք Սոչիում հանգստանալու համար միակ ճանապարհը արհմիության ուղեգիրն էր, որն ամեն մեկին չէր հասնում, պետք էր ծանոթ, մաղարիչ, կամ նման մի բան։ Այնպես որ պետք չի կարոտախտով տառապողների հեքիաթներն ընդունել որպես իրականություն։
    էդ ինչը որ ես գրել, ոչ թե լսել եմ քո ասած "կարոտախտով տառապողներից", այլ հալալ հարազատ տատուցս. ինքն էլ էր հասարակ միջնակարգ դպրոցի հասարակ ուսուցչուհի ու հանգստանալու գնացել են ոչ թե մաղարիչով, կամ ծանոթով...

  11. #26
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Ցավում եմ, որ կան մարդիկ, որոնք նույնիսկ այսօր ասում են, որ Խորհրդային միությունը լավ էր։ Դաժան է։ Կասկածներ են առաջանում ՀՀ-ի ապագայի լուսավորության հանդեպ…

  12. #27
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ցավում եմ, որ կան մարդիկ, որոնք նույնիսկ այսօր ասում են, որ Խորհրդային միությունը լավ էր։ Դաժան է։ Կասկածներ են առաջանում ՀՀ-ի ապագայի լուսավորության հանդեպ…
    Կարդացել եմ այս թեմայում բոլոր կարծիքները, ոչ մեկը նման բան չի ասել:Ուղղակի այն ժամանակ որոշ դրական բաներ եղել են, որոնց վրա աչք փակելը սխալ կլիներ:Ինչ մնում է ՀՀ-ի ապագայի լուսավոր լինելուն, ապա, կարծում եմ, որ անցյալի սխալներից դասեր քաղելով պետք է շարժվենք առաջ, ոչ թե ուղղակի աչք փակենք անցյալի վրա, ասելով, որ այն ժամանակ ոչ մի լավ բան չկար:Հենց այս դեպքում հնարավորություն կունենանք մեր իսկ ձեռքերով կերտել մեր երազած Հայաստանը:
    Лучше Гор могут быть только Горы.

  13. #28
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Կարդացել եմ այս թեմայում բոլոր կարծիքները, ոչ մեկը նման բան չի ասել:Ուղղակի այն ժամանակ որոշ դրական բաներ եղել են, որոնց վրա աչք փակելը սխալ կլիներ: Ինչ մնում է ՀՀ-ի ապագայի լուսավոր լինելուն, ապա, կարծում եմ, որ անցյալի սխալներից դասեր քաղելով պետք է շարժվենք առաջ, ոչ թե ուղղակի աչք փակենք անցյալի վրա, ասելով, որ այն ժամանակ ոչ մի լավ բան չկար: Հենց այս դեպքում հնարավորություն կունենանք մեր իսկ ձեռքերով կերտել մեր երազած Հայաստանը:
    Այն ժամանակ չի եղել և ոչ մի լավ բան, իսկ եթե եղել է, ապա դրանք այնքան չնչին են մեծաքանակ բացասական կողմերի, հրեշավոր կառավարության և տխմարագույն տնտեսության համեմատությամբ, որ դրանց մասին խոսելը տեղին չէ:

    Անցյալից դասե՞ր ես ուզում քաղել: Դե ուրեմն լավ հիշիր 1921 թվականը: Եթե չես հիշում հիշացնեմ: 1921-ին մենք զրկվեցինք մեր դարավոր երազանքից անկախ-ազատ Հայաստանից: 1991 թվականին ազգային մեծ ճիգերի շնորհիվ մենք կարողացանք նորից վերադառձնել մեր երկիրը մեզ, սակայն, ավաղ, ոմանց պատճառով մենք հիմա նորից գնում ենք, դեպի որոշ մարդկանց կողմից սիրված ԽՍՀՄ…

  14. #29
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Այն ժամանակ չի եղել և ոչ մի լավ բան, իսկ եթե եղել է, ապա դրանք այնքան չնչին են մեծաքանակ բացասական կողմերի, հրեշավոր կառավարության և տխմարագույն տնտեսության համեմատությամբ, որ դրանց մասին խոսելը տեղին չէ:

    Անցյալից դասե՞ր ես ուզում քաղել: Դե ուրեմն լավ հիշիր 1921 թվականը: Եթե չես հիշում հիշացնեմ: 1921-ին մենք զրկվեցինք մեր դարավոր երազանքից անկախ-ազատ Հայաստանից: 1991 թվականին ազգային մեծ ճիգերի շնորհիվ մենք կարողացանք նորից վերադառձնել մեր երկիրը մեզ, սակայն, ավաղ, ոմանց պատճառով մենք հիմա նորից գնում ենք, դեպի որոշ մարդկանց կողմից սիրված ԽՍՀՄ…
    Ասածիդ առաջին մասի համար ասեմ այսքանը.գրածիդ պատասխանը կգտնես վերևի գրառումներում:Թեման բացելով` նպատակ եմ ունեցել քննարկել անցյալի սխալները, անել անհրաժեշտ հետևություններ:Չէ որ քո ասած այդ հրեշավոր կառավարության և տխմարագույն տնտեսության շատ տարրեր գործում են մինչև հիմա և այդ արատավոր երևույթները վերացնելու համար մենք պետք է գտնենք դրանց պատճառները:Իսկ ինչ մնում է նորից դեպի ԽՍՀՄ գնալուն, ապա, ասելով "որոշ մարդիկ" , չգիտեմ ում նկատի ունես, համենայն դեպս ես այդպիսի միտում չեմ տեսնում: կարծում եմ, որ մեզանից շատերը կհամաձայնվեն ինձ հետ, քանի մենք կանք, ապրում ենք, քանի մարդկանց ուղեղը չի մթագնել, քանի դեռ մեր մեջ կա գեթ մի կաթիլ արյուն, այլևս ԽՍՀՄ-ը հետ չի գա, ու ոչ մեկը այլևս չի կարող մեզանից խլել այս մի բուռ հողը:
    Лучше Гор могут быть только Горы.

  15. #30
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Հա, հնարավոր է, որ այդպիսի մարդիկ եղած լինեն, սակայն նրանք ոչ մի կերպ չեն կարողացել այդ փողերը, կամ, չգիտեմ, ոսկին, նյութականի վերածել:Օրինակ, մի հատ այսպիսի բան է եղել, մի ստորգետնյա միլիոնատեր, ՍՍՀՄ-ում չկարողանալով իր ունեցվածքը գույքի վերածել, փորձել է տեղափոխել այդ գումարը արտասահման, ինչը նրան չի հաջողվել և նրան բավականին երկար ժամանակով դատապարտել են ազատազրկման, միայն նրա համար, որ նա այդքան փող է վաստակել:
    Քո բերած օրինակի ստորգետնյա միլիոնատիրոջ բախտը ուղղակի բերել է
    Իմ իմացած օրինակներում սովորաբար միլիոնատերերին գնդակահարում էին:

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր թերությունները
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 29.05.2014, 06:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •