Ես չեմ ասում, որ ժողովուրդը չգիտեր, թե որն է հարուստն ու աղքատը:Իհարկե, այդ տարբեր քարտուղարների մեծ մասը, եթե ոչ բոլորը, շատ հարուստ մարդիկ էին, և այդ հարստությունը նրանք վաստակել էին, մեղմ ասած, ոչ այնքան ազնվորեն, սակայն այստեղ խոսքը վերաբերվում է ոչ թե նրան, թե իրականում ինչ վիճակ էր այն ժամանակ, այլ այն հասարակարգի գաղափարների մասին:Ուրիշ բան, որ դրանցից շատերը չէին կիրառվում:Սակայն գաղափարը հետևյալն էր.մարդ չէր կարող ունենալ, օրինակ, երկու բնակարան, շատ փող, այդ դեպքում շատ հնարավոր էր, որ նրան մեղադրեին պետական հանցանք գործելու մեջ(այդպիսի դեպքեր շատ են եղել):Չպետք է լինեին աղքատներ ու հարուստներ, պետք է լիներ բանվոր դասակարգ, որը պետք է աշխատեր և ստանար մի ինչ-որ գումար:Մի խոսքով, ինչ-որ մեկը չպետք է առանձնանար մյուսներից, գործում էր "մեկը ոչինչ է, մասսան ամեն ինչ է" սկզբունքը:Այ սրանում է խնդիրը, այսինքն` նրանց գաղափարախոսության (ճիշտ է` ձևական) լավ ու վատ կողմերի քննարկումը:Sergey-ի խոսքերից
Էջանիշներ