User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

  1. #31
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից
    Ասածիդ առաջին մասի համար ասեմ այսքանը.գրածիդ պատասխանը կգտնես վերևի գրառումներում:Թեման բացելով` նպատակ եմ ունեցել քննարկել անցյալի սխալները, անել անհրաժեշտ հետևություններ:Չէ որ քո ասած այդ հրեշավոր կառավարության և տխմարագույն տնտեսության շատ տարրեր գործում են մինչև հիմա և այդ արատավոր երևույթները վերացնելու համար մենք պետք է գտնենք դրանց պատճառները:
    Խորհրդային միության մեջ եղած աղբը պետք չէ խառնրտել։ Այդ աղբը պետք է թողնել անցյալում ու շարժվել առաջ։ Պետք չէ փնտրել աղբի պատճառները։ Ամբողջ համակարգն էր աղբ։

    Հ.Գ. Խնդրում եմ, վերջակետից միջակետից հետո տեղ բաց թողնել։ Բացի նրանից, որ ինտերնետում այդպես է ընդունված, այսպես գրառումդ դժվարընթեռնելի է։

  2. #32
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Խորհրդային միության մեջ եղած աղբը պետք չէ խառնրտել։ Այդ աղբը պետք է թողնել անցյալում ու շարժվել առաջ։ Պետք չէ փնտրել աղբի պատճառները։ Ամբողջ համակարգն էր աղբ։

    Հ.Գ. Խնդրում եմ, վերջակետից միջակետից հետո տեղ բաց թողնել։ Բացի նրանից, որ ինտերնետում այդպես է ընդունված, այսպես գրառումդ դժվարընթեռնելի է։
    Գրառմանդ երկրորդ մասի հետ հետ համաձայն եմ, բայց առաջին մասում մեր կարծիքները ուղղակի 180 աստիճանով իրարից տարբերվում են:
    Лучше Гор могут быть только Горы.

  3. #33
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Խորհրդային միության մեջ եղած աղբը պետք չէ խառնրտել։ Այդ աղբը պետք է թողնել անցյալում ու շարժվել առաջ։ Պետք չէ փնտրել աղբի պատճառները։ Ամբողջ համակարգն էր աղբ։
    Հարգելի Artgeo ուզում եմ մեջբերել ''Կարոտ'' ֆիլմից մի արտահաևտություն <<Սեփական պատմությունը մոռացողը անասունին կնմանվի>> սա ճիշտ է, պետք չէ մոռանալ անցյալը: Իսկ անցյալի աղբը չվերլուծելու պատճառով է, որ նույնիսկ այսօր երիտասարդների շուրթերից կարելի է լսել ''այն ժամանակ ավելի լավ էր'' արտահայտությունը: Նույնիսկ ամենա գարշելի աղբանոցում հնարավոր է գտնել արժեքավոր իր, որը միգուցե և պատահաբար է ընկել այնտեղ:
    Եվ երկրորդը թեման նվիրված է Կոմունիստական հասարակարգի առավելություններին այլ ոչ թէ ԽՍՀՄ-ի առավելություններին ու թերություններին միայն:
    Կոմունիստական հասարակարգ մեր օրերում կա օր. Չինաստանում, Վիետնամում և այլն: ԵՎ թող մեկը ասի, որ նրանք ավելի վատ են ապրում քան մենք:

  4. #34
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    Իսկ անցյալի աղբը չվերլուծելու պատճառով է, որ նույնիսկ այսօր երիտասարդների շուրթերից կարելի է լսել ''այն ժամանակ ավելի լավ էր'' արտահայտությունը: Նույնիսկ ամենա գարշելի աղբանոցում հնարավոր է գտնել արժեքավոր իր, որը միգուցե և պատահաբար է ընկել այնտեղ:
    Եվ երկրորդը թեման նվիրված է Կոմունիստական հասարակարգի առավելություններին այլ ոչ թէ ԽՍՀՄ-ի առավելություններին ու թերություններին միայն:
    Կոմունիստական հասարակարգ մեր օրերում կա օր. Չինաստանում, Վիետնամում և այլն: ԵՎ թող մեկը ասի, որ նրանք ավելի վատ են ապրում քան մենք:
    Անցյալի աղբը չունի վերլուծելու տեղ, դա եղել է սուբյեկտիվ վերևից փաթաթած աղբ, այդպիսին է եղել հասարակարգը։ Ընդամենը դա։ Պետք չէ փնտրել ինչ որ լուրջ պատճառներ, որտեղ այդ պատճառները իրականում չկան։ Այսօրվա երիտասարդության այդ տիպի արտահայտությունները նույնպես վերևից փաթաթված կարծիք է։ Վերևներին ձեռք է տալիս հիմար ներքև, քանի որ ոչխարական ներքևին հեշտ է կառավարել։ Ոչ ոք չի ասում, որ ժողովուրդն էր աղբ, ժողովուրդ միշտ այն է ինչ կա։ Աղբ էր մնացած ամեն ինչը։ Իսկ քո ասած լավը եղել է, բայց թաքնված, «տակից»։ Իսկակկան արվեստագետբերը հավաքվել են իրար տներում և գրական, երաժշտական ու այլ երեկոներ կազմակերպել՝ թորձելով չսուզվել համատարած պրոպագանդվող աղբի մեջ։ Բոլոր նախկին երկրները դուրս են եկել դրա մեջից, բացի միջինասիական որոշ պետություններց, Բելոռուսից և Հայաստանից՝ Ռուսաստանի ղեկավարությամբ։ Կոմունիստական հասարակարգ ուտոպիստական է: Այն բոլոր առումներով չունի ապագա և նա ոչ միայն երկար պատմություն չի կարող ունենալ, այլ այն պարզապես անիրական է։
    Չինաստանի կոմունիզմը, զուտ ձևական կոմունիզմ է: Այն հիմնականում կապիտալիզմ է կոմունիզմի տարրերով, և ամենևին ոչ հակառակը։ Վիետնամի մասին խոսելն ավելորդ է։ Բացի դրանից նրանց լավ կամ վատ ապրելը բացարձակապես կապ չունի մեր ապրելու հետ։

  5. #35
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Անցյալի աղբը չունի վերլուծելու տեղ, դա եղել է սուբյեկտիվ վերևից փաթաթած աղբ, այդպիսին է եղել հասարակարգը։ Ընդամենը դա։ Պետք չէ փնտրել ինչ որ լուրջ պատճառներ, որտեղ այդ պատճառները իրականում չկան։
    Փորձեմ վերլուծել քո գրառումը:
    Ես այդպես էլ չհասկացա ինչ ի նկատի ունես աղբ ասելով ողջ կոմունիստական հասարակարգը՞ թե՞ ԽՍՀՄ պետությունը: Իրականում ԽՍՀՄ դա շատ սխալ և անհաջող փորձ էր կառուցելու նշածդ ուտոպիան: Իսկ վերլուծելու իմաստը ես գտնում եմ նրանում, որ ապագայում որտեղ էլ ուզում է լինի փորձեն կառուցել հավասարություն, եղբայրություն, ազատություն ապա այն չպետք է անել այնպես ինչպես արեցին մեզ մոտ: Սա մեծ փորձ և դաս էր մարդկության համար և մասնաորապես մեծ ողբերգություն մեր ազգի համար: ԽՍՀՄ պետության պատմությունը ցույց է տալիս, որ մարդկությունը դեռ պատրաստ չէ հավասարություն, եղբայրություն, ազատությունը:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Այսօրվա երիտասարդության այդ տիպի արտահայտությունները նույնպես վերևից փաթաթված կարծիք է։ Վերևներին ձեռք է տալիս հիմար ներքև, քանի որ ոչխարական ներքևին հեշտ է կառավարել։
    Չեմ հասկանում վերև ասելով ինչը կամ ում ի նկատի ունես, եթե մեր կառավարությանը ապա նա մեր վզին փաթաթում է հակառակ գաղափարը, եթե կոմկուսին ապա նրանք ռեալ ուժ չունեն և մոտ 10 տարուց Հայաստանում ինձ թվում է այդպիսի կուսակցություն այլևս չի լինի, մնում է Ռուսաստանը: Բայց այնտեղ էլ կոմունիստները մեղմ ասած լավ դրության մեջ չեն: Ես չեմ տեսնում մեկին ում հարկավոր է ակնհայտ սուտ գաղափարներ տարածել ինչու՞:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ոչ ոք չի ասում, որ ժողովուրդն էր աղբ, ժողովուրդ միշտ այն է ինչ կա։
    Լիովին համամիտ եմ:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Բոլոր նախկին երկրները դուրս են եկել դրա մեջից, բացի միջինասիական որոշ պետություններց, Բելոռուսից և Հայաստանից՝ Ռուսաստանի ղեկավարությամբ։
    Ըստ քեզ այդ աղբից արդեն դուրս են եկել Լատվիայում, Էստոնիայում և Լիտվայում ես կասեմ նրանք հիմա ընկել են մի ուրիշ աղբի մեջ՝ ժխտելով անցյալն ու սեփական պատմությունը այնտեղ հիմա հերոսացնում են ֆաշիստներին կառուցում նրանց համար հուշարձաններ:
    Դե նրանք դուրս են եկել կոմունիստական աղբից կեցցեք մերձբալթյան հանրապետություններ, որ դատում եք նախկին 80 ամյա պարտիզաններին
    ապրեք, այ այդպես:Կամ էլ այդ նույն աղբից դուրս են եկել վրացիները:
    Դու սա ճիշտ ե՞ս համարում:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Չինաստանի կոմունիզմը, զուտ ձևական կոմունիզմ է: Այն հիմնականում կապիտալիզմ է կոմունիզմի տարրերով, և ամենևին ոչ հակառակը։ Վիետնամի մասին խոսելն ավելորդ է։ Բացի դրանից նրանց լավ կամ վատ ապրելը բացարձակապես կապ չունի մեր ապրելու հետ։
    Կապ ունի այնքանով, որ նրանք հետևեցին ճիշտ ճանապարհով չմոռացան ու չուրացան սեփական պատմությունը, այլ անհրաժեշտ դասեր քաղեցին անցյալից, ուղղեցին նախկին սխալները և հիմա էլ ապրում են ավելի լավ քան մենք, որ փորձում ենք մոռանալ սեփական, թեկուզ և սև, պատմության էջերը:
    Հ.Գ. Մի անգամ արդեն մարդկությունը փորձեց մոռանալ և չդատապարտել անցյալը և ինչ, ընդամենը 2 տասնամյակ անց այդ նույն անցյալը ավելի դաժանորեն և հրեշավոր կերպով հայտնվեց հենց Եվրոպայի սրտում:

  6. #36
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    մեծ ողբերգություն մեր ազգի համար:
    [B]ԽՍՀՄ պետության պատմությունը ցույց է տալիս, որ մարդկությունը դեռ պատրաստ չէ հավասարություն, եղբայրություն
    Մարդկությունը չի եղել պատրաստ, պատրաստ չէ ու չի լինի։ Եվ դա գործնականում ոչ միայն անհնար է, այլ ըստ իս նույնիսկ անցանկալի։
    ազատությունը:
    Խորհուրդ կտամ կարդալ ԽՍՀՄ իրական պատմությունը, ԽՍՀՄ ու ազատություն անհամատեղելի հասկացություններ են ինչպես նաև վերևի երկու հասկացությունները։ Այս ամենը ԽՍՀՄ ի մասին, իսկ կոմունիստական հասարակություն նորից եմ կրկնում ԱՆՀՆԱՐ է կառուցել գործնականում։ Որքան ուզում ես տեսական ապացուցի քո ճշմարտացիությունը։
    Չեմ հասկանում վերև ասելով ինչը կամ ում ի նկատի ունես, եթե մեր կառավարությանը ապա նա մեր վզին փաթաթում է հակառակ գաղափարը, եթե կոմկուսին ապա նրանք ռեալ ուժ չունեն և մոտ 10 տարուց Հայաստանում ինձ թվում է այդպիսի կուսակցություն այլևս չի լինի, մնում է Ռուսաստանը: Բայց այնտեղ էլ կոմունիստները մեղմ ասած լավ դրության մեջ չեն: Ես չեմ տեսնում մեկին ում հարկավոր է ակնհայտ սուտ գաղափարներ տարածել ինչու՞:
    Մեր կառավարությունը գործում է լրիվ նույն մեթոդներով ու նույն ոճով ու փաթաթում է նույն գաղափարները Ընդամենը դրանք փաթաթելով դեմկրոտաիայի կեղծ ու խեղաթյուրված թղթով ու հրամցնում ժողովրդին ժողովրդավարության անունից։
    Դե եթե դու չես տեսնում, դա չի նշանակում, որ դրանք չկան։
    Ըստ քեզ այդ աղբից արդեն դուրս են եկել Լատվիայում, Էստոնիայում և Լիտվայում ես կասեմ նրանք հիմա ընկել են մի ուրիշ աղբի մեջ՝ ժխտելով անցյալն ու սեփական պատմությունը այնտեղ հիմա հերոսացնում են ֆաշիստներին կառուցում նրանց համար հուշարձաններ:
    Այդ պետությունները մի այլ ծայրահեղություններ են, որոնց ես որոշ չափով հասկանում եմ։ Հիշիր հեթանոսական տաճառների բախտը Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց հետո։ Դա մի կողմից սխալ, սակայն արագ աշխատող մեթոդ է։ Համենայն դեպս նրանք այդ աղբից դուրս են եկել, ինչը նրանց հաջողվել է այդ աղբում շատ ավելի քիչ խրճված լինելու պատճառով և այդ աղբի մեջից դուրս գալու մեծ ցանկության շնորհիվ։
    Հ.Գ. Մի անգամ արդեն մարդկությունը փորձեց մոռանալ և չդատապարտել անցյալը և ինչ, ընդամենը 2 տասնամյակ անց այդ նույն անցյալը ավելի դաժանորեն և հրեշավոր կերպով հայտնվեց հենց Եվրոպայի սրտում:
    Նորից ես հակաճառում ինքդ քեզ։ Մերձբալթյան պետությունները հիշում ու դատապարտում են, իսկ դու կոչ ես անում վերլուծել ու դառնալ Չինաստան կամ Կուբա։
    Մեկ բան է հիշել ու քննադատել, ձգտելով չվերադառնալ դրան, մեկ այլ բան հիշել վերլուծել ու ավելի սուզվել։

  7. #37
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Մարդկությունը չի եղել պատրաստ, պատրաստ չէ ու չի լինի։ Եվ դա գործնականում ոչ միայն անհնար է, այլ ըստ իս նույնիսկ անցանկալի։
    Դե դա քո կարծիքն: Այստեղից ես կարող եմ մի հետևություն անեմ դու առնվազն օպտիմիստ չես:Ես այլ կերպ եմ մտածում: Ես եղբայրության և հավասարության մեջ վատ բան չեմ տեսնում:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Խորհուրդ կտամ կարդալ ԽՍՀՄ իրական պատմությունը, ԽՍՀՄ ու ազատություն անհամատեղելի հասկացություններ են ինչպես նաև վերևի երկու հասկացությունները։ Այս ամենը ԽՍՀՄ ի մասին, իսկ կոմունիստական հասարակություն նորից եմ կրկնում ԱՆՀՆԱՐ է կառուցել գործնականում։ Որքան ուզում ես տեսական ապացուցի քո ճշմարտացիությունը։
    Շնորհակալություն խորհրդի համար այն իրոք օգտավետ, բայց ավելորդ էր:
    Թույլ տուր 2 խորհուրդ էլ ես քեզ տամ:
    1. Ուսումնասիրի ԽՍՀՄ-ի սահմանադրությունը: Մասնաորապես այնտեղ ասվում էր յուրաքանչյուր ազգ ազատ է իր որոշման մեջ անդամակցելու կամ դուրս գալու ԽՍՀՄ-ից:
    2. ՈՒշադիր կարդա իմ գրառումները և խնդրում եմ քո մեջբերումներով մի խեղաթյուրի
    իմ գրածը ես գրել էի, որ ԽՍՀՄ-ում այդպես էլ չհաջողվեց իրականացնել ազատության գաղափարը:
    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    ԽՍՀՄ պետության պատմությունը ցույց է տալիս, որ մարդկությունը դեռ պատրաստ չէ հավասարություն, եղբայրություն, ազատությունը:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Մեր կառավարությունը գործում է լրիվ նույն մեթոդներով ու նույն ոճով ու փաթաթում է նույն գաղափարները Ընդամենը դրանք փաթաթելով դեմկրոտաիայի կեղծ ու խեղաթյուրված թղթով ու հրամցնում ժողովրդին ժողովրդավարության անունից։
    Դե եթե դու չես տեսնում, դա չի նշանակում, որ դրանք չկան։
    Ես երևի լավ չհասկացա մեր կառավարությունը դեմոկրատիայի քողի տակ մեզ փորձում է մեզ համոզել, որ առաջ ավելի լավ էր քան հիմա՞:Եթե դու դա ի նկատի ունես ապա իրոք ես դա չեմ նկատում, բայց դա հաստատ նրանից չէ, որ ես ինչ որ բան չեմ հասկանում կամ լավ չեմ հասկանում:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Այդ պետությունները մի այլ ծայրահեղություններ են, որոնց ես որոշ չափով հասկանում եմ։ Հիշիր հեթանոսական տաճառների բախտը Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց հետո։ Դա մի կողմից սխալ, սակայն արագ աշխատող մեթոդ է։ Համենայն դեպս նրանք այդ աղբից դուրս են եկել, ինչը նրանց հաջողվել է այդ աղբում շատ ավելի քիչ խրճված լինելու պատճառով և այդ աղբի մեջից դուրս գալու մեծ ցանկության շնորհիվ։
    Այո դուրս եկել են և ընկել մի այլ կարգի աղբի մեջ: Դա էլ է կարևոր:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Նորից ես հակաճառում ինքդ քեզ։ Մերձբալթյան պետությունները հիշում ու դատապարտում են, իսկ դու կոչ ես անում վերլուծել ու դառնալ Չինաստան կամ Կուբա։Մեկ բան է հիշել ու քննադատել, ձգտելով չվերադառնալ դրան, մեկ այլ բան հիշել վերլուծել ու ավելի սուզվել։
    Հետ գրությանս մեջ ի նկատի ունեի հայկական և հրեական ցեղասպանությունները: Համաձայն եմ մի քիչ դժվար էր կռահել, որը և դու չարեցիր:
    Այսքան գրածիդ մեջ համաձայն եմ միայն վերջին նախադասությունի հետ:
    Նկատիր, որ դու նույնպես համաձայնվեցիր, որ արժե վերլուծել անցյալը քննադատելու կամ փառաբանելու համար:
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 03.12.2006, 22:51:

  8. #38
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    Դե դա քո կարծիքն: Այստեղից ես կարող եմ մի հետևություն անեմ դու առնվազն օպտիմիստ չես: Ես այլ կերպ եմ մտածում: Ես եղբայրության և հավասարության մեջ վատ բան չեմ տեսնում:
    Եղբայրության ու հավասարության, ծովից ծով Հայաստանի, անսահման ուրախություն առանց դժբախտության մեջ ես էլ վատ բան չեմ տեսնում Բայց ռեալիստորեն եմ մոտենում այդ ամենին, գիտակցում, որ դա անհնար է ու դրա վրա անտեղի էներգիա չեմ վատնում, ինչ որ բան անողի իմիտացիա ստեղծելով։ Տեղն ընկած տեղը օպտիմիստ եմ, բայց երբ դրա հիմքերը ունեմ։ Համենայն դեպս վարդագույն ակնոցների հետևից չեմ ընկնում ու ավելի պռագմատիկորեն ու ռեալիստորեն եմ մտածում։
    Շնորհակալություն խորհրդի համար այն իրոք օգտավետ, բայց ավելորդ էր:
    Թույլ տուր 2 խորհուրդ էլ ես քեզ տամ:
    1. Ուսումնասիրի ԽՍՀՄ-ի սահմանադրությունը: Մասնաորապես այնտեղ ասվում էր յուրաքանչյուր ազգ ազատ է իր որոշման մեջ անդամակցելու կամ դուրս գալու ԽՍՀՄ-ից:
    Ես գրել եմ իրական պատմությունը, ոչ թե կեղծված։
    1. Սահմանադրությունը կարող է գրված լինել հոյակապ, սակայն այն գին չունի, եթե չի գործում։ Եթե դու կարծում ես, որ նրանք իրոք հանգիստ կարող էին դուրս գալ, ապա, կներես, բայց քեզ իրական պատմություն կարդալն էլ ոչինչ չի ասի։
    2. ՈՒշադիր կարդա իմ գրառումները և խնդրում եմ քո մեջբերումներով մի խեղաթյուրի
    իմ գրածը ես գրել էի, որ ԽՍՀՄ-ում այդպես էլ չհաջողվեց իրականացնել ազատության գաղափարը:
    2. Խնդիրը նրանումա, որ նրանք ոչ այդպիսի նպատակ ունեին, ոչ էլ ուզում էին կառուցել։ Դա նրանց ընդհանրապես ձեռք չէր տալիս։ Բացի դրանից ո՞նց ես քեզ պատկերացնում բռնի ԽՍՀՄ ի կազմում հայտնված պետությունների ազատությունը։
    Ես երևի լավ չհասկացա մեր կառավարությունը դեմոկրատիայի քողի տակ մեզ փորձում է մեզ համոզել, որ առաջ ավելի լավ էր քան հիմա՞:Եթե դու դա ի նկատի ունես ապա իրոք ես դա չեմ նկատում, բայց դա հաստատ նրանից չէ, որ ես ինչ որ բան չեմ հասկանում կամ լավ չեմ հասկանում:
    Ոչ, նա չի ասում, որ առաջ լավ էր։ Նա պարզապես հինն է շարունակում, նոր փաթեթավորմամբ։ Կառավարությունը բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի չէ իրոք նոր ոճով ու նոր մեթոդներով գործել։ Այդ դեպքում ժողովուրդը պիտի ստիպեր նորին անցնել կառավարությանը և հենց այդ պատճառով շարունակվում է մարդկանց բթացումն ու ոչխարացումը, որ չհասնեն այն մակարդակին, երբ կասեն բավ է ու կարմիր քարտ ցույց կտան այս տիպի կառավարությանը։
    Այո դուրս եկել են և ընկել մի այլ կարգի աղբի մեջ: Դա էլ է կարևոր:
    Մի՞թե
    Հետ գրությանս մեջ ի նկատի ունեի հայկական և հրեական ցեղասպանությունները: Համաձայն եմ մի քիչ դժվար էր կռահել, որը և դու չարեցիր:
    Այսքան գրածիդ մեջ համաձայն եմ միայն վերջին նախադասությունի հետ:
    Նկատիր, որ դու նույնպես համաձայնվեցիր, որ արժե վերլուծել անցյալը քննադատելու կամ փառաբանելու համար:
    Լավ էլ կռահել եմ, պարզապես չեմ տարածել, ՀՀ ի կառավարության կողմից ընդունված մի հոյակապ քրեական օրենսդրության պատճառով, որը թուքական օրենսդրության կրկնումն է հակռակ իմաստով։ Սա ուրիշ թեմա է, սրա հետ կապ չունի։
    ԽՍՀՄ ում վերլուծելու բան չկա։ Այն միայն քննադատության արժանի է։ Դա նույնիսկ տատս ու պապս են հասկանում, որոնք հասարակ բանվորներ էին։

  9. #39
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    "Եղբայրություն , հավասարություն..." - դրանք բոլորը բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունների լոզունգներն են : Ռուսական Կայսրությունում դա չբերեց որևե բուրժուա կամ դեմոկրատական տարի առաջացմանը, քանի որ ռուսները շա՜՜՜՜՜տ հեռու էին դրանցից (արդեն որերորդ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն է տապալվում Ռուսաստանում, որովհետև ժողովուրդը ՊԱՏՐԱՍՏ չէ դրան , եվ արդեն որերորդ անգամ ռուս մտաորականությունը գտնվում է հուսահատության եզրին և նզովում ու հայոյում է իր "մուժիկին");
    Սակայն, էտ հեղափոխականների մոտ, իշխանության գրավումից հետո քանի որ ակնհայտ էր արդեն իրենց գաղապարների սնանկությունը (ռուս մուժիկ - և դեմոկրատիա ), փոխվեցին նպատակներ
    Դա քայքայված Ռուսական կայսրության պահպանում էր ու ընդլայնումը, որը և արեցին նրանք հաջողությամբ;
    իմիջիայլոց նույնը կրկնվում է և հիմա, Ելցինյան բուրժուա-դեմոկրատական 3-որդ հեղափոխությունը, եվ նահանջ դեպի ֆեօդալիզմ ու կայսրություն -սկսած 1996 թվից հետո ;
    Հարգելիներս - ՍՍՀՄ-ը դա նույն Ռուսական կայսրության ավելի քյասիբ տեսակն էր; Ուրիչ ոչինչ;

    Ի՞նչ լավ և վատ բան կար, որ հայերը ապրում էին ,կամ ապրեն նման կայսրության կազմում;

    Իմ կարծիքով դա նույն բանն էր, ինչ հաերը ապրեին Օսմանյան Կայսրության մեջ; Մի քիչ լավ, մի քիչ վատ, դա էական չէ;
    Իսկ ի՞նչու է վատ, որ հայերը ապրեն թուրքերի կամ ռուսների տակ;
    Եթե հաշվի չառնենք ազատության և անկախ երկրի ակնհայտ լավ բան լինելը, դա անտանելի է էնքանով, որ միջին հաշվով դու գտնվում ես քեզանից ավելի ցածր աստիծանի տակ գտնող ազգի գերիշխանության տակ;
    (խոսքը վերաբերվում է ՄԻՋԻՆԱՑՎԱԾ քաղաքացուն , իսկ բոլորտ էլ երևի լավ գիտեք, թե ինչ մակարդակի վրա է գտնվում միջին "ալկաշ" ռուսը)

    Ի՞նչ լավ բան տվին էտ երկու կայսրութույնները(Օսմանյան և Ռուսական) հայի կյանքում (Հիշենք- "Չկա չարիք արանց բարիք" )
    Երկու կայսրություններում էլ ծնվեցին մտավորականների (արվեստի և գիտության) մեծաքանակ ներկայացուչիցներ;

    Ի՞նչն էր պատճառը նրանց առաջ գալու, և ի՞նչու այժմ նրանք չեն ծնվում:
    … դրա մասին մյուս անգամ
    Վերջին խմբագրող՝ dvgray: 04.12.2006, 01:01:

  10. #40
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Ի՞նչն էր պատճառը նրանց առաջ գալու, և ի՞նչու այժմ նրանք չեն ծնվում:

    Դրա պատճառները անչափ տրիվյալ են։
    Մարդու առաջընթացի համար անհրաժեշտ երեք գործոններից( փող, փառք, իշխանություն) էտ երկու կայսրություններում էլ ( սովետա-ռուսական ու օսմանյան) հայեի համար երկարաժամկետ պլանով հասանելի էր միմյայն փառքը Փողի որոշակի զանգվածի առկայության դեպքում այն առգրավում էին( հետն էլ, ձեռի հետ, պրոֆիլակտիկայի համար կոտորելով) Իշխանության մեջ որոշակի աստիճանի հասնելուց հետո, ստիպում էին կամ ազգտ ( ազգանունտ ) փոխել, և հետագայում ավելի էին ամրապնդում դա, ստիպելով անել քայլեր հենց քու ազգի դեմ։

    Մնում էր միայն ՛փառքը՛։
    Հայերի տաղանդավոր և օժտված մասը գնում էր հենց էտ ուղով, իր ամբողջ էներգիան ֆոկուսացնելով մտավորի ստեղծման վրա, ստեղծում էր արվեստի գործեր և գիտություն։Ճիշտ է, վերջում մեկ է, նրանց կամ սպանում էին, կամ վերբովկա էին անում, սակայն նրանց ստեղծած անժեքները վերացնել կամ ձևափոխել չէին կարողանում, որվհետև դա դժվար էր,հաճախ նաև անհնար (օրինակ Չարենցի դեպքում չկարողացան, իսկ Մինասի դեպքում -այրեցին )

    Ու՞ր է էտ ստեղծագործողը հիմա, ի ՞նչու չի երեվում։
    Կրողը, անձը, ամենուր է։ Բիզնես, իշխանությունՆրա էներգիան այժմ աշխատում է երեք ուղղությամբ, և փառքին մնում է համապատասխան չափաբաժին։

    հայը, ընդհանուր առմամբ, համաշխարհային չափանիշներով զբաղեցնում է ինչ որ միջին տեղեր։ և նորմալ զարգացման դեպքում հավակնել ավելիին, նշանակում է ռեալությունը չհասկանալ, և որպես մինիմում դառնալ դժբախտ մարդ (ազգ)։
    Աննորմալ զարգացման դեպքում (օտար լուծ և նման բաներ ), իհարկե մենք կծնենք լիքը Նալբանղյաններ,Չարենցներ ու Տիգրան Պետրոսյաններ Սակայն հարց նա է, - Արժե՞ ազգի համար ընտրել աննորմալ զարգացման ճանապարհը, ։ Ըստ իս , դա մազոխօզմի մի տարատեսակ է, հոգեկան վտանգավոր հիվանդություն, և պետք է աշխատել դրանից պետք է հեռու մնալ։ Շա՜՜՜տ հեռու
    Որպեսզի դրա ամենաառաջին սինդրոմները անգամ իհայտ չգան։ Մինչև նա իսպառ վերանա հայի գենետիկայից։ իսկ դրա համար պետք են սերունդներ։

  11. #41
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    1. Միանշանակ համոզված եմ, որ բնության մեջ ուղղակի գոյություն չունի այդ գաղափարը` "եղբայրություն , հավասարություն, արդարություն..." , քանի որ մարդկային որակը ստեղծված է անտագոնիստական սկզբունքների հիման վրա` պայքար, ատելություն, շահամոլություն, ,.. եւ այլն, եւ դա է /գուցե ցավոք/ շարժիչ ուժը մարդկության, /լինեն դա անհատներ, ընտանիքներ, պետություններ` այդ ամենը մի ամբողջական պերմանենտ պայքարի մեջ է գտնվում, մի խոսքով` հավերժական պայքարի մեջ/ , և ինչ-որ նոր, “ավելի արդար” հասարակարգ ստեղծելով` հնարավոր չե բնության դեմ գնալ,.. եւ այն, որ ի սկզբանե կոմունիստական գաղափարախոսությունը , կներեք, ուղղակի կատարյալ հիմարություն էր, դա` ինձ թվում է` միանշանակ է:
    Life is too short...

  12. #42
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Եղբայրության ու հավասարության, ծովից ծով Հայաստանի, անսահման ուրախություն առանց դժբախտության մեջ ես էլ վատ բան չեմ տեսնում Բայց ռեալիստորեն եմ մոտենում այդ ամենին, գիտակցում, որ դա անհնար է ու դրա վրա անտեղի էներգիա չեմ վատնում, ինչ որ բան անողի իմիտացիա ստեղծելով։
    Պարզ է դու տեսություն երևի չես սիրում քեա գրավում է գործնականը, բայց այդ նույն գործնականը իրականում տեսության ավելի բարդ ձևն է, որն ավելի հեշտ է ընկալել տեսության միջոցով:
    Դու զուր էներգիա չես ծախսում դա ակնհայտ է տեսությունը ուսումնասիրելու դա ակնհայտ է: Բայց երբ Այնշտայնը ստեղծում էր իր հարաբերականության տեսությունը նա հենց այդ զուր էներգիան էր ծախսում և ինչպես երևի տեսնում ես նա հեչ էլ ինչ որ բան անող մարդու համբավ չունի այսօր:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ես գրել եմ իրական պատմությունը, ոչ թե կեղծված։
    1. Սահմանադրությունը կարող է գրված լինել հոյակապ, սակայն այն գին չունի, եթե չի գործում։ Եթե դու կարծում ես, որ նրանք իրոք հանգիստ կարող էին դուրս գալ, ապա, կներես, բայց քեզ իրական պատմություն կարդալն էլ ոչինչ չի ասի։
    2. Խնդիրը նրանումա, որ նրանք ոչ այդպիսի նպատակ ունեին, ոչ էլ ուզում էին կառուցել։ Դա նրանց ընդհանրապես ձեռք չէր տալիս։ Բացի դրանից ո՞նց ես քեզ պատկերացնում բռնի ԽՍՀՄ ի կազմում հայտնված պետությունների ազատությունը։
    Մենք երկուսով նույն բանն ենք ասում, այստեղ ուղղակի դու երևի անտեղի էներգիայի վատնում ես համարում վերևի իմ գրառումները կարդալ դրա համար էլ քեզ մոտ կարծիք է ձևավորվել, որ ես կող եմ ԽՍՀՄ-ին կամ նրան համարում եմ իդեալականին մոտ երկիր, ոչ հարգելիս պետք ի քզ հիասթափեցնեմ դա այդպես է ես նույնպես քաջատեղյակ եմ թե ինչպիսի <<ազատություն>> է եղել ԽՍՀՄ-ում, գիտեմ նաև թե փորձելով օգտվել այդ նույն <<Սահմանադրությունից>> ինչ եղավ Ղարաբաղում:



    Մեջբերում Artgeo-ի խոսքերից

    Մի՞թե
    Անկասկած

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Լավ էլ կռահել եմ, պարզապես չեմ տարածել, ՀՀ ի կառավարության կողմից ընդունված մի հոյակապ քրեական օրենսդրության պատճառով, որը թուքական օրենսդրության կրկնումն է հակռակ իմաստով։ Սա ուրիշ թեմա է, սրա հետ կապ չունի։
    Եթե դժվար չէ բացիր այդ ուրիշ թեման, ես իրոք չգիտեմ ինչի մասին է խոսքը թե չէ ես ինքս կբացեի: Կամ էլ եթե իրոք դժվար է նոր թեմա բացելը PM-ով տեղեկացրու, եթե դա էլ դժվար չէ, ինչի մասին է խոսքը: Սպասում եմ մեծ անհամբերությամբ:

    Հարգանքներով Նորայր
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 04.12.2006, 18:27:

  13. #43
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    Պարզ է դու տեսություն երևի չես սիրում քեա գրավում է գործնականը, բայց այդ նույն գործնականը իրականում տեսության ավելի բարդ ձևն է, որն ավելի հեշտ է ընկալել տեսության միջոցով:
    Դու զուր էներգիա չես ծախսում դա ակնհայտ է տեսությունը ուսումնասիրելու դա ակնհայտ է: Բայց երբ Այնշտայնը ստեղծում էր իր հարաբերականության տեսությունը նա հենց այդ զուր էներգիան էր ծախսում և ինչպես երևի տեսնում ես նա հեչ էլ ինչ որ բան անող մարդու համբավ չունի այսօր:
    Պետք չէ ընդհանրացնել: Ես միայն ու միայն տվյալ դեպքի վերաբերյալ եմ ասել ու մի քանի նմանատիպ օրինակ բերել, ավելի շեշտադրելով թե ինչն ի նկատի ունեմ: Ես ուսումնասիրել եմ ԽՍՀՄ-ն ու կոմունիստական գաղափարները ու այդքանը բավարար է եղել հասկանալու աղբի պատ-առները: Դա չափից դուրս պարզ ու տրիվիալ է:
    հիասթափեցնեմ դա այդպես է ես նույնպես քաջատեղյակ եմ թե ինչպիսի <<ազատություն>> է եղել ԽՍՀՄ-ում, գիտեմ նաև թե փորձելով օգտվել այդ նույն <<Սահմանադրությունից>> ինչ եղավ Ղարաբաղում:
    Հակառակը, ուրախ եմ քեզ համար:

    Անկասկած
    Ես հակառակի մեջ եմ համոզված

  14. #44
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից

    Հակառակը, ուրախ եմ քեզ համար:
    Շնորհակալություն
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ես հակառակի մեջ եմ համոզված
    Արժեքային համակարգը տարբեր է:
    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    Եթե դժվար չէ բացիր այդ ուրիշ թեման, ես իրոք չգիտեմ ինչի մասին է խոսքը թե չէ ես ինքս կբացեի: Կամ էլ եթե իրոք դժվար է նոր թեմա բացելը PM-ով տեղեկացրու, եթե դա էլ դժվար չէ, ինչի մասին է խոսքը: Սպասում եմ մեծ անհամբերությամբ:
    Պարզվում է, իրոք դժվար է

  15. #45
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կոմունիստական հասարակարգի առավելություններն ու թերությունները

    Կոմունիստական հասարակարգը ամբողջ իր գոյատևման ընթացքում փորձեց պապուս կուլակաթափ անել, բայց չկարողացավ:
    Ոնց կարամ ես հարգեմ մի հասարակարգ, որը անզոր է նույնիսկ անհատի դեմ
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր թերությունները
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 29.05.2014, 06:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •