User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

  1. #1
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Կարծում եմ շատ հետաքրքիր թեմա է,չնայած ես երկար ժամանակ չէի կողմնորոշվում որտեղ բացեմ այս թեման,խնդրում եմ ադմինիստրատորներին,եթե սխալ եմ բացել,ապա փոխեք տեղը:
    Իսկ ինչ վերաբերում է բուն թեմային մասնակիցներին խնդրեի խոսել փաստարկներով,որպեսզի զրույցն ավելի հետաքրքիր դառնա
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  2. #2
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Այո'... ոչ թե աղավաղում են, այլ մոռացնում... գլոբալիզացիայի աննկատ ձև է... Մենք ունենք լիքը տոների համարժեքներ, որոնք գրեթե ի սպառ մոռացվել են... Մեր նախա և հետքրիստոնեական հավատալիքները էնպիսի ծեսեր են ձևավորել, որ հաճախ ապշում ես... Չեմ դիմանա, կասեմ, որ հիմա դարբնության մասին հաղորդում եմ պատրաստում ու շատ մեծ զարմանքով բացահայտեցի, թե ի~նչ մեծ ծիսական-սրբազան նշանակություն են ունեցել դարբինները հայոց մեջ (...էս արտահայությունը սկսել է դուրս էնպես գալ, թեև միայն ազգագրագետների բերանից է հնարավոր լսել, բայց վատ չէր լինի, որ տարածվեր...):
    Երևակայեք, դարբինները հոգևորականներին հավասար են եղել (եթե հետաքրքրի, օրը, ժամը կասեմ հաղորդման մեջ հարցերի պատասխանները կստանաք )... Ասածս ի՞նչ է... դեռ նախաքրիստոնեական շրջանում Զատիկի Ավագ հինգշաբթի օրվա գիշերը համարվել է չարի ու բարու պայքարի կիզակետը. էդ չար ուժերի դեմ պայքարողները հիմնականում դարբիններն են եղել ու էդ գիշերը գնացել են իրենց դարբնոցները, երկաթ մշակել ու էդ երկաթից օղեր ու վզնոցներ պատրաստել հղի հարսների համար, ովքեր էդ օղերն ու վզնոցները հետո կրել են ամբողջ հղիության ընթացքում ու դրանով պաշտպանվել չար ուժերից... Պատրաստել են մեխեր, որոնցով հետո ծեծել են հողը, որպեսզի միջից քշեն չար ուժերին... Պատկերացնում ե՞ք ինչ միստիկ գիշեր է` բոլորը վախենում են, որ հեսա չար ուժերը պիտի գան, ու ամբողջ բնակավայրում մենակ դարբինների զնդանների ձայներն են լսվում, ու մարդիկ ամեն զարկի հետ սկսում են հավատալ, որ չարքերը հեռանում են... Ու սա մենակ դարբնության առումով, հաստատ նույն օրվա հետ կապված այլ բնագավառներում էլ տարբեր ծեսեր են եղել... Մենք թքած ունենք էս ամենի վրա, մեզ դուր է գալիս դդումների վրա դեմքեր փորագրելը, մեջը մոմ դնելն ու իրար վախեցնելը... Էդ Հելլոուինի պատմությունը փորձեք համեմատել իմ նշած ծեսի հետ, որը, կրկնեմ, գալիս է դեռ նախաքրիստոնեական շրջանից...
    Հիմա էլ Վալենտինը... Լավ է` այն, ինչ փոքրիշատե կապված է եկեղեցու հետ, դեռ փորձում են մի քիչ պահել, բայց դե էլի գայթակղությունը մեծ է, մենք Սուրբ Սարգսի օրը կգնանք Օպերայում կայանալիք համերգին, իսկ Վալենտինի օրը կնշենք որպես սիրահարվածների, երիտասարդների օր...
    ... Մի խոսքով, շատ ջղայինացած եմ, դարդերս իրար մի տվեք...
    Մի կողմից էդ բոլոր ժողովրդական ծեսերի մասին գիտեն միայն հատուկենտ ազգագրագետներ, ովքեր միայն զբաղված են սուսուփուս հոդվածներ տպագրելով, վերջերս գրքեր էլ են տպագրվում (նույն իմ նշած դարբնության ծիսական նշանակության մասին վերջրես տպագրված գիրք կա)...
    Բայց մյուս կողմից էլ ուղղակի մի բան է պետք` ժողովրդի ինքնագիտակցության առկայություն... կառչում ենք մեր պատմության հերոսներից` մոռանալով, որ մեր ապագայի դիմագիծը այսօր մեր ձեռքերում է: Եթե մենք այսօր Հելլոուին նշենք ու մոռանանք մեր ծեսերը, վաղվա սերունդը դրանց գոյության մասին չի էլ կասկածի... Հետո էլ մեզ կասեն քոչվոր ցեղ, որ եկել ու գրավել է ադրբեջանական տարածքները... Բա էլ ի՞նչ պատմական հայրենիքով ժողովուրդ, որը սեփական ծեսեր ու տոներ չունենա...
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 31.01.2008, 19:19:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա էլ ի՞նչ պատմական հայրենիքով ժողովուրդ, որը սեփական ծեսեր ու տոներ չունենա...
    Շատ հետաքրքիր մտքեր ես արտահայտել :
    Միայն թե մոռանում ես, որ քո նշած /կամ հետագայում նշելիք/ տոները նույնպես գլոբալիզացիայի արդյունք են: Միայն թե էտ թվերին գլոբալիզացան արվում էր ասորական, եգիպտական, հունակամ /հելլենական/, հռոմեական կամ արաբական մշակույթների հիմքի վրա: Էնպես որ "գլոբալիզացիոն ազգեր" աշխարհում էղել են մի քանի հատ: Դրանց պետք չի նախանձել /հայկական ազգային իրական մշակույթի տարր / ու պետք է դրան հանգիստ վերաբերվել: Որ մենք համաշխարհային գլոբալիզացիայի համար միշտ էլ եղել ենք զուտ "սպառող" ազգ: Մեր նման ազգեր լիքն են :
    Իսկ արարող ազգերը, ինչպես ասեցի, քիչ քանակ են կազմում: Եվ ահա մի քանի հարյուրամյակ է, այդպիսի պատասխանատու-պատվավոր դեր իր վրա կրում է անգլո-սաքսոնական մշակույթը:

  4. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    այ dvgray ջան, անգլո-սաքսոնական մշակույթն ու՞ր էր, որ մենք իմ նշած ծեսն էինք անում... Լավ, չմտածես հեսա գրելու եմ "երբ եվրոպացիները դեռ ծառերի վրա էին, մենք մշակույթ էինք զարգացնում"... չէ, բայց դե կոնկրետ էդ ծեսի հետ կապված մի քիչ շատ տեղեկություններ ունեմ... Դարբնության հայրենիքը համարվում է խեթական միջավայրը, ինչը վկայում է, որ մեզ մոտ նման ավանդույթները ավելի խորը արմատներ ունեն, քան Անգլո-Աաքսոնիայում ()... Իսկ, քանի որ այսօր խեթ կոչվող ազգ չկա, նախնադարյան գլոբալիզացիան կարող ենք աչքաթող անել
    /հայկական ազգային իրական մշակույթի տարր /
    Լավն էր Բայց զուտ հումորի տեսակետից
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Ես կարծում եմ, որ եթե ազգայինն այդքան ուժեղ լիներ, միջազգայինը ոչինչ չէր կարող անել: Վերցնենք Ս. Վալենտինն ու Ս. Սարգիսը: Անկեղծ ասած, ինձ համար շատ ավելի հաճելի է բացիկ գրել/ստանալը, քան աղի բլիթ ուտելն ու հիմար երազներին հավատալը: Ու շատ ավելի լավ է, եթե երիտասարդությունը հավատում է ավելի իրական բաներին, քան իզուր իրեն տանջում աղի բլիթով: Մյուս կողմից, վերցնենք Նոր տարին ու Ս. Ծնունդը: Այնքան ուժեղ են ազգային ավանդույթներն արմատացել, որ երբևէ չհավատաք, թե հայերն այդ երկու տոները կսկսեն նշել արտասահմանցիների նման: Չնայած մյուս կողմից լավ կլիներ, որ այդ անվերջ ուտուշ-խմուշը փոխարինվեր ընկերական զվարճանքով, իսկ Ս. Ծնունդն այդքան չարհամարհվեր, բայց մյուս կողմից էլ սա վառ օրինակ է. եթե ազգայինն ուժեղ է արմատացած, դրսից ինչ ուզում է, թող գա:

  6. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Այս տարի որոշել էի իմ ընկերների շրջանում նախաձեռնությամբ հանդես գալ նշելու Սուրբ Սարգսի տոնը Վալերիկի փոխարեն, նույնիսկ նախատեսել էի Ակումբում թեմա բացել դրա մասին, բայց եկա անակնկալի, ամսի 20-ին, երբ իմացա, որ հաջորդ օրն է ու ժամանակ չունեմ նախապատրաստվելու Հուսամ, որ հաջորդ տարվանից այնուամենայնիվ կհաջողվի դա անել:

    Ձնծաղիկ ջան, շատ հետաքրքիր էր կարդալ դարբինների մասին, խնդրում եմ ասա հաղորդման օրն ու ժամը:

  7. #7
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Բյուր ջան, Սբ.Սարգիսը երիտասարդների ու սիրահարվածների հովանավորն է, ու նրա տոնին նախընտրելի է (սիրուն չի ստացվում, ոնց որ ինստրուկցիա լինի ), որ սիրահարվածները միմյանց սեր խոստովանեն... Ո՞վ ասեց, որ էդ տոնը մենակ Աղի Բլիթով է սկսվում ու վերջանում... ինքը լրիվ նույն Վալենտինն է, ուղղակի մենք սիրում ենք "աշխարհի հետ համընթաց քայլել"...
    Չէ, ինչը փաստ է` փաստ է, մեր ազգը բոլոր ժամանակներում էլ օտարամոլ է եղել, ինչ արել են, անհատներն են արել...
    Իսկ Սբ.Ծնունդ-Նոր Տարին միակ տոներն են, որ կուզեի տեղերով փոխվեին, որովհետև Նոր Տարվա խոզի բուդը լրիվ մոռացնում է, թե ինչ մեծ տոն է հաջորդում հունվարի 6-ին... Ախր դա քրիստոնեության մեծագույն տոնն է, իսկ հայերի մեծ մասը (այս տարի ես էլ ) այն դիմավորում են կիսաքուն, խոզը ծամելով ու ծանրացած ընկնելով բազմոցին... Չամիչով փլավն ու ձուկը ոչինչ չեն փոխում (մանավանդ, որ ես տանել չեմ կարողանում այդ փլավը...)...

    Ձայնալար ջան, պետք է այս կիրակի ժամը 17,30-ին լինի "ԱՐ"-ի եթերում չգիտեմ, թե հարցազրույցից իմ ստացած ինֆորմացիայի որ մասը տեղ կգտնի հաղորդման մեջ, բայց եթե հարցեր մնան, գրի, որովհետև հաղորդումը ոչ թե ծեսի, այլ ամբողջ դարբնության մասին է Հա, կոչվում է "Հայկական հետք"... Եթե ավելի պաթետիկ տարբերակներ կան, ասեք, փոխենք
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 31.01.2008, 19:58:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Բյուր ջան, Սբ.Սարգիսը երիտասարդների ու սիրահարվածների հովանավորն է, ու նրա տոնին նախընտրելի է (սիրուն չի ստացվում, ոնց որ ինստրուկցիա լինի ), որ սիրահարվածները միմյանց սեր խոստովանեն... Ո՞վ ասեց, որ էդ տոնը մենակ Աղի Բլիթով է սկսվում ու վերջանում... ինքը լրիվ նույն Վալենտինն է, ուղղակի մենք սիրում ենք "աշխարհի հետ համընթաց քայլել"...
    Բա իմ ասածն էլ հենց էդ է: Աղի բլիթը եթե չլիներ, ո՞վ էր Ս. Վալենտինի մասին մտածելու: Իսկ որովհետև կա, երիտասարդներն ակամայից հրաժարվում են այդ անհեթեթությունից:

  9. #9
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա իմ ասածն էլ հենց էդ է: Աղի բլիթը եթե չլիներ, ո՞վ էր Ս. Վալենտինի մասին մտածելու: Իսկ որովհետև կա, երիտասարդներն ակամայից հրաժարվում են այդ անհեթեթությունից:
    Համաձայն չեմ Բյուր, ոչոք քեզ չի պարտդրում էդ օրը բլիթ ուտել, առավել ևս, որ դա քրիստոնեական սրբի հետ ոչ մի կապ չունեցող ավանդույթ է: Նույն բանը ինչ անում են փետրվարի 14-ին կարելի է անել Ս. Սարգսի օրը:

  10. #10
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա իմ ասածն էլ հենց էդ է: Աղի բլիթը եթե չլիներ, ո՞վ էր Ս. Վալենտինի մասին մտածելու: Իսկ որովհետև կա, երիտասարդներն ակամայից հրաժարվում են այդ անհեթեթությունից:
    Բայց հո չէ՞ն ստիպում... Էդ միայն մի մասն է տոնի, ով ուզում է, թող կատարի, ով չէ, թող տոնը նշի միայն մասամբ, այն է` Վալենտինի բացիկ-պաչիկները...

    Հ.Գ. Ձայնալար ջան, իրարից անկախ "ձեն-ձենի" ենք տվել
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Բայց հո չէ՞ն ստիպում... Էդ միայն մի մասն է տոնի, ով ուզում է, թող կատարի, ով չէ, թող տոնը նշի միայն մասամբ, այն է` Վալենտինի բացիկ-պաչիկները...
    Հասկանու՞մ ես, տոնը հենց էդ աղի բլիթով է նշանավորվում: Իսկ էդ բացիկ-պաչիկները մղվում են երկրորդ պլան, մինչդեռ Վալենտինի համար դրանք են առաջնային: Ես չեմ ասում տոնի էության մասին, ասում եմ տոնելու առանձնահատկությունների:

  12. #12
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանու՞մ ես, տոնը հենց էդ աղի բլիթով է նշանավորվում: Իսկ էդ բացիկ-պաչիկները մղվում են երկրորդ պլան, մինչդեռ Վալենտինի համար դրանք են առաջնային: Ես չեմ ասում տոնի էության մասին, ասում եմ տոնելու առանձնահատկությունների:
    Էստեղ են ասել` ընտրությունը քոնն է... Նշանավորողը, տոնի որևէ ծեսին առաջնահերթություն տվողը ես ու դու ենք, չէ՞... Եթե ես ինձ համար կարևորեցի բլիթը, իսկ դու բացիկը, դրանում ի՞նչ ահավոր, սկզբունքային բան կա...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  13. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանու՞մ ես, տոնը հենց էդ աղի բլիթով է նշանավորվում: Իսկ էդ բացիկ-պաչիկները մղվում են երկրորդ պլան, մինչդեռ Վալենտինի համար դրանք են առաջնային: Ես չեմ ասում տոնի էության մասին, ասում եմ տոնելու առանձնահատկությունների:
    Իմ կարծիքով ամեն ինչ գալիս է մեզանից և իհարկե պրոպագանդայից: Ինչպես որ փետրվարի 23-ը փոխարինվեց հունվարի 28-ով, նոյեմբերի 7-ը չենք նշում նույն բանը կարող ենք անել մյուս տոների հետ, եթե ցանկանանք:

    Ձնծաղիկ, էլի ձեն-ձենի ստացվեց

  14. #14
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    ժողովուրդը դա միասնական հզոր ուժ է և ինքնըստինքյան նրա կողմից ընտրվում և տոնվում են այն տոները որոնք հոգեհարազատ են մեծամասնությանը, զոռով չես կարող մարդկանց ստիպել տոնել մեկը և չտոնել մյուսը: Շատ-շատերը տոնում են և մեկը և մյուսը, օրինակ ես, երբեք բաց չեմ թողնի ուրախանալու առիթը:

    Ավելի լավ է լուծենք մեկ այլ խնդիր, օրինակ մեր տոների ծագման պատմություններն ու պատճառները, ասենք օրինակ Ձնծաղիկի մշակած թեման հետաքրքիր է և ուսուցանող, այ մի ուրիշն էլ եթե պատմի մնացած ազգային տոներից և դա տարածվի ժողովուրդի մեջ կարծում եմ հավեսով կտոնվի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #15
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ է լուծենք մեկ այլ խնդիր, օրինակ մեր տոների ծագման պատմություններն ու պատճառները, ասենք օրինակ Ձնծաղիկի մշակած թեման հետաքրքիր է և ուսուցանող, այ մի ուրիշն էլ եթե պատմի մնացած ազգային տոներից և դա տարածվի ժողովուրդի մեջ կարծում եմ հավեսով կտոնվի
    հըմ... գիտակ չեմ, բայց աշխատանքիս բերումով մի քանի բան սովորել եմ, հեսա հիշեմ...
    Նույն դարբնությունից (ինֆորմացիան դեռ թարմ ա, չեմ մոռացել... դարբնության ծիսական իմաստը, դրա ակունքները): Ք.Ա. 3-2-րդ հազարամյակում Փոքր Ասիայում և շրջակայքում երկնաքարերի մեծ "հեղեղ" է եղել, ինչի հետևանքով էս տարածաշրջանում մեծ քանակությամբ մետեորիտային կամ երկնային երկաթ է առաջացել (դա հիմնականում տարբերվում է հանքային երկաթից նիկելի մեծ քանակությամբ իր բաղադրության մեջ): Էս երկնաքարերը որ ընկել են, մթնոլորտի շերտերի հետ շփման արդյունքում վերածվել են թռչող հրե գնդերի, մեր նախնախանախնիները դրանք համարել են կայծակներ, այսինքն` կայծակի աստծո որդիներ... հետո էդ կայծակի որդիները կամ ամպրոպամարտիկ հերոսները նույնացվել են դարբինների հետ, որովհետև վերջիններս, փաստորեն, կարողանում էին մշակել աստվածային մետաղը... Էստեղից էլ գալիս է Հեփեստոսի ու դարբնության կովկասյան աստծո (անունը չեմ հիշում) կաղությունը` նրանք, երկնքից ընկնելով, վնասում են մի ոտքը: Ու էս ամեն ինչի շնորհիվ դարբինները համարվում էին սրբազան մարդիկ, դարբնությունը` սրբազան արհեստ, որը չարխափան հիմնական միջոցներից էր... Այդ պատճառով էլ Արտավազդի շղթաները դարբիններն են ամրացնում իրենց հարվածներով (ինչը հաճախ մի ոտքի վրա են անում` ի հիշատակ կաղ աստծո):
    Մի ժամանակ հայոց մեջ ավանդույթ է եղել, որ ամպրոպի ժամանակ 7 շերտ գորգ են փռել, որովհետև համարվել է, որ կայծակը (իրականում` երկնաքարը), փատորեն նաև կայծակի որդին, ընկնելով Երկրի վրա, ծակել-անցել է 7 շերտ:
    Դարբինները տարբեր-տարբեր ծեսերի են մասնակցել, հասկանալի լեզվով ասած, "նրանց ոտքը միշտ խերով ա եղել": Մարդիկ նրանց իրենց տուն են հրավիրել որևէ կարևոր գործ սկսելուց առաջ, համարվել է, որ միայն դարբինների ու քահանաների տունը սատանաները մուտք չունեն... Մինչև 20-րդ դարի սկզբները ավանդույթ է եղել, որ նորապսակները իրենց մատանիները թաթախել են դարբնոցի ջրի մեջ, որովհետև դարբնոցի ցանկացած իրին, առավել ևս ջրին նույնպես չարխափան զորություն է վերագրվել...
    Իսկ հիմա դարբնոցները մեզ մոտ կամաց-կամաց վերանում են... Եթե նայեք հաղորդումը, կտեսնեք, թե ինչ խղճուկ դարբնոց ենք գտել... էդ վիճակում են մեր դարբնոցների մեծ մասը, դարբինները, մեղմ ասած, հեչ սրբազան տեսք չունեն... Իհարկե, Հայաստանում դարբնության, ինչպես և մնացած արհեստների կինտրոն եղել է Գյումրին (Ալեքսանդրապոլը), բայց հասկանալի պատճառներով հիմա էնտեղ հասնել չէինք կարող...


    Հ.Գ. մի հարց... փաստորեն էն անդամները, ովքեր ինձ հետ տեղ-տեղ համաձայն չէին, համաձայն չեն նաև, որ մեր ժողովրդին ինքնագիտակցության աճ է պետք, ճի՞շտ հասկացա...
    Հ.Հ.Գ. Ու՞մ ի՞նչ տոն կամ ծես է հետաքրքրում, միգուցե կոնկրետ հարցի դեպքում մի տեղ գտնենք պատասխանը...
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 31.01.2008, 21:11:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիշեցումներ՝ ակումբի կողմից
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.12.2013, 21:33
  2. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...
    Հեղինակ՝ Hay-Qristonya, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 07.12.2013, 23:39
  3. Հայ Եկեղեցու տոները
    Հեղինակ՝ Monk, բաժին` Կրոն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 13.02.2012, 14:05
  4. MMS VivaCell'ի կողմից
    Հեղինակ՝ armanxxx, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 26.07.2008, 17:05
  5. MMS Armentel-ի կողմից
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 10.01.2008, 17:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •