Ձնծաղիկ ջան, նախաքրիստոնեական շրջանում եղածը հրեաների Զատիկն էր` Պասեքի (եբր. Փեսախ, որից էլ ռուս. Պասխա) տոնը, որով հրեաները նշում էին եգիպտական գերությունից իրենց ազատվելը: Չեմ կարծում, թե հրեական Զատիկը նշելու որևէ շարժառիթ կամ նման հիշատակում լինի այլ ազգերի, նաև հայերիս մոտ: Այլ հարց է քրիստոնեական Զատիկը` Քրիստոսի Հարության տոնը, որն իհարկե չէր կարող նախաքրիստոնեական շրջանում լինել: Իսկ եթե դարբինների հետ կապված այդ չարի ու բարու պայքարի տոնը համընկել է Ավագ շաբաթվա օրերի հետ, ուրեմն դա պետք է որ շարժական տոն լիներ: Ավագ շաբաթը Զատկի նախորդ շաբաթն է, իսկ Զատիկն ամեն տարի նշվում է գարնան գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը: Ինձ ուղղակի մի քիչ անհավանական է թվում նման զուգադիպությունը:
Իմջիայլոց, թե Ավագ շաբաթվան և թե այս թեմայում նշված Բուն Բարեկենդանին ես անդրադարձել եմ «Կրոն» բաժնում իմ բացած «Հայ Եկեղեցու տոները» և «Մեծ Պահք» թեմաներում: Կարծում եմ որոշակի համառոտ ինֆորմացիա ստանալու տեսակետից մի փոքր օգտակարություն կարող է ներկայացնել:
Իսկ Ձեր հաղորդումը կաշխատեմ նայել: Շնորհակալություն, որ տեղեկացրիք: