Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
հըմ... գիտակ չեմ, բայց աշխատանքիս բերումով մի քանի բան սովորել եմ, հեսա հիշեմ...
Շատ հետաքրքիր ես պատմում: Հավես է կարդալը :

Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Հ.Գ. մի հարց... փաստորեն էն անդամները, ովքեր ինձ հետ տեղ-տեղ համաձայն չէին, համաձայն չեն նաև, որ մեր ժողովրդին ինքնագիտակցության աճ է պետք, ճի՞շտ հասկացա...
Իմ դեպքում ճիշտ հասկացար այնքանով, որ մեր ակունքները ավելի շատ գլոբալ մարդկային հիմքերի վրա են հիմնված, քան թե լոկալ տեղային, և պետք է ինքնագիտակցությունը փնտրենք այնտեղ: Դա նաև մեր, հայերիս մեծ հարստությունն է: Դրանով պետք է մենք լավ ըմբռնենք, ու շարունակենք զարգացնել այդ ամենը: Իսկ այս ծեսերի մեջ փնտրել ինչ-որ զուտ հայկական ակունքներ, ապա դա մեզ հաճախ դնում է ծիծաղելի վիճակում: