User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղավաղվու՞մ են արդյոք ազգային տոները միջազգային տոների կողմից

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ է լուծենք մեկ այլ խնդիր, օրինակ մեր տոների ծագման պատմություններն ու պատճառները, ասենք օրինակ Ձնծաղիկի մշակած թեման հետաքրքիր է և ուսուցանող, այ մի ուրիշն էլ եթե պատմի մնացած ազգային տոներից և դա տարածվի ժողովուրդի մեջ կարծում եմ հավեսով կտոնվի
    հըմ... գիտակ չեմ, բայց աշխատանքիս բերումով մի քանի բան սովորել եմ, հեսա հիշեմ...
    Նույն դարբնությունից (ինֆորմացիան դեռ թարմ ա, չեմ մոռացել... դարբնության ծիսական իմաստը, դրա ակունքները): Ք.Ա. 3-2-րդ հազարամյակում Փոքր Ասիայում և շրջակայքում երկնաքարերի մեծ "հեղեղ" է եղել, ինչի հետևանքով էս տարածաշրջանում մեծ քանակությամբ մետեորիտային կամ երկնային երկաթ է առաջացել (դա հիմնականում տարբերվում է հանքային երկաթից նիկելի մեծ քանակությամբ իր բաղադրության մեջ): Էս երկնաքարերը որ ընկել են, մթնոլորտի շերտերի հետ շփման արդյունքում վերածվել են թռչող հրե գնդերի, մեր նախնախանախնիները դրանք համարել են կայծակներ, այսինքն` կայծակի աստծո որդիներ... հետո էդ կայծակի որդիները կամ ամպրոպամարտիկ հերոսները նույնացվել են դարբինների հետ, որովհետև վերջիններս, փաստորեն, կարողանում էին մշակել աստվածային մետաղը... Էստեղից էլ գալիս է Հեփեստոսի ու դարբնության կովկասյան աստծո (անունը չեմ հիշում) կաղությունը` նրանք, երկնքից ընկնելով, վնասում են մի ոտքը: Ու էս ամեն ինչի շնորհիվ դարբինները համարվում էին սրբազան մարդիկ, դարբնությունը` սրբազան արհեստ, որը չարխափան հիմնական միջոցներից էր... Այդ պատճառով էլ Արտավազդի շղթաները դարբիններն են ամրացնում իրենց հարվածներով (ինչը հաճախ մի ոտքի վրա են անում` ի հիշատակ կաղ աստծո):
    Մի ժամանակ հայոց մեջ ավանդույթ է եղել, որ ամպրոպի ժամանակ 7 շերտ գորգ են փռել, որովհետև համարվել է, որ կայծակը (իրականում` երկնաքարը), փատորեն նաև կայծակի որդին, ընկնելով Երկրի վրա, ծակել-անցել է 7 շերտ:
    Դարբինները տարբեր-տարբեր ծեսերի են մասնակցել, հասկանալի լեզվով ասած, "նրանց ոտքը միշտ խերով ա եղել": Մարդիկ նրանց իրենց տուն են հրավիրել որևէ կարևոր գործ սկսելուց առաջ, համարվել է, որ միայն դարբինների ու քահանաների տունը սատանաները մուտք չունեն... Մինչև 20-րդ դարի սկզբները ավանդույթ է եղել, որ նորապսակները իրենց մատանիները թաթախել են դարբնոցի ջրի մեջ, որովհետև դարբնոցի ցանկացած իրին, առավել ևս ջրին նույնպես չարխափան զորություն է վերագրվել...
    Իսկ հիմա դարբնոցները մեզ մոտ կամաց-կամաց վերանում են... Եթե նայեք հաղորդումը, կտեսնեք, թե ինչ խղճուկ դարբնոց ենք գտել... էդ վիճակում են մեր դարբնոցների մեծ մասը, դարբինները, մեղմ ասած, հեչ սրբազան տեսք չունեն... Իհարկե, Հայաստանում դարբնության, ինչպես և մնացած արհեստների կինտրոն եղել է Գյումրին (Ալեքսանդրապոլը), բայց հասկանալի պատճառներով հիմա էնտեղ հասնել չէինք կարող...


    Հ.Գ. մի հարց... փաստորեն էն անդամները, ովքեր ինձ հետ տեղ-տեղ համաձայն չէին, համաձայն չեն նաև, որ մեր ժողովրդին ինքնագիտակցության աճ է պետք, ճի՞շտ հասկացա...
    Հ.Հ.Գ. Ու՞մ ի՞նչ տոն կամ ծես է հետաքրքրում, միգուցե կոնկրետ հարցի դեպքում մի տեղ գտնենք պատասխանը...
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 31.01.2008, 21:11:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիշեցումներ՝ ակումբի կողմից
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.12.2013, 21:33
  2. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...
    Հեղինակ՝ Hay-Qristonya, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 07.12.2013, 23:39
  3. Հայ Եկեղեցու տոները
    Հեղինակ՝ Monk, բաժին` Կրոն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 13.02.2012, 14:05
  4. MMS VivaCell'ի կողմից
    Հեղինակ՝ armanxxx, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 26.07.2008, 17:05
  5. MMS Armentel-ի կողմից
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 10.01.2008, 17:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •