Ես կարծում եմ, որ եթե ազգայինն այդքան ուժեղ լիներ, միջազգայինը ոչինչ չէր կարող անել: Վերցնենք Ս. Վալենտինն ու Ս. Սարգիսը: Անկեղծ ասած, ինձ համար շատ ավելի հաճելի է բացիկ գրել/ստանալը, քան աղի բլիթ ուտելն ու հիմար երազներին հավատալը: Ու շատ ավելի լավ է, եթե երիտասարդությունը հավատում է ավելի իրական բաներին, քան իզուր իրեն տանջում աղի բլիթով: Մյուս կողմից, վերցնենք Նոր տարին ու Ս. Ծնունդը: Այնքան ուժեղ են ազգային ավանդույթներն արմատացել, որ երբևէ չհավատաք, թե հայերն այդ երկու տոները կսկսեն նշել արտասահմանցիների նման: Չնայած մյուս կողմից լավ կլիներ, որ այդ անվերջ ուտուշ-խմուշը փոխարինվեր ընկերական զվարճանքով, իսկ Ս. Ծնունդն այդքան չարհամարհվեր, բայց մյուս կողմից էլ սա վառ օրինակ է. եթե ազգայինն ուժեղ է արմատացած, դրսից ինչ ուզում է, թող գա: