Ձնծաղիկի պատմածը դարբինների մասին շատ հետաքրքիր էր։ Իրոք ափսոս է, որ այդ լավ ավանդույթը մոռացվել–գնացել է։ Բայց ընդհանրապես կողմ չեմ ամեն գնով ու ցանկացած ազգային տոն պահպանելուն։ Եթե ավանդույթը հաճելի է, օգտակար, հետաքրքիր, ուսանելի և այլն, ապա, իհարկե, արժե պահպանել, բայց նույն ձևով արժե նաև օտարներից վերցնել որոշ տոներ, եթե դրանք լավն են։ Ասածս այն է, որ ազգային տոների՝ զուտ հայկական լինելու համար պահպանմանը դեմ եմ, դա չպետք է ինքնանպատակ լինի։ Անիմաստ, հետադիմական ու վնասակար ավանդույթներին միշտ դեմ եմ եղել։
Օրինակ, Նոր տարին նշելու հայերի ավանդույթը, մասնավորապես դրանում հիմնական տեղ զբաղեցնող ուտուշ–խմուշը՝ իր բոլոր ստամոքսաղիքագխտոցափոխումային հետևանքներով բոլորովին չեմ սիրում, ու շատ կուրախանամ, եթե Նոր տարին նշելուվերոնշյալ ձևը Հայաստանում գոնե աստիճանաբար փոխվի՝ ստամոքսային բնույթից փոխվելով ավելի շատ գաղափարականի կողմը։