Օրիգինալ ուտեստներ տարբեր առիթներով կերել եմ, բայց այս պահին հիշում եմ վերջինը: Մի քանի ամիս առաջ էր, Ցյուրիխի օդանավակայանում գործնական մի հատ հանդիպումից հետո եկավ սպասված «պաշտոնական» մասը` հրավիրեցին օդանավակայանի միջի Ռեդիսոն հյուրանոց, և քանի որ հաշիվը փակում էին մեր առատաձեռն ամերիկացի գործընկերները, ով ինչ ուզում էր հանգիստ վերցնում էր: Մի խոսքով` որպես հիմնական ուտեստ ես պատվիրեցի (անունը չեմ հիշում) ռեստորանի այդ ամսվա ֆիրմային կերակուրը` գարով սնված հորթի ֆիլեից ուղղանկյուն կերակուր էր` մոտ 200 գրամ, արժեր մի 50 դոլարի չափ, բայց այնպես մակարդակով էր պատրաստված, այնքան համեղ էր, որ քիչ էր մնում մի հատ էլ պատվիրեի, սակայն խոզությունս զսպեցի: Պատրաստման պրոֆեսիոնալիզմը կայանում էր նրանում, որ մոտ 5 х 7 սմ մսի մինչև խորքը լրիվ եփած էր, բայց արտաքին շերտերը վառված կամ չորացած չէին, կարողացել էին ճիշտ պահը բռնեին, որ այդ հաստության միսը լրիվ եփի, բայց հյութեղ մնա: Կարճ ասած` տպավորիչ որակ:
Էջանիշներ