User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ար՞ժի մասնակցել ընտրություններին, թե ամեն ինչ մեր փոխարեն որոշելու են:

Քվեարկողներ
90. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • պետք է մասնակցել

    65 72.22%
  • իմաստ չունի

    25 27.78%
Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Իմաստ ունի՞ ընտրության գնալը

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Ընտրություններին էնքան էլ շատ ժամանակ չի մնացել, ու մտահոգիչա, որ անընդհատ լսում ես , որ ամեն ինչ արդեն որոշված ա, ու իրենց ընտրությունից ոչ մի բան կախված չի: Դու՞ք ինչ եք կարծում. ար՞ժի մասնակցել ընտրություններին, թե ամեն ինչ մեր փոխարեն որոշելու են:

  2. #2
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Բնականաբար որոշելու են մեր փոխարեն ինչպես միշտ: Իրանք մեզ հիմարի տեղ են դնում իրանց թափանցիկ ընտրությունների մասին խոսելով: Իրականում արկղերն են թափանցիկ, բայց ոչ ընտրությունը:
    http://www.conversebank.am/am/IntBank

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Կապ չունի, թե մեր տեղը որոշում են, չեն որոշում:
    Ես միայն մի բան կարող եմ ասել. ինչքան շատ լինեն ընտրություններին գնացողները, այնքան ավելի կդժվարանան խարդախությունները: Պետք չէ ասել -«մեկա, խաբելու են» այս արտահայտությունը ճիշտ է միայն այն դեպքում, երբ քվեների քանակը նվազագույնի է հասնում: Յուրաքանչյուր քաղաքացի, եթե գնա քվե տա, ապա կեղծիքները կդժվարանան, ավելին՝ ժողովուրդը կարող է դեմն առնել այդ քայլով:
    Կողմ եմ քվե տալուն:

  4. #4
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Եթե ամեն ընտրության ժամանակ չգնանք, թողնենք, որ իրենք մեր փոխարեն ընտրեն, ապա այս երկիրը լրիվ կգնա կործանման, պետք է անպայման գնալ բոլոր ընտրություններին:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  5. #5
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Բոլորիս մասնակցությունն էլ անհրաժեշտ է: Ճիշտ կարծիք է, որ ինչքան շատ քվեարկենք, այնքան կդժվարանա կեղծելու գործընթացը:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  6. #6
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Իրանց համար հեչ նշանակություն չունի դու գնացել ես ընտրության, թե չէ: Իսկ եթե էնպիսի մարդկանց անուններ կան ցուցակներում, որոնք վաղուց մահացել են կամ գրանցումից դուրս են եկել, էտ ոնց հասկանա՞նք: Ու եթե արկղերի մեջ միանգամից հայտնվում են մի քանից հարյուր քվեարկված թուղթ, բայց տվյալ ցուցակում էտքան մարդ չի էլ գրանցվա՞ծ: Ոչ գնալն ա մի բան, ոչ չգնալը:
    http://www.conversebank.am/am/IntBank

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից
    Իրանց համար հեչ նշանակություն չունի դու գնացել ես ընտրության, թե չէ: Իսկ եթե էնպիսի մարդկանց անուններ կան ցուցակներում, որոնք վաղուց մահացել են կամ գրանցումից դուրս են եկել, էտ ոնց հասկանա՞նք: Ու եթե արկղերի մեջ միանգամից հայտնվում են մի քանից հարյուր քվեարկված թուղթ, բայց տվյալ ցուցակում էտքան մարդ չի էլ գրանցվա՞ծ: Ոչ գնալն ա մի բան, ոչ չգնալը:
    Ովքեր արդեն մահացել են ու իրենց անունից քվեարկվում է, ապա կարող եմ ասել, որ հաստատ ավելի շատ չմահացած մարդիկ կան քան մահացած և սա չի լինի մերժել:
    Հետո ասեմ, որ եթե դուք գնաք քվեարկելու և ձեր անվան դիմաց արդեն նշված լինի, որ քվեարկել եք, Դուք ունեք իրավունք դատի տալու կամ տեղյակ պահելու անօրինակության մասին: Իսկ եթե թաքուն պահեկ և ոչմեկին չասեք դրա մասին, այդ դեպքում հանգիստ կարող են կեղծել: Հրապարակայնորեն ասել ձեր նկատած կեղծիքը միշտ էլ դժվարություններ կարող է առաջացնել կեղծողների համար:
    Հետո մի բան էլ կա: Եթե կեղծվում է ընտրությունը այն էլ ահռելի քանակությամբ, դրանից հետո եթե ժողովուրդը չի բողոքում, ապա ինքնըստինքյան ստացվում է այնպես, որ բոլոր խաբված քաղաքացիները համաձայն են և ոչ մի ցույց կամ որևէ ուրիշ բան չեն կազմակերպում ու «գառնուկի» պես հանդուրժում են ինշխանություններին:

    Մի խոսքով, «ոչ իմացյալ քվեն կեղծիք է, իմացյալ քվեն՝ հեղափոխություն»

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Ինձ թվում է՝ տվյալ դեպքում իմաստ ունի չգնալը: Միևնույն է, գնալով որևէ բան չենք փոխի, իսկ եթե ժողովուրդը համախմբի ու չգնա, թող թվեր նկարեն, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի ապացուցել, որ արդյուքները կեղծված են:

  9. #9
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ինձ թվում է՝ տվյալ դեպքում իմաստ ունի չգնալը: Միևնույն է, գնալով որևէ բան չենք փոխի
    Միանշանակ սխալ կարծիք:Շատ ցավալի է, որ այսպես են մտածում շատ մեր հայրենակիցներ:Բայց չէ որ նստելով և սպասելով ոչ մի բան չի լինում:Հենց ընտրության գնալով և մեր ձայնը արտահայտելով կարող ենք հասնել նրան, որ այդ կեղծիքները վերանան:Իսկ ով ասաց, որ պետք է ապացուցել կեղծիքները` չգնալով ընտրության:Փոխանակ ձգտենք հնարավորինս այդ կեղծիքները հասցնել մինիմումի, նստենք, չգնանք ընտրության ու ապացուցենք, որ ընտրությունները կեղծված են?:Ոչ, ոչ մի բան ինքն իրեն չի լինում ու չի լինում միանգամից:Պետք է բոլորս հասարակական որոշ ակտիվություն դրսևորենք ու դրանով նպաստենք Հայաստանի զարգացմանը, քանի որ մեր փոխարեն դա ոչ-ոք չի անի:
    Лучше Гор могут быть только Горы.

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Ուրվական> քեզ չե՞ն սովորեցրել, որ սխալ կարծիք չի լինում:
    Մի՞թե քեզ դուր է գալիս ընտրության գնալ՝ իմանալով, որ, միևնույն է, քո ձայնը ոչ մի նշանակություն չունի: Ի՞նչ կարող ես փոխել ընտրության գնալով:
    Իսկ չգնալ դեռ չի նշանակում «նստել թախտին, սպասել բախտին»: Նախ, որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, անհրաժեշտ է, որ բնակչության կեսից ավելին մասնակցի: Ավելի հեշտ է արդեն գնացած մարդկանց քվեաթերթիկներն ուրիշ քվեաթերթիկներով փոխարինել կամ թեկուզ թվեր նկարել, քան չգնացած մարդկանց փոխարեն ստորագրել: Բացի դրանից, կարելի է ընտրության չգնալ ու պարզապես դուրս գալ փողոց ցույցերի. ամենապարզունակ տարբերակն եմ առաջարկում: Բայց ընտրությունների գնալը նշանակում է «իշխանությունների կուտն ուտել»:

  11. #11
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    … իսկ եթե ժողովուրդը համախմբի ու չգնա, թող թվեր նկարեն, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի ապացուցել, որ արդյուքները կեղծված են:
    Համաձայն եմ միայն այն դեպքում, երբ ընտրությունը ռեֆերենդում է (այո, ոչ): Այդ դեպքում ընտրողների թիվը կարևոր դեր է խաղում:
    Համ էլ այդպիսի փորձ եղավ «նոր» սահմանադրության հանրաքվեին: Մի բան փոխվե՞ց:
    Իսկ ինչպե՞ս կարող են ազդել օտար պետությունների քննողների բողոքները: Միևնույնն է, մեկ է այդ նույն երկրի իշխանությունները ի վերջո ճանաչում և ընդունում են ընտրության արդյունքները, անկախ դրանից, թե ընտրությունն անցել է կեղծիքներով կամ «թափանցիկ»՝ անթերի:

  12. #12
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ուրվական> քեզ չե՞ն սովորեցրել, որ սխալ կարծիք չի լինում:
    Մի՞թե քեզ դուր է գալիս ընտրության գնալ՝ իմանալով, որ, միևնույն է, քո ձայնը ոչ մի նշանակություն չունի: Ի՞նչ կարող ես փոխել ընտրության գնալով:
    Իսկ չգնալ դեռ չի նշանակում «նստել թախտին, սպասել բախտին»: Նախ, որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, անհրաժեշտ է, որ բնակչության կեսից ավելին մասնակցի: Ավելի հեշտ է արդեն գնացած մարդկանց քվեաթերթիկներն ուրիշ քվեաթերթիկներով փոխարինել կամ թեկուզ թվեր նկարել, քան չգնացած մարդկանց փոխարեն ստորագրել: Բացի դրանից, կարելի է ընտրության չգնալ ու պարզապես դուրս գալ փողոց ցույցերի. ամենապարզունակ տարբերակն եմ առաջարկում: Բայց ընտրությունների գնալը նշանակում է «իշխանությունների կուտն ուտել»:
    Նախ ասեմ քեզ, որ քեզ այդ բանը սովորեցնողն ինքն էլ է սխալ ասել:Սխալ կարծիքներ լինում են, դրա օրինակը այս թեմայում քո արտահայտած կարծիքներն են, որոնք, ինչպես երևում է, փոխել հնարավոր չէ:Քո կարծիքով ավելի հեշտ է մի բանը ջնջել, սարքել քո ուզածով, թե միանգամից դատարկ թղթի վրա քո ուզածը ստանալ:Դա տրամաբանական չէ:Ինչ մնում է ցույցերին, ոչ մի բան միանգամից չի լինում, դու այդ ցույցերով ինչ ես ուզում ապացուցել:Մեր խնդիրը, կրկնում եմ, այն չէ, որ ապացուցենք ընտրությունների կեղծված լինելը, այլ այն, որ ընտրությունները լինեն արդար:Այստեղ նոր խնդիր է առաջանում, իսկ ինչքանով է զարգացած հայ ժողովրդի քաղաքական ինտելեկտը, արդյոք այդ կեղծումները կատարվում են ի վնաս ժողովրդի:Կարծում եմ, որ ոչ մեկն էլ այս հարցին միանշանակ "այո" ասել չի կարող:Մի բան էլ, եթե գնում ես ցույցերի, ապա այդ բանը կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, երբ կատարել ես քո ընտրությունը և ուզում ես լսելի դարձնել քո ձայնը:Ինչ, եթե ընտրության չես գնացել ու ասում ես, որ ընտրությունները կեղծված են:Մի խոսքով, ընտրության չգնալը ելք չէ, քանի որ այդ դեպքում մենք ոչ թե «իշխանությունների կուտն ուտում» ենք, այլ ևս մեկ քայլ ենք կատարում դեպի բարեկեցիկ և մեր ուզած Հայաստանը մեր իսկ սեփական ձեռքերով կառուցելու ճանապարհին:
    Лучше Гор могут быть только Горы.

  13. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Իմաստ ունի միայն այն դեպքում, եթե հետագայում ձեր ձայներին տեր եք կանգնելու

  14. #14
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Կարծում եմ իմաստ չունի, քանի որ անողն իրա գործն անում ա:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  15. #15
    Սկսնակ անդամ բիթի հարիֆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Ընտրությունները ժողովրդավարության սահմաներում, դա մի մեծ սուտ է:
    Դա ընտրությունե առանց այլըտրանքի: Ովել, որ կուսակցությունել չհախթի, նա ներկայացնելու է իշխող դասաարքի այն խմբին որը իրեն ֆինանսաորել է նախընտրական պայքարում, այլ ոչթե հասարակ ժողովրդին: Իսկ մեզ այդ ընտրություններով լռեցնումեն ու մատնումեն պասիվության: Երբ որ ընտրություններից հետո նորից կպարզվի որ ոչմի բան չի փոխվել ավելին աշխատավոր ժողովրդի վիճակը մենակ վատանուն է, մեզ կասեն «դուքեք մեզ ընտրել, դուր չի գալիս գնացեք
    չորս տարուց հետո նորից եկեք»:Եվ այդ պես անընթմեջ...

    Նաև այն փաստը թե ընտրությունները ազատ և մաքուրեն ոչ մի բան չի փոխում: Միևնունե մեզ սպասումեն ընտրություններից հետո տենց կոչեցյալ «սոցիալական բարեփոխումները» և երկարացված աշխատաժամեր, վորոնք միայն նվազացնելուեն մեր ապրելու մակառդակը: Դա ցույցե տալիս որ ոչթե մենքենք կառավարում մեր
    կյանքը, աիլ մեզեն կառավարում և աշխատացնում հանուն իրանց շահույթների: Եվ աշխատավորները այդ այլըտրանքի բացակայությունը, թե որ այս թե այն խումբնե մեզ շահագոռծելու և ճնշելու, շատ լավ հասկանումեն, հետևաբար ինչի ոչ տասհազար դրամ վերցնել, մանավանդ այդ տասհազարը շատ պետկականե բանվորներին, միևնույնե ՍԵՎ ԾԱՂԻԿԻ ԵՎ ՔՈԼԵՐԱԻ ՄԻՋԵՎ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ:






Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընտրության իրավունք
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.10.2012, 22:19
  2. Օգնեք նոթբուկի ընտրության հարցում
    Հեղինակ՝ Arm91, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.11.2010, 17:15
  3. Ամուսնու՝ պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 17.08.2008, 23:45
  4. Պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.10.2007, 02:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •