Ընտրության չգնալու իմաստը միայն այն է, որ եթե ընտրության արդյունքներում ընդհանուր ընտրողների թիվը շատ կազմեց, ապա այդ չընտրողները ոտքի կագնեն ու պահանջեն ընտրությունները չեղյալ համարեն քանի որ պարզ երևացող կեղծիք է: Իսկ եթե այդ չընտրողները քաջություն չունեն «ոտքի կանգնել», ապա այդ չընտրելն անիմաստ էր:
Նույնն էլ կա հակառակը: Գնում ես ընտրության, կեղծվում է, հետո էլ կանգնում ու ասում ես. «Ես իմ ձայնի տերն եմ: Ընտրությունները կեղծված են»: Այդպես էլ չի լինում, որովհետև չես կարողանում ապացուցել, որ մեծամասնությունն է քո նման արել:
Կարճ ասած, եթե ուզում եք, որ ընտրությունները անցնեն արդար, ապա թող ժողովուրդը պատրաստվի ոտքի կանգնելու և առաջ դեպի հեղափոխություն: Այստեղից մի հետևություն, 1998-ից հետո ՀՀ-ում եղած ընտրություններից ոչ մեկը չի հետևել հեղափոխությամբ (թեկուզ ցույցերի մասսայական սպառնացումներով), ապա ենթադրում եմ, որ ժողովուրդը կա՛մ հարմարվել է ոչ դեմոկրատական՝ դիկտատուրական, ուժերին, կա՛մ էլ ժողովուրդը լուռ ընդունում է և համարում է, որ ընտրությունները անցել են արդար:
Պետք է գնալ ընտրության: Գնացե՛ք, և հաջորդ օրը կհամոզվեք, որ նույն «երեկվա» մարդիկ «այսօր» էլ դեռ իշխանությունում են, և կզգաք, որ «երեկ» նրանք խաբեց 2մլն ՀՀ քաղաքացու: