Ինձ թվում է անիմաստ է ընտրության գնալը![]()
պետք է մասնակցել
իմաստ չունի
Ինձ թվում է անիմաստ է ընտրության գնալը![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Ընտրության չգնալու իմաստը միայն այն է, որ եթե ընտրության արդյունքներում ընդհանուր ընտրողների թիվը շատ կազմեց, ապա այդ չընտրողները ոտքի կագնեն ու պահանջեն ընտրությունները չեղյալ համարեն քանի որ պարզ երևացող կեղծիք է: Իսկ եթե այդ չընտրողները քաջություն չունեն «ոտքի կանգնել», ապա այդ չընտրելն անիմաստ էր:
Նույնն էլ կա հակառակը: Գնում ես ընտրության, կեղծվում է, հետո էլ կանգնում ու ասում ես. «Ես իմ ձայնի տերն եմ: Ընտրությունները կեղծված են»: Այդպես էլ չի լինում, որովհետև չես կարողանում ապացուցել, որ մեծամասնությունն է քո նման արել:
Կարճ ասած, եթե ուզում եք, որ ընտրությունները անցնեն արդար, ապա թող ժողովուրդը պատրաստվի ոտքի կանգնելու և առաջ դեպի հեղափոխություն: Այստեղից մի հետևություն, 1998-ից հետո ՀՀ-ում եղած ընտրություններից ոչ մեկը չի հետևել հեղափոխությամբ (թեկուզ ցույցերի մասսայական սպառնացումներով), ապա ենթադրում եմ, որ ժողովուրդը կա՛մ հարմարվել է ոչ դեմոկրատական՝ դիկտատուրական, ուժերին, կա՛մ էլ ժողովուրդը լուռ ընդունում է և համարում է, որ ընտրությունները անցել են արդար:
Պետք է գնալ ընտրության: Գնացե՛ք, և հաջորդ օրը կհամոզվեք, որ նույն «երեկվա» մարդիկ «այսօր» էլ դեռ իշխանությունում են, և կզգաք, որ «երեկ» նրանք խաբեց 2մլն ՀՀ քաղաքացու:
Իմ կարծիքով անպայման պետք է գնալ և ընտրել, քանի որ մենք ի վերջո պետք է գանք նրան, որ ժողուվուրդը գիտակցի որ ինքն է ընտրություն կատարողը և իր մասնակցությամբ չթողնի որպեսզի ընտրությունները կեղծվի որոշակի խումբ մարդկանց կողմից:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ