Միաշանակ կողմ եմ,քանի որ դա մեր քաղաքացիական պարտքն է;
մի կարևոր բան կա,եթե չես ընտրում,ապա ոչ մի իրավունք չունես ընտրվածներից որևէ բան պահանջել.................
պետք է մասնակցել
իմաստ չունի
Միաշանակ կողմ եմ,քանի որ դա մեր քաղաքացիական պարտքն է;
մի կարևոր բան կա,եթե չես ընտրում,ապա ոչ մի իրավունք չունես ընտրվածներից որևէ բան պահանջել.................
Այո, իմաստ ունի և անհրաժեշտ է: Ես կարծում եմ որ չի կարելի նստել տանը ու բողոքել, պետք է պայքարել: Ի վերջո եթե նստես տանը եւ չմասնակցես նշանակում է քեզ չի հետաքրքրում երկիրը, երկրի ապագան, հետեւաբար դու իրավուք ել չունես ինչ որ մի բան պահանջես այդ երկրից: (անտարբերությունը կործանում է)
Ամեն անտարբերություն չէ, որ կործանարար է, կա անտարբերության մի տեսակ, որը համարժեք է սաբոտաժին, երբ մի խոշոր զանգվածի անտարբերությունը անխուսափելիորեն բերում է այդ զանգվածի կարծիքի ու շահերի հետ հաշվի չնստող քաղաքական իշխանության ու երբեմն էլ` էլիտայի զինաթափմանը, ահա այդպիսի անտարբերությունը փրկրարար է, սակայն հենց այդպիսի անտարբեր լինելու համար պետք է ունենալ քաղաքական բարձր գիտակցություն, իսկ քաղաքական բարձր գիտակցություն ունեն քչերը, իսկ մնացածին մնում է խորհուրդ տալ` գնալ կամ չգնալ ընտրությունների, ըստ տրամադրության կամ այդ օրը տեսած երազի սիմվոլիկայի: Մնացածը լռություն է ու արդեն անմեղսունակ ուշադրություն կամ անտարբերություն...
Ավելացվել է 3 րոպե անց
Իսկ եթե ընտրում ես, ապա առավել ևս` իրավունք չունես որևէ բան պահանջելու, քանի որ պարզ է, թե ինչպես ես ընտրում` ինֆորմացիոն կամ նյութական ընտրակաշառքով, որոնց արդյունքը նույնն է` վաճառված ձեռքով կամ ստրկացված մտքով սեփական քաղաքական սուվերենության հանձնում մի վերին սուվերենի, որը քեզ պիտի այս կամ այն ձևով "տեր կանգնի": Եվ սա էլ կարող է կոչվել քաղաքացիական պարտք, եթե, իհարկե, այդ խիիստ բարդ արտահայտությունը որևէ մեկը ցանկանա արտաբերել...
Վերջին խմբագրող՝ Philosopher: 04.04.2007, 08:56: Պատճառ: Գրառման ավելացում
Ընտրությունների գնալ արժի՝ կեղծողներին լրացուցիչ անհարմարություն ու բարդություններ պատճառելու համար… թեկուզ![]()
Իմ ասածը չէր վերաբերվում քո ասած ինֆորմացիոն կամ նյութական ընտրակաշառքով ընտրողներին,այլ այն մարդկանց ովքեր ընդհանրապես չեն հետաքրքրվում ընտրություններով և բնականաբար չեն էլ մասնակցում և այդ մարդիկ ուղղակի բարոյական իրավունք չունեն պահանջել ընտրվածներից ինչ որ բան,կամ ընդհանրապես բողոքել,իսկ իսկական ընտրողները այդ իրավունքը ունեն
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 04.04.2007, 13:09:
ես իսկական ընտրող ասելով`ի նկատի ունեյ այն անձանց,ովքեր իրանց կամքն ազատ արտահայտելու իրավունքովեն մասնակցում ընտրությանը,այլ ոչ թե ուրիշի կամքն են արտահայտում,
իսկական ընտրություննել հարաբերականա,մեր նման երիտասարդ պետության համար ընտրությունների ներկա մակարդակը նոռմալ երևույթա
Իսկ ո՞վ է որոշում, թե նա ու՞մ կամքն է արտահայտում։ Նույնիսկ ժամանակակից Հայաստանի քաղաքական վերլուծաբանների ոչ այնքան ճկուն միտքն է ապացուցում, որ ընտրողին կարելի է համոզել ընտրել մեկին և համոզել նաև, որ դա իր ազատ կամքն է։
Մեր նման երիտասարդ այլ պետություններ էլ կան, որոնոց պարագայում իսկակական ընտրությունները ոչ թե հարաբերական կատեգորիա են, այլ նրանց կյանքի փաստ, թեև, իհարկե, կան նաև հարաբերականորեն իսկական ընտրություններ անցկացնող երկրներ, որոնց շարքին էլ հենց դասվում է Հայաստանը։
Հենց խոսքն այն մասին է, որ քաղաքականությունը ձևավորում է այնպիսի կամք, որը չի համապատասխանում այն կամքին, որը կլիներ, եթե չլիներ այդ քաղաքական–քարոզչական ազդեցուրթյունը։ Եվ ընդհանրապես՝ խոսքը գնում է մեծամասնության մասին և ոչ՝ առանձին վերցրած մարդու։ Իսկ մեծամասնությունը միշտ ընտրում է նրան, ում նրան համոզում են ընտրել, և դա կոչվում է քաղաքականություն ու քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք, ի դեպ, դեռ հնագույն ժամանակներից եղել են և կառավարել են մարդկանց մտքերը և այժմ՝ ժամանակակից "մասսայական հասարակությունների" դարում, դարձել են մարդկային կամքի ու մտքի կառավարման վիթխարի համակարգեր՝ իրենց սկզբունքներով ու ազդեցության տարատեսակ եղանակներով։
Ես հաճախ եմ այսպիսի տրամաբանություն լսում ու կարծում եմ դա նրանից է, որ շատերը լավ չեն պատկերացնում կեղծիքների տեխնոլոգիաները:
Մարդը կարող է գնալ ու ասենք քվեարկել Պողոսի օգտին, բայց այդ ձայնը կարող են հաշվել Պետրոսի օգտին: Բանը նրանում է, որ քվեաթերթիկ կոչեցյալը ոչ համարակալած է, ոչ էլ անվանական: Այնպես որ նախապես կարելի է պատրաստել Պետրոսի օգտին քվեարկած թղթեր , մի 1000 հատ ու հետո դրանք լցնել քվեատուփի մեջ և այնտեղից հանել ուղիղ 1000 հատ Պողոոսի քվեներից: Այս տիպի կեղծարարությունը ավելի հեշտ է, քան երբ մարդիկ բոյկոտում են ընրությունները չեն գնում ու կեղծարարը ստիպված է լինում ոչ միայն 1000 թերթիկ լցնել այլ նաև ստիպված է լինում ապահովել 1000 կեղծ մասնակցության ստորագրություն:
Ասեմ ձեզ սա շատ դժվար մեթոդ է, ու ամեն մարդ չէ որ գնում է նման քայլի, քանի որ նման կեղծարարությունը բացահայտել շատ հեշտ է:
Հատկապես նրանք են շատ օգնում կեղծարարներին, ովքեր գնում ու բոլորի դեմ են քվեարկում: Դա ասեմ ձեզ լրիվ անիմաստ է: Այնպես որ ավելի լավ է չգնալ քան թե գնալ ու օգնել կեղծարարներին
Վերջին խմբագրող՝ Marduk: 08.04.2007, 18:05:
Ինձ թվում է անիմաստ է ընտրության գնալը![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Ընտրության չգնալու իմաստը միայն այն է, որ եթե ընտրության արդյունքներում ընդհանուր ընտրողների թիվը շատ կազմեց, ապա այդ չընտրողները ոտքի կագնեն ու պահանջեն ընտրությունները չեղյալ համարեն քանի որ պարզ երևացող կեղծիք է: Իսկ եթե այդ չընտրողները քաջություն չունեն «ոտքի կանգնել», ապա այդ չընտրելն անիմաստ էր:
Նույնն էլ կա հակառակը: Գնում ես ընտրության, կեղծվում է, հետո էլ կանգնում ու ասում ես. «Ես իմ ձայնի տերն եմ: Ընտրությունները կեղծված են»: Այդպես էլ չի լինում, որովհետև չես կարողանում ապացուցել, որ մեծամասնությունն է քո նման արել:
Կարճ ասած, եթե ուզում եք, որ ընտրությունները անցնեն արդար, ապա թող ժողովուրդը պատրաստվի ոտքի կանգնելու և առաջ դեպի հեղափոխություն: Այստեղից մի հետևություն, 1998-ից հետո ՀՀ-ում եղած ընտրություններից ոչ մեկը չի հետևել հեղափոխությամբ (թեկուզ ցույցերի մասսայական սպառնացումներով), ապա ենթադրում եմ, որ ժողովուրդը կա՛մ հարմարվել է ոչ դեմոկրատական՝ դիկտատուրական, ուժերին, կա՛մ էլ ժողովուրդը լուռ ընդունում է և համարում է, որ ընտրությունները անցել են արդար:
Պետք է գնալ ընտրության: Գնացե՛ք, և հաջորդ օրը կհամոզվեք, որ նույն «երեկվա» մարդիկ «այսօր» էլ դեռ իշխանությունում են, և կզգաք, որ «երեկ» նրանք խաբեց 2մլն ՀՀ քաղաքացու:
Իմ կարծիքով անպայման պետք է գնալ և ընտրել, քանի որ մենք ի վերջո պետք է գանք նրան, որ ժողուվուրդը գիտակցի որ ինքն է ընտրություն կատարողը և իր մասնակցությամբ չթողնի որպեսզի ընտրությունները կեղծվի որոշակի խումբ մարդկանց կողմից:
![]()
Իհարկե պետք է՛
Առանց Պառլամենտ կամ Նախագահ երկիր չկա.
Պարտավոր ենք ինքներս կազմավորելու մեր ապագան.
Ուրախ գրառում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ