Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
Այսինքն գնանք ընտրության և որոշենք`ով է որոշելու մեր ապագան`ռու՞սը,թե՞ ամերիկացին
Ընտրության գնալիս կարեւոր է էն գիտակցությամբ գնալ, որ չենք գնում ռուսի, ամերիկացու կամ թաթաթի ներկայացուցչին ընտրելու, հենց էդ գիտակցությունն սկսում է ուղեղներիս մեջ ավելանալ, ուրեմն ընտրվողները սկսում են դառնալ թաթարի, ռուսի կամ ամերիկացու ներկայացուցիչներ Հայաստանում: Ամերիկայի կամ Ռուսաստանի հետ խաղեր չտալու համար ընտրվողը պիտի շատ հաց ու պանիր ուտի, իսկ եթե ժողովուրդը էս հարց ու պանիրը չտա, ընտրվողը ստիպված ուտելու է ռուսների կուտը ու ամերկացու հոթ-դոգը: Այսինքն՝ ընտրական գործընթացից սկսած մեր բոլոր արեւմտամետ-ռուսամետներին, մենք՝ քաղաքացիներս, պիտի դարձնենք հայամետներ, մեր մեջ ներկարկելով այն գիտակցությունը, որ մենք ենք կառավարում էս պետությունը: Իսկ երբ մենք չենք փորձում կառավարել մեր պետությունը՝ ամերիկացին ու ռուսն է սկսում կառավարել մեզ: Ընտրության մասնակցելն էլ հենց կարեւոր է էս տեսանկյունից. ռուսներին ու ամերիկացիներին թողնենք էս երկի՞րը, թե՞ մեզ: