User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ար՞ժի մասնակցել ընտրություններին, թե ամեն ինչ մեր փոխարեն որոշելու են:

Քվեարկողներ
90. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • պետք է մասնակցել

    65 72.22%
  • իմաստ չունի

    25 27.78%
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Իմաստ ունի՞ ընտրության գնալը

  1. #16
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    չեմ կարծում որ իմաստ կա
    ես իմ ձայնը կնվիրեմ մի տատիկի թող տանի այն ծախի, գոնե այդ օրվա հացի փող ունենա,

  2. #17
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    այդ օրվա
    Ցավալին այն չէ, որ դու ես այդպես մտածում: Ցավալի է, որ ամբողջ ազգն է այդպես: Կյանքն այդ մի օրով չի վերջանում: Իսկ մնացած 1465 օրը ո՞նց է ապրելու…

  3. #18
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Ցավալին այն չէ, որ դու ես այդպես մտածում: Ցավալի է, որ ամբողջ ազգն է այդպես: Կյանքն այդ մի օրով չի վերջանում: Իսկ մնացած 1465 օրը ո՞նց է ապրելու…
    Ոնց որ միշտ այսինքն կիսաքաղց: Բայց դե գոնե թող այդ մի օրը իրա համար ուրախ լինի: Հիմա խեղճ մարդկանց զրկենք էդ մի ուրախությունից հանուն ինչ որ ռոմանտիկ գաղափարների՞

    Դե որ էդ ռոմանտիկ գաղափարներին հավատացող կա թող էդ ջահելները որ հավատում են գնան փողոց պայքարեն, թե իրենք պետք է սրճարաններում զվարճանան ի՞սկ տատիկները գնան միտինգների:

  4. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավալին այն չէ, որ դու ես այդպես մտածում: Ցավալի է, որ ամբողջ ազգն է այդպես: Կյանքն այդ մի օրով չի վերջանում: Իսկ մնացած 1465 օրը ո՞նց է ապրելու…
    Իսկ ինչու՞ է էդպես: Փորձե՞լ ես գտնել էս հարցերի պատասխանը:
    Մի գուցե փորձենք իրականում հասկանալ, թե

    1. մեր ժողովուրդը Ընտրություն ասելով ի՞նչ է հասկանում:
    Արդյո՞ք մենք հասկանում ենք նույն բանը, ինչ գերմանացին, կամ կանադացին:

    2. մեր ժողովուրդը Կուսակցություն ասելով ի՞նչ է հասկանում:
    Արդյո՞ք մենք հասկանում ենք նույն բանը, ինչ ֆրանսիացին, կամ ամերիկացին:

    3. մեր ժողովուրդը Կուսակցություն Պարագլուխ (լիդեր) ասելով ի՞նչ է հասկանում:
    Արդյո՞ք նրանց իդենտիֆիկացիան չի կատարվում ամենաշատը
    -"լավ" մարդ է... կամ "դեբիլի մեկն" է խորությամբ

    եվ վերջապես
    3. մեր ժողովուրդը Պետություն ասելով ի՞նչ է հասկանում:
    Արդյո՞ք մենք հասկանում ենք նույն բանը, ինչ ասենք անգլիացին, ռուսը կամ թուրքը:

    Էս , եվ մի շարք այլ հարակից հարցերին ճշգրտորեն պատասխանելուց հետո միայն կարելի է պարզել սպասելիքները մոտ ապագայից:
    Նայեվ, ցանկության եվ հնարավորության դեպքում - հավակնել քաղաքական պաշտոնների :

    Հ.Գ. Նախկին ստրկացված "սովետիկոս"-ի ներքին էության էական փոփոխություն 10-15 տարում սպասելը անմտություն է : Առավել եվս, երբ այդ "նախկին ստրկացված սովետիկոսը" - "հարմարվող" հայն է :

  5. #20
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    37
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Հեչ էլ իմաստ չունի ընտրության գնալը...
    Մերոնք Կիրովականի գրանցում ունեին, դրա համար գյուղում չթողեցին ընտրել, սակայն հետո իմացանք, որ ծնողներիս տեղն ընտրել են Նույնիսկ մահացած պապիկիս անունից էլ էին ընտրել... Էլ ի՞նչ իմաստ ունի գնալը: Իրենք կընտրեն էլի...

  6. #21
    Մշտական անդամ TigranM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    39
    Գրառումներ
    301
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Չգնալու մեջ էլ տրամաբանություն կա, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ որոշում է: Սահմանադրական հանրաքվեն դրա վառ օրինակն էր: Միանշանակ անհրաժեշտ է գնալ և կատարել քաղաքացիական պարտքը: Իսկ ինչ վերաբերվում է կեղծումներին, ապա մենք պարտավոր ենք ամեն ինչ անենք, որ դրանք չլինեն:Ամեն մեկս պետք է տեր կանգնի իր իրավոնքին: Ներկայիս ընտրությունների որակը և արդյունքները լիովին տեղավորվում եմ մեր հասրակության ժողովրդավարական զարգացման համատեքստում: Այս երկրում տեղի ունեցող գործընթացների համար պատասխանատու ենք մենք բոլորս:Այսօրվա քայլերից է կախված այն, թե ինչ երկիր կահանձնենք մեր սերունդներին: Այսօր մեք կերտում ենք մեր զավակներ ապագան: Այստեսղ նշվեծ պայքարի միտինգային տարբերակին, ես ընդանհրապես դեմ չեմ, բայց միտինգը ինքնանպատակ չպետք է լինի, դու պետ է ռեալ հասկանաս, թե ինչի համար էս պայքաում, և ինչ արդյունքի կհասնես:Պայքարել նրա համար, որ *******յանի փոխարեն իշանության գա *********յանը անիմաստ է քանի որ, կարծում եմ, ոչ մի ռեալ բան չի փոխվի մի երկու միլյուն ավել պակաս կթալանեն: Անհրաժեշտ են լուրջ համակարգային փոփոխություններ, որոնք կստեղծեն այնպիսի կառավարման հմակարգ որտեղ օրենքներում սողանցքեր քիչ կլինեն: Հիամա փակ ցիկլ է դրական հետադարձ կապով, ու այդ փակ շրջանից բավականին բարդ է դուրս գալը:Մի անօրինությունը վերացնելու համար պետք է վերացնես մեկ այլը և այդպես շարժվելով տեսնում ես, որ հասնում ես նույն կետին: Ես ինքս էլ չեմ պատկերացնում կոնկրետ մի մեխանիզմ, որը կբերի մեր երկրի արագ ժողովրդավարացմանը:
    Արտասահմանյան դիտորդներ և այլն, դրանք բոլորը սուտ բաներ են:Մենք պետք է մտահոգված լինենք մեր երկրով:Թե չէ նրանց մեր երկրի ժողովրդավարացումը ընդանհրապես չի հետաքրքրում, այլ որոշ դեպքերում ձեռնտու է ոչ օրինական իշխանության ձևավորումը, որ հետագայում կարողանան իրենց անհրաժեշտ պահին մեր պետության վրա ճնշում գործադրեն:
    Ես Հայաստանում չեմ տեսնում գաղափարական հիմքի վրա ձևավորված մեծաթիվ կուսակցություններ, որոնց գաղափթարները պաշտպանելու համար կարելի է պայքարել: Գրեթե բոլորն էլ մեկ շահ են հետապնդում, գալ իշխանության և թալանել ավելի շատ կամ երաշխիքներ ստեղծել իրենց թալանածը պահպանելու համար: Ընտրությունների ընթացքում զգալի գումարներ են ծախսվում և պարզ չէ, թե դրանք որտեղից են գոյանում: Եթե այդ գումարները ներ են դրվում խմբավորումներ կողմաից ապա բնականաբար պետք է ենթադրել, որ նրանք ակնկալում են, իշխանության գալով, ետ բերել այդ գումարները մի բան էլ ավելին:Թե ինչ ճանապարհներով դա կանեն մնում է միայն ենթադրել:
    Վերջին խմբագրող՝ TigranM: 21.03.2007, 05:04:
    Չեն սիրում նորից, սիրում են կրկին:
    http://www.mathnet.am/

  7. #22
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    իմաստ չունի, քանի որ մեկ է կընտրեն իենց ձևով, բայց եթե նույն ձևով տարիներ շարունակ մտածենք ու անենք մեկ է բան չի փոխվի, այբնպես որ գոնե կարելի մի քիչճ իրենց գործը բարդացնել և գնալ...եթե իհարկե դա իրենց համար բարդացում է:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  8. #23
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Ընտրությունները ժամանակակից Հայաստանում որևէ կերպ չեն տարբերվում Խորհրդային Միությունում անցկացվող խորհուրդների ընտրություններից, պարզապես հիմա միագույն ցորենի հատիկներին փոխարինելու են եկել երկգույն ծրարները, իսկ ընտրություններին ուղեկցող դհոլ-զուռնային նախընտրական "բարեգործությունները": Մնացածը մարդկային, շատ մարդկային ցածրությունն ու ստորությունն է, որը կարող է այնքան խելոք լինել` համոզելու համար մեզ, որ մենք պետք ենք իրեն ու այն երկրին, որտեղ նա է թագավորում:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 21.03.2007, 14:21:

  9. #24
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Ասում ենք իմաստ չունի գնալը,հետո էլ մեկին հիգ հազար դրամով մեր ձայնը ծախում ենք,էտ մեկը ընտրվում ա,սկսում ա իրա բաժանած փողերը հավաքել,մենք էլ կանգնում ասում ենք արդարություն չկա,է որտեղից լինի,էտ մարդը,որ փող ա ծաղսում պարզ չի` ինչ սպասելիքներ ունի,մյուս կողմից էլ,եթե ծաղսում ա,ուրեմն ուրիշ հնարավորություն չունի ընտրվելու,պետք չի արդարանալ,թե մեկ ա սենց թե ընենց ինքն էր ընտրվելու:
    Մերոնք Կիրովականի գրանցում ունեին, դրա համար գյուղում չթողեցին ընտրել, սակայն հետո իմացանք, որ ծնողներիս տեղն ընտրել են
    Ընտրության չգնալով մենք օգտագործողներին հնարավորություն ենք տալիս մեր ձայնը օգտագործել,եթե թեքնածուների մեջ ձեր սրտով մարդ չկա,քվեարկեք բոլորին դեմ,չգնալը ելք չէ
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  10. #25
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմաստ ունի միայն այն դեպքում, եթե հետագայում ձեր ձայներին տեր եք կանգնելու
    Ես լրիվ համամիտ եմ:Կարդում եմ մեր Ակումբի անդամների գրացներն ու զարմանում: ինչպես կարելի է այսքան անտարբեր, այսքան հիասթափնած լինել: Վերջապես երիտասարդ եք, թե չէ:Ինչքան պետք է փնթփնթան տատիկների պես նստեք ձեր տաք անկյուններում ու բողոքեք:Ո՞վ Է ձեր համար կատարելու ընտրություն, ո՞վ է որոշելու մեր երկրի ապագան, ռու՞սը, ամերիկացի՞ն:Թե սպասում ենք ինչ -որ դիտորդների, որ մեզ համար արդար ընտրություն ապահովեն:Դա գի՞տք ինչի է նման, ցուցադրական մի երևույթ, որ տունը մաքրում ենք առերես, որ դիտորդ հարևանները լավ տպավորություն ստանան: Եկեք վերջ տանք անտարբերությանն ու մտածենք մեր ապագայի մասին:Ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած իշխանությանը:Ուրեմը թույլ չտանք, որ ուրիշի ընտրի մեր փոխարեն, լինենք մեր քվեին տեր, որ հետո չսկսենք ավանդական փնթփնթոցը:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  11. #26
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Մեջբերում lili-4-ի խոսքերից
    Ո՞վ Է ձեր համար կատարելու ընտրություն, ո՞վ է որոշելու մեր երկրի ապագան, ռու՞սը, ամերիկացի՞ն:
    Այսինքն գնանք ընտրության և որոշենք`ով է որոշելու մեր ապագան`ռու՞սը,թե՞ ամերիկացին
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #27
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2007
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն գնանք ընտրության և որոշենք`ով է որոշելու մեր ապագան`ռու՞սը,թե՞ ամերիկացին
    Ընտրության գնալիս կարեւոր է էն գիտակցությամբ գնալ, որ չենք գնում ռուսի, ամերիկացու կամ թաթաթի ներկայացուցչին ընտրելու, հենց էդ գիտակցությունն սկսում է ուղեղներիս մեջ ավելանալ, ուրեմն ընտրվողները սկսում են դառնալ թաթարի, ռուսի կամ ամերիկացու ներկայացուցիչներ Հայաստանում: Ամերիկայի կամ Ռուսաստանի հետ խաղեր չտալու համար ընտրվողը պիտի շատ հաց ու պանիր ուտի, իսկ եթե ժողովուրդը էս հարց ու պանիրը չտա, ընտրվողը ստիպված ուտելու է ռուսների կուտը ու ամերկացու հոթ-դոգը: Այսինքն՝ ընտրական գործընթացից սկսած մեր բոլոր արեւմտամետ-ռուսամետներին, մենք՝ քաղաքացիներս, պիտի դարձնենք հայամետներ, մեր մեջ ներկարկելով այն գիտակցությունը, որ մենք ենք կառավարում էս պետությունը: Իսկ երբ մենք չենք փորձում կառավարել մեր պետությունը՝ ամերիկացին ու ռուսն է սկսում կառավարել մեզ: Ընտրության մասնակցելն էլ հենց կարեւոր է էս տեսանկյունից. ռուսներին ու ամերիկացիներին թողնենք էս երկի՞րը, թե՞ մեզ:

  13. #28
    Սկսնակ անդամ Crazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    IHARKE AYO!!!!
    YURAQANCHYURS PETQ E MTATSI VOR CHGNALOV NRAN CHI HIZUM IR YERKRI CHAKATAGIRY.
    BOLORIN KOCH EM ANUM GNAL YNTRUTYUNNERI
    isk ayn madiq ovqer mtatsum en vor nranc qven vochinch chi poxelu yev amen inch arden
    naxapes planavorvats scenarov e yndanalu SXALVUM EM
    AMEN VOQ TOX TER KANGNI IR QVEIN!!!!

    Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
    Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.03.2007, 21:43:

  14. #29
    Սկսնակ անդամ բիթի հարիֆ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2007
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը


    Այս բոլորը պետքէ դիտարկել ամբողջ
    քաղաքականտնտեսական
    համակարգի սահմաներում, որը տիրում է Հայաստանում և նաև ամբողջ աշխարհում: Շուկայական տնտեսությունը և ժողովրդավարությունը, իր ազատ ընտրություներով և մարդու իրավունքներով, ծառայում են մի նպատակի, որ այս տնտեսա- քաղաքական համակարգը անխափան գործի:
    Անխափան գործելը նշանակումե որ իշխող դասակարգը՝ սեփականատերեր, քաղաքական գործիչներ, չինովնիկների ամբողջ բանակ մեզ իրենց վրա աշխատացնելով, շահագործելով և վճարելով մեզ մինիմալը ավելի ու ավելի հարստանան:

    Չորս տարին մեկ, ընտրութույների միջոցով մեզ թույլե տրվում քաղաքականտնտեսական քվյարկել մեր և շահագործման և մեզ ճնշման հոգտին: Այս համակարգի հնարողներն ու պաշտպաներն ենթադրում են, որ ընտրություներին մասնակցող աշխատավորները էլ չեն պայքարի ինքնուրույն, իշխող դասակարգի ամենորյա անարդարություների և նվաստացումների դեմ, այլ հույսը ավելի ճիշտ անհույսը կդնեն ընտրութույներում հաղթաց կուսակցությունների վրա:

    Մի կյանք առանց վարցու աշխատանքի և նրանից բխող նվաստացումների, հնարավոր չե իրականացնել ընտրություների միջոցով: Այդպիի կյանք հնարվորե միայն այս քաղաքականտնտեսական համակարգի սահմաներից դուրս, դրա համար հարկավորե մեծամասնության գիտակցաբար խզումը այս հասարակության մեջ մեզ պարտադրված աշխատող
    (շահույթ արտադրող) սպարողի կարգավիճակի հետ:




  15. #30
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իմաստ ունի՞ ընտրության գնալը

    Իհարկե պետք է գնալ ընտրության, չէ որ վերջիվերջո սա մեր պետության ընտրություններն են, եթե մենք բոլորս չգնանք, ապա ինչ կլինի այդ դեպքում և ինձ թվում է, որ բոլորս այդպես մտածեինք կլիներ այնպես, ինչպես ցանկանում ենք, ոչ թե կնստենք տանը և կասենք.
    «Մեկ է մեր ձայնը հաշվի չի առնվում, ոնց կուզեն, այդպես էլ կանեն», ոչ սիրելիներս, դա մեր բոլորիս իրավունքն է, պաշտպանեք այն
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընտրության իրավունք
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.10.2012, 22:19
  2. Օգնեք նոթբուկի ընտրության հարցում
    Հեղինակ՝ Arm91, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.11.2010, 17:15
  3. Ամուսնու՝ պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 85
    Վերջինը: 17.08.2008, 23:45
  4. Պոռնիկների մոտ գնալը սովորակա՞ն է
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.10.2007, 02:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •