Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Ցավալին այն չէ, որ դու ես այդպես մտածում: Ցավալի է, որ ամբողջ ազգն է այդպես: Կյանքն այդ մի օրով չի վերջանում: Իսկ մնացած 1465 օրը ո՞նց է ապրելու…
Իսկ ինչու՞ է էդպես: Փորձե՞լ ես գտնել էս հարցերի պատասխանը:
Մի գուցե փորձենք իրականում հասկանալ, թե

1. մեր ժողովուրդը Ընտրություն ասելով ի՞նչ է հասկանում:
Արդյո՞ք մենք հասկանում ենք նույն բանը, ինչ գերմանացին, կամ կանադացին:

2. մեր ժողովուրդը Կուսակցություն ասելով ի՞նչ է հասկանում:
Արդյո՞ք մենք հասկանում ենք նույն բանը, ինչ ֆրանսիացին, կամ ամերիկացին:

3. մեր ժողովուրդը Կուսակցություն Պարագլուխ (լիդեր) ասելով ի՞նչ է հասկանում:
Արդյո՞ք նրանց իդենտիֆիկացիան չի կատարվում ամենաշատը
-"լավ" մարդ է... կամ "դեբիլի մեկն" է խորությամբ

եվ վերջապես
3. մեր ժողովուրդը Պետություն ասելով ի՞նչ է հասկանում:
Արդյո՞ք մենք հասկանում ենք նույն բանը, ինչ ասենք անգլիացին, ռուսը կամ թուրքը:

Էս , եվ մի շարք այլ հարակից հարցերին ճշգրտորեն պատասխանելուց հետո միայն կարելի է պարզել սպասելիքները մոտ ապագայից:
Նայեվ, ցանկության եվ հնարավորության դեպքում - հավակնել քաղաքական պաշտոնների :

Հ.Գ. Նախկին ստրկացված "սովետիկոս"-ի ներքին էության էական փոփոխություն 10-15 տարում սպասելը անմտություն է : Առավել եվս, երբ այդ "նախկին ստրկացված սովետիկոսը" - "հարմարվող" հայն է :