Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
Ուրվական> քեզ չե՞ն սովորեցրել, որ սխալ կարծիք չի լինում:
Մի՞թե քեզ դուր է գալիս ընտրության գնալ՝ իմանալով, որ, միևնույն է, քո ձայնը ոչ մի նշանակություն չունի: Ի՞նչ կարող ես փոխել ընտրության գնալով:
Իսկ չգնալ դեռ չի նշանակում «նստել թախտին, սպասել բախտին»: Նախ, որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, անհրաժեշտ է, որ բնակչության կեսից ավելին մասնակցի: Ավելի հեշտ է արդեն գնացած մարդկանց քվեաթերթիկներն ուրիշ քվեաթերթիկներով փոխարինել կամ թեկուզ թվեր նկարել, քան չգնացած մարդկանց փոխարեն ստորագրել: Բացի դրանից, կարելի է ընտրության չգնալ ու պարզապես դուրս գալ փողոց ցույցերի. ամենապարզունակ տարբերակն եմ առաջարկում: Բայց ընտրությունների գնալը նշանակում է «իշխանությունների կուտն ուտել»:
Նախ ասեմ քեզ, որ քեզ այդ բանը սովորեցնողն ինքն էլ է սխալ ասել:Սխալ կարծիքներ լինում են, դրա օրինակը այս թեմայում քո արտահայտած կարծիքներն են, որոնք, ինչպես երևում է, փոխել հնարավոր չէ:Քո կարծիքով ավելի հեշտ է մի բանը ջնջել, սարքել քո ուզածով, թե միանգամից դատարկ թղթի վրա քո ուզածը ստանալ:Դա տրամաբանական չէ:Ինչ մնում է ցույցերին, ոչ մի բան միանգամից չի լինում, դու այդ ցույցերով ինչ ես ուզում ապացուցել:Մեր խնդիրը, կրկնում եմ, այն չէ, որ ապացուցենք ընտրությունների կեղծված լինելը, այլ այն, որ ընտրությունները լինեն արդար:Այստեղ նոր խնդիր է առաջանում, իսկ ինչքանով է զարգացած հայ ժողովրդի քաղաքական ինտելեկտը, արդյոք այդ կեղծումները կատարվում են ի վնաս ժողովրդի:Կարծում եմ, որ ոչ մեկն էլ այս հարցին միանշանակ "այո" ասել չի կարող:Մի բան էլ, եթե գնում ես ցույցերի, ապա այդ բանը կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, երբ կատարել ես քո ընտրությունը և ուզում ես լսելի դարձնել քո ձայնը:Ինչ, եթե ընտրության չես գնացել ու ասում ես, որ ընտրությունները կեղծված են:Մի խոսքով, ընտրության չգնալը ելք չէ, քանի որ այդ դեպքում մենք ոչ թե «իշխանությունների կուտն ուտում» ենք, այլ ևս մեկ քայլ ենք կատարում դեպի բարեկեցիկ և մեր ուզած Հայաստանը մեր իսկ սեփական ձեռքերով կառուցելու ճանապարհին: