Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
… իսկ եթե ժողովուրդը համախմբի ու չգնա, թող թվեր նկարեն, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի ապացուցել, որ արդյուքները կեղծված են:
Համաձայն եմ միայն այն դեպքում, երբ ընտրությունը ռեֆերենդում է (այո, ոչ): Այդ դեպքում ընտրողների թիվը կարևոր դեր է խաղում:
Համ էլ այդպիսի փորձ եղավ «նոր» սահմանադրության հանրաքվեին: Մի բան փոխվե՞ց:
Իսկ ինչպե՞ս կարող են ազդել օտար պետությունների քննողների բողոքները: Միևնույնն է, մեկ է այդ նույն երկրի իշխանությունները ի վերջո ճանաչում և ընդունում են ընտրության արդյունքները, անկախ դրանից, թե ընտրությունն անցել է կեղծիքներով կամ «թափանցիկ»՝ անթերի: