Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
Ինձ թվում է՝ տվյալ դեպքում իմաստ ունի չգնալը: Միևնույն է, գնալով որևէ բան չենք փոխի
Միանշանակ սխալ կարծիք:Շատ ցավալի է, որ այսպես են մտածում շատ մեր հայրենակիցներ:Բայց չէ որ նստելով և սպասելով ոչ մի բան չի լինում:Հենց ընտրության գնալով և մեր ձայնը արտահայտելով կարող ենք հասնել նրան, որ այդ կեղծիքները վերանան:Իսկ ով ասաց, որ պետք է ապացուցել կեղծիքները` չգնալով ընտրության:Փոխանակ ձգտենք հնարավորինս այդ կեղծիքները հասցնել մինիմումի, նստենք, չգնանք ընտրության ու ապացուցենք, որ ընտրությունները կեղծված են?:Ոչ, ոչ մի բան ինքն իրեն չի լինում ու չի լինում միանգամից:Պետք է բոլորս հասարակական որոշ ակտիվություն դրսևորենք ու դրանով նպաստենք Հայաստանի զարգացմանը, քանի որ մեր փոխարեն դա ոչ-ոք չի անի: