Եթե ամեն ընտրության ժամանակ չգնանք, թողնենք, որ իրենք մեր փոխարեն ընտրեն, ապա այս երկիրը լրիվ կգնա կործանման, պետք է անպայման գնալ բոլոր ընտրություններին:
պետք է մասնակցել
իմաստ չունի
Եթե ամեն ընտրության ժամանակ չգնանք, թողնենք, որ իրենք մեր փոխարեն ընտրեն, ապա այս երկիրը լրիվ կգնա կործանման, պետք է անպայման գնալ բոլոր ընտրություններին:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Բոլորիս մասնակցությունն էլ անհրաժեշտ է: Ճիշտ կարծիք է, որ ինչքան շատ քվեարկենք, այնքան կդժվարանա կեղծելու գործընթացը:
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Իրանց համար հեչ նշանակություն չունի դու գնացել ես ընտրության, թե չէ: Իսկ եթե էնպիսի մարդկանց անուններ կան ցուցակներում, որոնք վաղուց մահացել են կամ գրանցումից դուրս են եկել, էտ ոնց հասկանա՞նք: Ու եթե արկղերի մեջ միանգամից հայտնվում են մի քանից հարյուր քվեարկված թուղթ, բայց տվյալ ցուցակում էտքան մարդ չի էլ գրանցվա՞ծ: Ոչ գնալն ա մի բան, ոչ չգնալը:
Ովքեր արդեն մահացել են ու իրենց անունից քվեարկվում է, ապա կարող եմ ասել, որ հաստատ ավելի շատ չմահացած մարդիկ կան քան մահացած և սա չի լինի մերժել:Mogakan`Lapterik-ի խոսքերից
Հետո ասեմ, որ եթե դուք գնաք քվեարկելու և ձեր անվան դիմաց արդեն նշված լինի, որ քվեարկել եք, Դուք ունեք իրավունք դատի տալու կամ տեղյակ պահելու անօրինակության մասին: Իսկ եթե թաքուն պահեկ և ոչմեկին չասեք դրա մասին, այդ դեպքում հանգիստ կարող են կեղծել: Հրապարակայնորեն ասել ձեր նկատած կեղծիքը միշտ էլ դժվարություններ կարող է առաջացնել կեղծողների համար:
Հետո մի բան էլ կա: Եթե կեղծվում է ընտրությունը այն էլ ահռելի քանակությամբ, դրանից հետո եթե ժողովուրդը չի բողոքում, ապա ինքնըստինքյան ստացվում է այնպես, որ բոլոր խաբված քաղաքացիները համաձայն են և ոչ մի ցույց կամ որևէ ուրիշ բան չեն կազմակերպում ու «գառնուկի» պես հանդուրժում են ինշխանություններին:
Մի խոսքով, «ոչ իմացյալ քվեն կեղծիք է, իմացյալ քվեն՝ հեղափոխություն»

Ինձ թվում է՝ տվյալ դեպքում իմաստ ունի չգնալը: Միևնույն է, գնալով որևէ բան չենք փոխի, իսկ եթե ժողովուրդը համախմբի ու չգնա, թող թվեր նկարեն, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի ապացուցել, որ արդյուքները կեղծված են:
Միանշանակ սխալ կարծիք:Շատ ցավալի է, որ այսպես են մտածում շատ մեր հայրենակիցներ:Բայց չէ որ նստելով և սպասելով ոչ մի բան չի լինում:Հենց ընտրության գնալով և մեր ձայնը արտահայտելով կարող ենք հասնել նրան, որ այդ կեղծիքները վերանան:Իսկ ով ասաց, որ պետք է ապացուցել կեղծիքները` չգնալով ընտրության:Փոխանակ ձգտենք հնարավորինս այդ կեղծիքները հասցնել մինիմումի, նստենք, չգնանք ընտրության ու ապացուցենք, որ ընտրությունները կեղծված են?:Ոչ, ոչ մի բան ինքն իրեն չի լինում ու չի լինում միանգամից:Պետք է բոլորս հասարակական որոշ ակտիվություն դրսևորենք ու դրանով նպաստենք Հայաստանի զարգացմանը, քանի որ մեր փոխարեն դա ոչ-ոք չի անի:Բյուրակն-ի խոսքերից
Лучше Гор могут быть только Горы.

Ուրվական> քեզ չե՞ն սովորեցրել, որ սխալ կարծիք չի լինում:
Մի՞թե քեզ դուր է գալիս ընտրության գնալ՝ իմանալով, որ, միևնույն է, քո ձայնը ոչ մի նշանակություն չունի: Ի՞նչ կարող ես փոխել ընտրության գնալով:
Իսկ չգնալ դեռ չի նշանակում «նստել թախտին, սպասել բախտին»: Նախ, որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, անհրաժեշտ է, որ բնակչության կեսից ավելին մասնակցի: Ավելի հեշտ է արդեն գնացած մարդկանց քվեաթերթիկներն ուրիշ քվեաթերթիկներով փոխարինել կամ թեկուզ թվեր նկարել, քան չգնացած մարդկանց փոխարեն ստորագրել: Բացի դրանից, կարելի է ընտրության չգնալ ու պարզապես դուրս գալ փողոց ցույցերի. ամենապարզունակ տարբերակն եմ առաջարկում: Բայց ընտրությունների գնալը նշանակում է «իշխանությունների կուտն ուտել»:
Համաձայն եմ միայն այն դեպքում, երբ ընտրությունը ռեֆերենդում է (այո, ոչ): Այդ դեպքում ընտրողների թիվը կարևոր դեր է խաղում:Բյուրակն-ի խոսքերից
Համ էլ այդպիսի փորձ եղավ «նոր» սահմանադրության հանրաքվեին: Մի բան փոխվե՞ց:
Իսկ ինչպե՞ս կարող են ազդել օտար պետությունների քննողների բողոքները: Միևնույնն է, մեկ է այդ նույն երկրի իշխանությունները ի վերջո ճանաչում և ընդունում են ընտրության արդյունքները, անկախ դրանից, թե ընտրությունն անցել է կեղծիքներով կամ «թափանցիկ»՝ անթերի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ