User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: ՀՀ քաղաքացիություն Ուզբեկստանի քաղաքացուհուն

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2006
    Հասցե
    Եվրոպա
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած ՀՀ քաղաքացիություն Ուզբեկստանի քաղաքացուհուն

    Ընկերներ, այսպիսի մի բարդ իրավիճակ է առաջացել, շնորհակալ կլինեմ գործնական խորհուրդների ու ինֆորմացիայի համար:

    Ես ՀՀ քաղաքացի եմ, ամուրի, գործի բերումով ապրում եմ մեծ մասամբ Մոսկվայում:

    Իմ կոլեգային, որն Ուզբեկստանի քաղաքացուհի է և ազգությամբ узбечка, սակայն ծնված Թուրքմենստանում, անհրաժեշտ է շտապ կարգով ստանալ որևէ այլ պետության քաղաքացիություն, որը հանդիսանում է ԱՊՀ լիարժեք անդամ ու այդ խնդրանքով դիմել ինձ: Ընդ որում կա լուրջ պրոբլեմ` նրա անձնագրում ազգանունը ազգանունը մեկ տառով տարբերվում է ծննդյան վկայականում գրվածից ու ինչ-ինչ պատճառներով Ուզբեկստանն ու Թուրքմենստանը հրաժարվում են շտկել այդ սխալը:

    Ես տեսնում եմ 2 ուղի`
    1. ՀՀ քաղաքացիություն ստացում` առանց ՀՀ քաղաքացու հետ ամուսնության ձևակերպման:
    2. ՀՀ քաղաքացիության ստացում ՀՀ քաղաքացու հետ ամոււսնության ձևակերպմամբ:


    Հարցեր`
    Յուրաքանչյուր տարբերակի դեպքում որքան ժամանակ կպահանջի ողջ գործընթացը? Պարտադիր է արդյոք Ուզբ. քաղաքացուհուն գրանցվել որևէ ՀՀ քաղաքացու բնակարանի վրա? Արդյոք պարտադիր է գործին ընթացք տալուց հետո ապրել ՀՀ-ում մինչև քաղաքացիության ստացումը? Բացի անձնագրից, փաստաթղթերի ինչ փաթեթ կպահանջվի? Ծննդյան վկայական կպահանջեն արդյոք? Եթե այո, ապա հնարավոր է արդյոք շրջանցել այդ պահանջը "մաղարիչային" տարբերակով? Մոտավորապես ինչ կարգի "մաղարիչ" կպահանջվի? Այս վերջին հարցին երևի ավելի պատշաճ կլինի պատասխանել PM-ով:

  2. #2
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ քաղաքացիություն Ուզբեկստանի քաղաքացուհուն

    Առանց ամուսնանալու վերջին 3 տարին պետքա պարտադիր Հայաստանում բնակվի և տիրապետի հայերենին, իսկ ՀՀ քաղաքացու հետ ամուսնանալու դեպքում հեշտացված կարգովա քաղաքացիություն ստանում, գրածս պահանջները պարտադիր չեն, մենակ ձևական Սահմանադրությանը ծանոթ լինելու պահանջա գործում։
    Նույն հեշտացված կարգը գործումա եթե ՀՀ քաղաքացուց երեխա ունի, ազգությամբ հայա, ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաuտանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար, մեկել եթե 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
    Իսկ ընթացակարգային հարցեր, ինչ փասթաթղթեր են պետք, ինչքան կտևի լիազոր մարմնից կամ փորձ ունեցող մարդուց պետքա իմանալ,ես մենակ օրենքը փորձեցի հակիրճ ներկայացնել ինքներդ կարող եք օրենքին ծանոթանալ alris.am կայքում, փնտրելով Քաղաքացիության մասին օրենքը, իսկ մաղարիչային տարբերակով դժվար անհնար բան լինի էս մեր երկրում…
    Վերջին խմբագրող՝ REAL_ist: 04.11.2008, 00:56:
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ քաղաքացիություն Ուզբեկստանի քաղաքացուհուն

    Մաղարիչ:
    Լավ մաղարիչ անի, կարողա նախագահականի ժամանակ թեկնածություն էլ դնի:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 04.11.2008, 02:15: Պատճառ: Սմայլիկները դարձրել եմ վերջակետեր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #4
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀ քաղաքացիություն Ուզբեկստանի քաղաքացուհուն

    Մեջբերում armatura-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկերներ, այսպիսի մի բարդ իրավիճակ է առաջացել, շնորհակալ կլինեմ գործնական խորհուրդների ու ինֆորմացիայի համար:

    Ես ՀՀ քաղաքացի եմ, ամուրի, գործի բերումով ապրում եմ մեծ մասամբ Մոսկվայում:

    Իմ կոլեգային, որն Ուզբեկստանի քաղաքացուհի է և ազգությամբ узбечка, սակայն ծնված Թուրքմենստանում, անհրաժեշտ է շտապ կարգով ստանալ որևէ այլ պետության քաղաքացիություն, որը հանդիսանում է ԱՊՀ լիարժեք անդամ ու այդ խնդրանքով դիմել ինձ: Ընդ որում կա լուրջ պրոբլեմ` նրա անձնագրում ազգանունը ազգանունը մեկ տառով տարբերվում է ծննդյան վկայականում գրվածից ու ինչ-ինչ պատճառներով Ուզբեկստանն ու Թուրքմենստանը հրաժարվում են շտկել այդ սխալը:

    Ես տեսնում եմ 2 ուղի`
    1. ՀՀ քաղաքացիություն ստացում` առանց ՀՀ քաղաքացու հետ ամուսնության ձևակերպման:
    2. ՀՀ քաղաքացիության ստացում ՀՀ քաղաքացու հետ ամոււսնության ձևակերպմամբ:


    Հարցեր`
    Յուրաքանչյուր տարբերակի դեպքում որքան ժամանակ կպահանջի ողջ գործընթացը? Պարտադիր է արդյոք Ուզբ. քաղաքացուհուն գրանցվել որևէ ՀՀ քաղաքացու բնակարանի վրա? Արդյոք պարտադիր է գործին ընթացք տալուց հետո ապրել ՀՀ-ում մինչև քաղաքացիության ստացումը? Բացի անձնագրից, փաստաթղթերի ինչ փաթեթ կպահանջվի? Ծննդյան վկայական կպահանջեն արդյոք? Եթե այո, ապա հնարավոր է արդյոք շրջանցել այդ պահանջը "մաղարիչային" տարբերակով? Մոտավորապես ինչ կարգի "մաղարիչ" կպահանջվի? Այս վերջին հարցին երևի ավելի պատշաճ կլինի պատասխանել PM-ով:
    Իսկ ինչ պրոբլեմա կա?
    Հնարավոր չի ասի անձնագիրս կորցրել եմ նորը տվեք, կամ թեկուզ 9-րդ ձև արդեն ուղղված?

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •