User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: 80 ամյա հասակում կյանքից հեռացավ Ալեքսանդր Գրիգորյանը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ 80 ամյա հասակում կյանքից հեռացավ Ալեքսանդր Գրիգորյանը

    "ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #016, 30-08-2008
    ՄԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՈՒ ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

    ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

    «Գրիգորյանը իսկական դիմանկարչին հատուկ ձիրք ունի: Շատ ուրախալի է, որ նա կերպարվեստի այդ ամենաբարդ ժանրի ասպարեզում լավ արդյունքների է հասել: Սուր աչք ունի, բնորդի արտաքին ու ներքին նմանությունը որսալու եւ միաժամանակ կտավի գեղանկարչական որակը պահելու ընդունակություն»:

    Մարտիրոս Սարյան

    Գեղանկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի տանն եմ: Ես հարցազրույց եմ վերցնում նրանից, իսկ նա ինձ է դիմանկարում: Անսովոր իրավիճակ է. ավելի շատ նա է հարցեր տալիս, իսկ ես շատախոս եմ, նույնիսկ` քիչ անց երգում եմ: Նկարիչն ուրախ է` նկարը լավ է ստացվում, իսկ իմ մտքում` նյութս է: «Գյումրեցիների մասին ակնարկաշար եմ գրում: Անշուշտ, Ձեզ էլ պիտի ընդգրկեմ նրանց շարքում», ասում եմ նկարչին: «Ինչ խոսք, ժամանակին իմ ծննդավայրն իսկապես շատ մշակութային քաղաք էր: Հենց այդ տարիներին էլ ձեւավորվել է իմ գեղարվեստական ճաշակը: Ուրիշ կերպ լինել հնարավոր չէր, որպես իսկական գյումրեցի ասում է արվեստագետը,- Ախր, Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին ու Սիրանույշին առաջին անգամ իմ հայրենի քաղաքի թատրոնի բեմում եմ տեսել: Ժամանակին հենց Լենինականի պատկերասրահում էր ցուցադրվում Ռեմբրանդտի «Սիլենայի երթը» կտավը, ուր հաճախ էի այցելում: Չգիտե՞մ, նորից կրկնեմ, որ Գյումրին աշուղների ու գուսանների քաղաք է եղել, այդ մասին բոլորը գիտեն: 15-16 տարեկան պատանի էի, երբ մայրաքաղաք տեղափոխվեցի` շարունակելու ուսումս: Բնականաբար, տեղին կլինի ասել, որ բոլոր գեղեցիկ ձգտումները, արվեստի նկատմամբ ողջ սերս ծննդավայրս է շռայլորեն պարգեւել ու՝ ոչ միայն ինձ»:

    Սարյանի մասին պատմեք` խնդրում եմ նրան: Ալեքսանդր Գրիգորյանի աչքերը փայլում են ոգեւորությունից, ու նա ընդհատում է նկարելը` «Գիտե՞ս, ես Սարյանի մասին կարող եմ անվերջ, անդադար խոսել, ասում է արվեստագետը, Վարպետի հետ իմ ծանոթությունը կայացել է 1947-ին, երբ ես ավարտում էի Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Այդ ժամանակ նա պիտի գլխավորեր ավարտական քննական հանձնաժողովը եւ ինձ էր վստահված Սարյանին ուսումնարան ուղեկցելու պարտականությունը: Եվ ահա պայմանավորված ժամին ես նրա տանն եմ, Վարպետն ինձ թեյով հյուրասիրեց, հետո մենք ուղեւորվեցինք ուսումնարան: Մինչ հանձնաժողովին մոտենալը, նա ինձ ասում է`«Արի առաջինը քո նկարը նայեմ, տեսնեմ ինչպիսի նկարիչ ես դու, Ալեքսանդր»: Ու ես Սարյանին եմ ցույց տալիս «Հունձ» կոչվող իմ կտավը: Նա երկար- երկար նայեց իմ նկարին ու գոհունակ դեմքի արտահայտությամբ ասաց. «Դու արդեն նկարիչ ես, Ալեքսանդր»: Եվ դա իմ կյանքում լսված ամենաոգեւորիչ արտահայտությունն էր, որն իմ հասցեին ասել էր ոչ ավել, ոչ պակաս մեծն Սարյանը: Այս հանդիպումը հետագայում բարեկամության վերածվեց, ստեղծագործական նորանոր ձեռքբերումների առիթ հանդիսացավ: Մինչ այդ ես ետեւում էի թողել իմ ծննդավայր Լենինականը, Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, արդեն նաեւ Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Ինձ գեղարվեստաթատերական ինստիտուտն էր սպասում, ինչպես նաեւ կյանքը` բազում հանդիպումներով եւ ոգեւորություններով», պատմում է նկարիչը:

    Ալեքսանդր Գրիգորյանը բազմաթիվ հետաքրքրություններ ունեցող արվեստագետ է: Նրա ասելիքը գծանկարի, կտավի, քանդակի ու բանաստեղծության տեսք ունի: Ինչպես նկարիչն է ասում` նա իր ուսուցիչ Սարյանից կյանքում ամենակարեւոր սկզբունքն է յուրացրել` կյանքը սիրելու ունակությունը: Կյանքը լույսն է, վառ գույներն են եւ այդ բոլորը սերն է, որոնցով առատորեն շաղախված են Ալեքսանդր Գրիգորյանի նկարները: Նա շարունակում է վրձնել իմ պատկերը, ոգեւորված է ու ներշնչված, ես` նույնպես: Շուտով նկարը պատրաստ կլինի, ես հազիվ եմ զսպում իմ հետաքրքրությունը` կտավին չնայելու համար, բացի այդ Ալեքսանդր Գրիգորյանի կտավները դիտելու նորովի ցանկություն է առաջանում ինձ մոտ:

    Ես կրկին սենյակից սենյակ եմ անցնում՝ ըմբոշխնելու Ալեքսանդր Գրիգորյանի լուսառատ ու կենսաշատ գույները, որոնք նրա պայծառ եւ ազնիվ ներաշխարհի ապացույցն են: Ամեն անգամ որեւէ նկարչի արվեստին ծանոթանալիս սիրում եմ կրկնել`կտավը նկարչի բնավորությունն է: Եվ ահա նրա նկարներից մեզ է ներկայանում նկարիչը:

    Կյանքը, մեզ շրջապատող աշխարհը, իրադարձություններն ու երեւույթները, մարդ արարածն իր հետաքրքրություններով ու իրեն հուզող հարցերով հազարամյակներ շարունակ կերպարվեստագետների հետաքրքրության առարկան են եղել: Սակայն այդ ամենի պատկերման, վերարտադրման եղանակներն, անշուշտ, ժամանակների ընթացքում մեծ փոփոխություններ են կրել: Ալեքսանդր Գրիգորյան նկարչի աշխարհում դրանք իր պատկերացումներին ու ապրումներին համապատասխան ձեւ ու բովանդակություն են ստացել, նրանք հենց նկարչի բնավորությունն են ձեռք բերել: Արվեստագետն իրականությունն այս կերպ է տեսնում եւ ընկալում, նա ազատորեն ընդառաջ է գնացել իր ոգեւորություններին ու ցանկություններին` համատեղելով պահը, ժամանակը զգալու ունակությունը եւ մարդկանց գնահատելու իր կարողությունները: Ինչպիսի՞ն էր Հայաստանը 50-60-ական թթ., ինչպիսի՞ն էին մեր արվեստագետներն ու մտավորականներն այն տարիներին: Այս հարցերի պատասխանները Ալեքսանդր Գրիգորյանի կտավներն ու գծանկարներն են` Մարտիրոս Սարյանի, Վիլյամ Սարոյանի, Մարշալ Բաղրամյանի Մինասի, Պարույր Սեւակի, Գոհար Գասպարյանի, Տիգրան Պետրոսյանի դիմանկարները:

    Հայեցի արվեստագետ է Ալեքսանդր Գրիգորյանը: Նրան միշտ էլ հետաքրքրել է սեփական ժողովրդի պատմական անցյալն իր հերոսական դրվագներով, նա պաշտում է հայ երգն ու բառը, ինչու չէ հայրենի եզերքի ամեն թուփն ու քարը: Այս բոլոր հետաքրքրությունները նա շաղախել է Հայաստանի առատ լույսով ու ջերմությամբ` «Ալմաստ», «Կռասոսի գլուխը Արտավազդ թագավորի առաջ», Հեթանոսական տոն Գառնիում», «Անուշն ու Սարոն», «Հովհաննես Թումանյան»: Ինչպես արվեստաբան Շահեն Խաչատրյանն է նկատում` «Ալեքսանդր Գրիգորյանի արտահայտչական լեզուն, գունային մտածելակերպը մի կողմից առնչվում է իմպրեսիոնիստներին, մյուս կողմից` արդի գեղանկարչությանը, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստին»:

    Նկարիչը շարունակում է ինձ դիմանկարել: Այս անգամ ես թերթում եմ նրա լուսանկարչական ալբոմը: 1962-ի «Հինգի ցուցահանդեսի» լուսանկարն է` հերթականությամբ կողք- կողքի նստած են Հենրիկ Սիրավյանը, Արփենիկ Ղափանցյանը, Ալեքսանդր Գիրգորյանը, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանն ու Մինասը: Չգիտեմ թե ինչու՝ ինձ թվում է, որ այս ցուցահանդեսը Գրիգորյանի ամենահիշարժան ու սիրելի ցուցահանդեսներից է` սիրելի կնոջ ու ընկերների հետ միասին, ուժերի ծաղկման շրջանում եւ հայ կերպարվեստի ամենալավ տարիներին` 60-ականներին: Նկարիչը շուրջ 100 ցուցահանդեսի է մասնակցել, երկու տասնյակից ավելի անհատական ցուցահանդեսներ է ունեցել, որոնց աշխարհագրությունը շատ ընդգրկուն է` Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Հարավսլավիա, Կանադա, Բուլղարիա եւ այլուր:

    Ալեքսանդր Գրիգորյանի կտավներն այսօր ցուցադրվում են Տրետյակովյան, Արեւելյան ժողովուրդների թանգարանում, սակայն ոչ` Հայաստանում: 2001-ին քրիստոնեության ընդունման 1700-ամյա հոբելյանին նվիրված հանրապետական ցուցահանդեսին ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի ներկայացված «Քրիստոս» կոչվող 2 կտավները չցուցադրվեցին: Սակայն 1960 եւ 1970 թթ. ստեղծված նկարները վերջերս գտան իրենց հանգրվանը: Այսօր Գրիգորյանի ստեղծագործությունները զարդարում են Տորոնտոյի Հայ Կաթողիկե Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավիթները: Նկարներից մեկը եկեղեցուն նվիրել է հենց նկարիչը, մյուսն էլ գնել է կանադահայ բարերար Կարո Մարտիրոսյանը եւ կրկին եկեղեցուն նվիրել: Նկարիչն, անշուշտ, սրտնեղած է մեզանից, այլապես չէր բարձրաձայնի այս ամենի մասին, սակայն լավ է, որ կան մարդիկ` թեկուզ սփյուռքում եւ արտերկրում, որ գնահատում են մեր արվեստագետին:

    80-ամյա նկարիչն ավարտեց իմ դիմանկարը: Ես նայում եմ ինքս ինձ` ահա, թե ինչպիսին է իմ անդրադարձը Ալեքսանդր Գրիգորյան նկարչի աչքերում:

    Հ. Գ. Ալեքսանդր Գրիգորյանի համար դեռեւս շարունակվում է հոբելյանական տարին: Քանի որ 80-ամյա նկարիչն այսօր վատառողջ է, ցանկանանք նրան ապաքինում եւ բարձր տրամադրություն:


    --------------------------------------------------------------------------------


    Նկար 2. Ալեքսանդր Գրիգորյանը Մարտիրոս Սարյանի հետ՝ իր անհատական ցուցահանդեսի բացմանը, 1968 թ.

    Նկար 3. Հենրիկ Սիրավյան, Արփենիկ Ղափանցյան, Ալեքսանդր Գրիգորյան, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյան, Մինաս Ավետիսյան, 1962 թ.

    Նկար 4. Անահիտ Կորյունի դիմանկարը, 2007 թ.

  2. #2
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 80 ամյա հասակում կյանքից հեռացավ Ալեքսանդր Գրիգորյանը

    Պայծառ, գունեղ ու անփոխաինելի մեծ անձնավորություն կորցրեցինք....
    Տխուր է..................

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 80 ամյա հասակում կյանքից հեռացավ Ալեքսանդր Գրիգորյանը

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Պայծառ, գունեղ ու անփոխաինելի մեծ անձնավորություն կորցրեցինք....
    Տխուր է..................
    Voter, ե՞րբ է մահացել, որտեղի՞ց տեղեկությունը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 80 ամյա հասակում կյանքից հեռացավ Ալեքսանդր Գրիգորյանը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Voter, ե՞րբ է մահացել, որտեղի՞ց տեղեկությունը:
    Հեռուստատեսությամբ էլ են ցույց տվել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 80 ամյա հասակում կյանքից հեռացավ Ալեքսանդր Գրիգորյանը

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեռուստատեսությամբ էլ են ցույց տվել:
    Ես ե՞րբն եմ հարցնում, Կուկ, մասնավորապես երբ է հոգեհանգիստը:

    Ալեքսանդր Գրիգորյանն իսկապես հրաշալի մարդ ու հրաշալի նկարիչ էր: Տեսնես իմ դիմանկարն, իր կատարմամբ որտե՞ղ եմ պահել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 80 ամյա հասակում կյանքից հեռացավ Ալեքսանդր Գրիգորյանը

    Ժողովուրդ այն սպիտակ մորուքով բարի պապիկն էրՄեծ արվեստագետ, մեծ նկարիչ, կորուստը մեծ է և անդառնալի Ես անձամբ 10 օր մասնակցել եմ նրա հետ սիմպոզիումի, և ասեմ որ մարդկային ամենաբարձր հատկանկշներով օժտված անձնավորություն էր, ցավակցում եմ բոլորիս
    Վերջին խմբագրող՝ ԿԳԴ: 03.11.2008, 22:41:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  7. #7
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 80 ամյա հասակում կյանքից հեռացավ Ալեքսանդր Գրիգորյանը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Voter, ե՞րբ է մահացել, որտեղի՞ց տեղեկությունը:
    ՈՒրբաթ 31 գիշերն է մահացել։

    Կիրակի հուղարկավորությունն արդեն եղել է։

    Ցանկություն դեպքում կարող եք այցելել Դեմիրչյան փողոց ցավակցեք ես հեռախոսով եմ ցավակցել ավելին ինձ համար ներկա պահին ֆիզիկապես անհնար էր...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 30-ամյա կնոջը դատապարտել են 22 տարվա ազատազրկման 17-ամյա տղաների հետ սեքսի համար
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 183
    Վերջինը: 01.01.2017, 01:58
  2. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39
  3. Կյանքից հեռացավ Վլադիմիր Աբաջյանը
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.01.2013, 20:42
  4. Պատիժը մանկական հասակում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 04.05.2012, 12:15
  5. Ի՞նչ հասակում կցանկանայիք մահանալ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 21.07.2008, 15:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •