Հայկօ-ի խոսքերից
Ժողովուրդ ՋԱՆ, կոնտեյները դեռ որակի երաշխիք չի՛: Եթե ինչ-որ ֆայլի վերջին երեք տառը mkv են, դա դեռ չի նշանակում, որ էդ ֆայլը սուպեր-էքստրա որակ ունի, ու նմանապես՝ եթե վիդեոն avi-ով ա կոդավորած, անպայման չի, որ ցանկացած mkv դրանից հազար անգամ լավը լինի: Ամեն ինչ որոշում ա կոդավորողի հմտությունը: Կարելի ա քամակից աճող ձեռքեր ունենալ ու mkv-ն նենց քաքմեջ անել, որ VCD-ների ժամանակներին երանի կտանք: Ու կարելի ա սովորական avi ֆորմատով նենց գրագետ ու տեխնիկապես անթերի ռիփ անել, որ Չալոն մնա զարմացած ((c) Elmo): Նենց որ՝ ցանկացած բան քաշելուց առաջ նախևառաջ անպայման նայեք սքրինշոթներն ու, եթե հնարավոր ա, պրեվյուն, ու դուք ձեզ համար որոշեք՝ որն ա ավելի լավը, ոչ թե կուրորեն ուղղորդվեք ֆայլի ֆորմատով: Հա՛, փաստ ա, որ mkv-ն ավելի մեծ հնարավորություններ ա ընձեռում, ու տեսականորեն նույն ծավալի mkv ֆայլը կարող ա շատ ավելի որակով լինել avi-ից, բայց դա՝ տեսականորեն:
Ու հետո՝ մի մոռացեք, որ ամեն DVD փլեյեր չի, որ mkv ա կարդում: Էսօրվա դրությամբ ամենատարածված ֆորմատը կա ու մնում ա avi-ն:
Նաև՝ բացի վիդեոյի «ռեզոլյուշնից» ու բիթռեյտից կան լիքը ուրիշ պարամետրեր, որոնք էլ են որոշում որակը: Գունային գամմա, կոնտրաստ, շարփնեսս, ձայն-պատկեր սինխրոնիզացիա, արտեֆակտների առկայություն/բացակայություն ու հազար ու մի ուրիշ բան:
Անձամբ ինձ համար փորձված թանը անփորձ mkv-ից հազար անգամ ավելի լավն ա, դրա համար էլ քաշել եմ, քաշում եմ ու կքաշեմ մենակ HQ-VIDEO-ի ռիփերը, մեկ ա՝ հիմա դրանից լավ բան անհնար ա գտնել (ամենամոտ մրցակիցը HELLYWOOD-ն ա, բայց մեկ ա՝ հիմնականում հետ են):
Էջանիշներ