davidus (24.04.2009)
davidus (24.04.2009)
ամենահավանականը, որ ուղղակի seed-երը շատ են, ու հերթը չի հասնում...
պորտերի բաց լինելը կարծեմ uTorrent-ը ուներ հնարավորություն ստուգելու
«Ակումբի» թեմաներից մեկում հարց եղավ, թե ինչ է DVD-Rip-ը: Փորձեմ ուժերիս ներածի չափով բացատրել դա:
Ուրեմն՝ ռիփը որևէ վիդեո-աղբյուրի կոնվերտացիա արված ու մի վիդեոֆայլ սարքված տարբերակն է: Ստորև նշեմ որոշ աղբյուրներ.
Cam-Rip (CAM): Ամենավատ որակն է: Ֆիլմը տեսախցիկով նկարում են կինոթատորնի էկրանից, հետո սարքում են վիդեոֆայլ: Թե՛ պատկերն է վատը (մութ է՝ խավար, տեղ-տեղ կոնտրաստը շատ բարձր է, հնարավոր են տեսախցիկի ցնցումներ / թեքում, էկրանին՝ դիտողների ստվերերը և այլն), թե՛ ձայնը (մոնո, ցածր որակ՝ «խուլ» է, երբեմն լսվում են դիտողների ձայները / ծիծաղը):
Telesync (TS): Սա էլ է տեսագրվում կինոթատրոնի էկրանից, սակայն, ի տարբերություն CamRip-ի, սա արվում է լրիվ դատարկ դահլիճում և պրոֆեսիոնալ տեսախցիկով, շտատիվի վրայից: Պատկերը շատ ավելի լավն է, խանգարող հանգամանքներ չկան, ձայնը գրվում է ոչ թե տեսախցիկի միկրաֆոնից, այլ առանձին աուդիո-մուտքից: Ձայնը սովորաբար ստերեո է:
Screener (SCR): Որակը մի քիչ ավելի բարձր է: Կոնվերտացվում է մամուլի՝ կինոլրագրողների համար նախատեսված հատուկ վիդեոկասետներից: Որակը համարժեք է շատ լավ VHS- որակին: Ձայնը շատ լավն է, սովորաբար ստերեո է լինում կամ Dolby Surround:
DVD Screener (DVDSCR): Նույնը, ինչ Screener-ը, բայց կոնվերտացիան արվում է DVD-ից: Resolution-ը սովորաբար ավելի բարձր է, քան Screener-ինը, ձայնը՝ ստերեո կամ 5.1:
VHS-Rip: VHS-կասետից արված կոնվերտացիա: Թե՛պատկերը և թե՛ ձայնը միջինից ցածր որակ ունեն: Պատկերը սովորաբար առանձնանում է գերհագեցած գույներով, տեղ-տեղ լինում են հորիզոնական գծեր, պատկերը մեկ-մեկ թրթռում է, եզրերին հնարավոր են սպիտակ գծեր՝ աղմուկ:
DVD-Rip և LD-Rip: Կոնվերտացված ֆայլի հիմքում ընկած է DVD-ն կամ LaserDisc-ը: Որակը բարձր է վերը նշված ամեն ինչից: Թե՛ պատկերը և թե՛ ձայնը շատ լավն են:
TV-Rip և SAT-Rip: Ռիփը արված է սովորական հեռուստացույցից կամ արբանյակային հեռուստատեսությունից: Որակը DVDRip-ից ցածր է, resolution-ն էլ: Ձայնը՝ մոնո կամ ստերեո:
HD-Rip և BD-Rip: Այս շարքում լավագույն որակը: Կոնվերտացիան արվում է բարձր որակի՝ HQ աղբյուրից՝ HD-DVD-ից (արդեն դուրս են եկել շրջանառությունից) և Blue-Ray դիսկերից (տեղավորում են մինչև 50Gb ծավալի նյութեր): Պատկերն ու ձայնն անթերի են: Պատկերը սովորաբար ունենում է 720 կամ ավելի բարձր ուղղահայաց լուծողություն (էսի յանի resolution-ն ա), ձայնը՝ 5.1:
Մասամբ օգտվել եմ Torrents.ru տրեկերի նյութերից:
Հարկ է նշել, որ «որակ» հասկացությունը մեծապես կախված է նաև ռիփի հեղինակի վարպետությունից, այսինքն՝ լավ աղբյուրը միշտ չէ, որ լավ ռիփի երաշխիք է:
Ավելացնեմ, որ ռիփերը սովորաբար լինում են ստանդարտ ծավալների՝ 1 CD (700Mb), 1/3 DVD (1.4Gb), 1/2 DVD (2.18Gb): Բնականաբար՝ ավելի մեծ ծավալը նշանակում է ավելի բարձր որակ, սակայն սա ոչ միշտ է ճիշտ: Ամեն դեպքում միշտ խորհուրդ է տրվում ֆայլը քաշելուց առաջ նայել սքրինշոթներն ու համեմատել այդ վիդեոյի այլ տարբերակների հետ, եթե կան, իհարկե:
MKV կոնտեյներում՝ ֆորմատով ֆայլերը գրեթե միշտ հազար անգամ ավելի լավ որակ ունեն, քան AVI-ները, ուղղակի դրանք ոչ բոլոր (իմա՝ հինգ տոկոս) DVD-փլեերներն են կարդում: Համակարգչով կարող եք նայել Media Player Classic - Home Cinema ծրագրով: Սա ընդհանրապես ուղղակի հրաշալի ծրագիր է, թեթև, փոքր, «խելոք» ու հարմար:
Վերջում ավելացնեմ, որ մինչ այժմ ինձ հանդիպած լավագույն ռիփերը անում են HQ-Video թիմի մարդիկ: Սայթը՝ www.hq-video.ru: Բոլոր ռիփերը BD կամ HD-Rip-եր են, ընդ որում՝ տարբեր ֆիլտրների և այլ հնարքների շնորհիվ վիդեոյի ու ձայնի որակը գրեթե անթերի է, իսկ 2Gb (1.4Gb) ֆայլի համար՝ աներևակայելի ու դեռևս չգերազանցված (ինձ, հանեմայն դեպս, ավելի լավը դեռ չի հանդիպել): Բոլոր վիդեոները AVI են ու հատուկ նախատեսված տնային DVD-փլեերներով նայելու համար: Օգտվեք, չեք փոշմանի:
DIXIcarpe noctem
Artgeo (26.04.2009), BOBO (22.09.2009), davidus (30.04.2009), Edz (04.06.2009), Elmo (28.04.2009), h.s. (10.01.2010), masivec (26.04.2009), Nareco (23.06.2009), REAL_ist (26.04.2009), Yellow Raven (27.04.2009), Ապե Ջան (27.04.2009), Արամ (14.07.2009), Դարք (16.04.2010), Լեո (07.08.2009), Ռեդ (04.04.2010)
Ժող ինչի՞ց ա, որ ուզում եմ քաշեմ պիռերն ու սիդերն սենց ա ցույց տալիս՝0(0) 0(0), ու չի քաշում![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ