User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կամուսնանայի՞ք օտարազգի մարդու հետ

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, կարևորը սերն է

    82 49.10%
  • Ոչ, կտրականապես դեմ եմ

    36 21.56%
  • Դժվարանում եմ պատասխանել

    49 29.34%
Էջ 28 28-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728
Ցույց են տրվում 406 համարից մինչև 417 համարի արդյունքները՝ ընդհանուր 417 հատից

Թեմա: Ամուսնություն օտարազգիի հետ...

  1. #406
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինձ թվում է՝ էդ քո նշած տեսակի մարդն ինքը չի էլ ուզենա այլազգիի հետ ամուսնանալ, որ մի հատ էլ էդպիսի խնդիրներ առաջանան։ Ինձ թվում է՝ մարդկանց մեծ մասը գոնե էդքանը գիտակցում է, որ չամուսնանա էնպիսի մեկի հետ, ով իր համար էդ աստիճանի օտար է։ Եթե, իհարկե, զոռով չեն ամուսնացնում, ասենք, ծնողները։
    Ուլուանա ջան, իմ իրավաբանական պրակտիկայում մի քանի դեպք գիտեմ, որ ամուսնացել են պարսիկի հետ, հետո ահավոր վիճակում են հայտնվել, քանի որ գաղափար անգամ չեն ունեցել մշակույթի մասին, իրենց պատկերացրածտ եղել է սերիալային մակարդակի, լիքն են նաև մարդիկ, որ ռուս կնոջ հետ են կյանքը կապել, բայց նրանց կենսակերպը չեն հանդուրժել, բաժանվել են, մի երկու դեպք գիտեմ հայի ու եվրոպացու անհաջող ամուսնության մասին, քանի որ նախքան ամուսնությունը լրիվ ուրիշ պատկերացում են ունեցել համատեղ կյանքի մասին, ամուսնությունից հետո՝ իրականությունը պատկերացրածից արմատապես տարբեր է եղել, մյուս կողմից էլ երկու ծանոթ աղջիկ կան, մեկը դանիացու հետ է ամուսնացած, մյուսը՝ եգիպտացու, իդեալական զույգ են, քանի որ ընտանիքում երկուսն էլ բավական լուրջ միջմշակութային հաղորդակցման փորձ ունեն, եթե զույգից մեկնումեկն այդ առումով տոլերանդ չլինի, կապ չունի մյուսնի ինչպիսին է, ընտանիքը դատապարտված է:

  2. #407
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆա ջան, ես լավ հասկանում եմ՝ ինչ ես ասում: Բայց օտարերկրացու հետ ամուսնանանալուց հետո բաժանվելու պատճառները չարժի մենակ մշակութային տարբերությունների վրա գցել: Եթե մի հայը ռուսի հետ է ամուսնալուծվում, իսկ մյուսը՝ հայի հետ, դա հո չի՞ նշանակում, որ առաջինի դեպքում պատճառները մշակութային էին, երկրորդի դեպքում՝ այլ: Էդ այլ պատճառները շատ հնարավոր է, որ օտարեկրացու հետ ամուսնալուծության հիմքում էլ լինեն: Անհատականությունների տարբերություններ, միմյանց անհամապատասխան պատկերացումներ ամուսնության մասին, և հազար ու մի այլն...

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (30.03.2013), Yevuk (31.03.2013), Լուսաբեր (31.03.2013), Ուլուանա (31.03.2013)

  4. #408
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան, իմ իրավաբանական պրակտիկայում մի քանի դեպք գիտեմ, որ ամուսնացել են պարսիկի հետ, հետո ահավոր վիճակում են հայտնվել, քանի որ գաղափար անգամ չեն ունեցել մշակույթի մասին, իրենց պատկերացրածտ եղել է սերիալային մակարդակի, լիքն են նաև մարդիկ, որ ռուս կնոջ հետ են կյանքը կապել, բայց նրանց կենսակերպը չեն հանդուրժել, բաժանվել են, մի երկու դեպք գիտեմ հայի ու եվրոպացու անհաջող ամուսնության մասին, քանի որ նախքան ամուսնությունը լրիվ ուրիշ պատկերացում են ունեցել համատեղ կյանքի մասին, ամուսնությունից հետո՝ իրականությունը պատկերացրածից արմատապես տարբեր է եղել, մյուս կողմից էլ երկու ծանոթ աղջիկ կան, մեկը դանիացու հետ է ամուսնացած, մյուսը՝ եգիպտացու, իդեալական զույգ են, քանի որ ընտանիքում երկուսն էլ բավական լուրջ միջմշակութային հաղորդակցման փորձ ունեն, եթե զույգից մեկնումեկն այդ առումով տոլերանդ չլինի, կապ չունի մյուսնի ինչպիսին է, ընտանիքը դատապարտված է:
    Ալֆա ջան, պարսիկ չէ, թեկուզ հայ լինի: Հայաստանում շատ են տենց դեպքերը, որ ամուսնանում են առանց միմյանց մասին գաղափար ունենալու... մարշուտնում աղջի են տեսնում, գնում տուն՝ «Մամ, էթըմ ենք հաղջիկ ըզելու»... աղջիկն էլ հետը մի երեք անգամ կաֆե գնալուց, ընդհանուր առմամբ 39 բառ փոխանակելուց հետո համաձայնությունը տալիս ա, պսակվում են:
    Պարզ բան ա, որ մարդ ամուսնանալուց առաջ պետք է հստակ պատկերացում կազմի ում հետ ա ամուսնանում՝ անկախ ազգությունից:

    Իմ խորին համոզմամբ, ամուսնանալուց առաջ միասին ապրելը պարտադիր ա, բայց դե դա Հայաստանում չի աշխատում, իսկ իզուր:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (31.03.2013), StrangeLittleGirl (30.03.2013), Տրիբուն (30.03.2013)

  6. #409
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի ջան, ամբողջ ասածս այն է, որ ինչքան տարբեր մշակույթների կրող են լինում, էնքան դժվար են իրար հասկանում, նույնը Երևանում մեծացած աղջիկը չի կարողանում շրջանի հեռավոր գյուղի տղայի հետ ընդհանուր հայտարարի գալ, որովհետև չնայած լիքն ընդհանուր սովորույթների ու ընդհանուր լեզվի, տարբեր մշակույթների կրողներ են:

  7. #410
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի ջան, ամբողջ ասածս այն է, որ ինչքան տարբեր մշակույթների կրող են լինում, էնքան դժվար են իրար հասկանում, նույնը Երևանում մեծացած աղջիկը չի կարողանում շրջանի հեռավոր գյուղի տղայի հետ ընդհանուր հայտարարի գալ, որովհետև չնայած լիքն ընդհանուր սովորույթների ու ընդհանուր լեզվի, տարբեր մշակույթների կրողներ են:
    Ալֆ, մի քիչ ծայրահեղացնում ես ոնց որ, հը՞ն:
    Իմ ամուսնության մեջ համ ազգությունն է ուրիշ, համ կրոնը, բայց դրանք երևի վերջին բաներն են, որ ինձ հուզում է «ամուսնություն» կոչվող բարդ ինստիտուտի մեջ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (30.03.2013), Տրիբուն (30.03.2013)

  9. #411
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի ջան, ամենասկզբում գրել էի, որ եթե մարդիկ լայնախոհ են ու երկուսն էլ ընդունում են դիմացինի մշակույթը, ընտանիքը կկայանա, բայց եթե անգամ մեկն էդպիսին չէ՝ դատապարտված է, դու գոնե լայնախոհ ու տոլերանդ մարդու տպավորություն թողել ես, վստահ եմ, որ նաև ամուսնու ընտրություն կատարելուց չես ընտրել էնպիսի մեկին, ով պատրաստ է խաչ քաշել կրոնիդ ու ազգությանդ վրա, էնպես որ քո դեպքը բացառություն է, ոչ թե օրինաչափություն, ուղղակի ժամանակին էս թեմայով լիքը վիճակագրական նյութեր եմ քանդել, փորփրել, ընկերուհիս նման թեմայով աշխատություն էր գրում(էդպես էլ չավարտեց), ես էլ կողքից օգնում էի, իրենից շատ կարդացի

  10. #412
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ տեսա՝ քվեարկել եմ «Ոչ, կտրականապես դեմ եմ», մտածեցի, որ հիմա քվեարկելու դեպքում այլ պատասխան կընտրեի, հետևաբար երևի ինչ-որ նացիոնալիստական-քառակուսի մտածելակերպ եմ ունեցել քվեարկելուս պահին, բայց հետո էս գրառումս տեսա, ու սիրտս տեղն ընկավ
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ, որ իմ երեխաները, եթե նրանք երբևէ լինեն, հայերեն խոսեն, Հայաստանում ապրեն, հայկական ազգանուն կրեն։ Ես չեմ ուզում իմ սիրած մարդուն ինչ-որ երկրորդ-երրորդ լեզվով սեր խոստովանել։
    Եթե կպատահի այնպիսի օտարազգի տղամարդ, ում կսիրեմ, և ով կհամաձայնի այս պայմաններին, խնդրեմ, ես պատրաստ եմ ռիսկի դիմելու և այլազգիի հետ ամուսնանալու։
    Թե չէ ես անգամ այնպիսի սփյուռքահայի հետ չեմ ամուսնանա, ով հայերեն չգիտի կամ ազգանունը փոխել է... չնայած... եթե ուզենա հայերեն սովորել, գուցե
    Հիմա կասեի՝ կարևորը սերն է։ Բայց դե մեկ է՝ լեզուն ինձ համար առաջնայինն է մնում, ինչպես ուրիշների համար կրոնն է, ազգությունը կամ մաշկի գույնը։ Հիմա նույնիսկ ավելի ծայրահեղ եմ դարձել. ինձ ամենահարմարը մեր բարբառով խոսելն է, էդպես ավելի լիարժեք եմ կարողանում արտահայտել զգացածս, իսկ էդ դեպքում ո՞նց եմ ամուսնանալու ու ամբողջ օրը այլ կերպ/լեզվով խոսելու։ Հիմա գոնե գիտեմ, որ տուն գալուց հետո բարբառով եմ խոսելու, դրանից ինձ հանգիստ եմ զգում։
    Բայց մյուս կողմից էլ ոչ ջավախքցի, ոչ հայաստանցի տղաների մտածելակերպի հետ յոլա չեմ գնում (հիմնականում). էս հարցի լուծումն ինչ-որ չեմ պատկերացնում

    Ուզում եմ, որ ճտերս հայերեն մտածեն, մեր բարբառն էլ լավ իմանան ու խոսեն։
    Հա, համ էլ էդ գրառումս չի նշանակում, որ ես կուզենամ՝ իմ սիրած մարդն իր ինքնությունն ուրանա (եթե երբևէ այլազգիի սիրեմ), ուղղակի ահավոր դժվար կլինի ինձ համար...

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (31.03.2013), Rammstein (31.03.2013), StrangeLittleGirl (31.03.2013), Ձայնալար (31.03.2013), Ներսես_AM (31.03.2013), Ուլուանա (31.03.2013)

  12. #413
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա կասեի՝ կարևորը սերն է։ Բայց դե մեկ է՝ լեզուն ինձ համար առաջնայինն է մնում, ինչպես ուրիշների համար կրոնն է, ազգությունը կամ մաշկի գույնը։ Հիմա նույնիսկ ավելի ծայրահեղ եմ դարձել. ինձ ամենահարմարը մեր բարբառով խոսելն է, էդպես ավելի լիարժեք եմ կարողանում արտահայտել զգացածս, իսկ էդ դեպքում ո՞նց եմ ամուսնանալու ու ամբողջ օրը այլ կերպ/լեզվով խոսելու։ Հիմա գոնե գիտեմ, որ տուն գալուց հետո բարբառով եմ խոսելու, դրանից ինձ հանգիստ եմ զգում։
    Բայց մյուս կողմից էլ ոչ ջավախքցի, ոչ հայաստանցի տղաների մտածելակերպի հետ յոլա չեմ գնում (հիմնականում). էս հարցի լուծումն ինչ-որ չեմ պատկերացնում

    Ուզում եմ, որ ճտերս հայերեն մտածեն, մեր բարբառն էլ լավ իմանան ու խոսեն։
    Հա, համ էլ էդ գրառումս չի նշանակում, որ ես կուզենամ՝ իմ սիրած մարդն իր ինքնությունն ուրանա (եթե երբևէ այլազգիի սիրեմ), ուղղակի ահավոր դժվար կլինի ինձ համար...
    Սրտիցս ես գրել
    Չգիտեմ` հարյուր տարի առաջ էս թեմայում ինչ եմ գրել: Էս գրառումս անեմ, գնամ ման գամ: Բայց հիմա կասեմ, որ օտարերկրացու կամ ֆլան-ֆստանի հետ ամուսնանալն ամեն մարդու անձնական գործն ա: Ինքս նման բան չէի անի հենց Նաիրուհու բերած պատճառներով, բայց երբեք չեմ մեղադրի էն մարդկանց, որոնք կանեն, որովհետև ամեն մարդ իր առաջնահերթություններն ունի:

    Ինչ վերաբերում ա հենց հայ տղաներին... էս վերջերս ես էկել եմ մի համոզման, որ ոչ քյառթու հայ տղաներն աշխարհի ամենալավ տղաներն են: Կախեք ինձ էս կարծիքիս համար, բայց ես համոզված եմ դրանում:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (31.03.2013), Նաիրուհի (31.03.2013), Ուլուանա (31.03.2013)

  14. #414
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար մի բան կա, որ վեր է ազգությունից, վեր է ամեն ինչից: Ես միայն քրիստոնյայի հետ կամուսնանամ կամ էլ չեմ ամուսնանա: Թող այդ քրիստոնյան թուրք լինի, եթե սիրեմ, կամուսնանամ:
    Գտա
    Էս վերջին տարիներին էնքան եմ հասցրել քրիստոնյաներից հիասթափվել, որ դա այլևս չափանիշ չի:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.03.2013), Դավիթ (01.04.2013), Նաիրուհի (31.03.2013), Ներսես_AM (31.03.2013), Տրիբուն (31.03.2013)

  16. #415
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ, որ ճտերս հայերեն մտածեն, մեր բարբառն էլ լավ իմանան ու խոսեն։
    Լեզուն շատ կարևոր բան է... Ինձ համար էլ:
    Բայց նայիր, որ էդ հարազատ, առաջին լեզուն կոչվում է «մայրենի», ոչ թե «հայրենի», «ընտանիքենի» կամ ուրիշ մի բան: Հենց «մայրենի», որովհետև նախ և առաջ մամայից է գալիս: Անկախ նրանից` ում ես հետ ես ամուսնացած, որ երկրում ես, մաման դու ես, եթե ուզես, երեխադ առաջին հերթին հենց քո լեզվով էլ կմտածի ու կխոսի:
    Ես արդեն փորձով կարող եմ ասել, որ էդպես է
    Վերջին խմբագրող՝ ivy: 31.03.2013, 11:46:

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (31.03.2013), Srtik (31.03.2013), StrangeLittleGirl (31.03.2013), Valentina (31.03.2013), Նաիրուհի (31.03.2013), Ուլուանա (31.03.2013)

  18. #416
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզուն շատ կարևոր բան է... Ինձ համար էլ:
    Բայց նայիր, որ էդ հարազատ, առաջին լեզուն կոչվում է «մայրենի», ոչ թե «հայրենի», «ընտանիքենի» կամ ուրիշ մի բան: Հենց «մայրենի», որովհետև նախ և առաջ մամայից է գալիս: Անկախ նրանից` ում ես հետ ես ամուսնացած, որ երկրում ես, մաման դու ես, եթե ուզես, երեխադ առաջին հերթին հենց քո լեզվով էլ կմտածի ու կխոսի:
    Ես արդեն փորձով կարող եմ ասել, որ էդպես է
    Միշտ չի տենց։ Հորեղբորս կինը ազգությամբ օս ա, մի քանի ամսում հայերեն էր սովորել, ընտանիքում հայերեն են խոսում։

  19. #417
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ չի տենց։ Հորեղբորս կինը ազգությամբ օս ա, մի քանի ամսում հայերեն էր սովորել, ընտանիքում հայերեն են խոսում։
    հընգեր, դրա համար Այվին շեշտել ա

    մաման դու ես, եթե ուզես, երեխադ առաջին հերթին հենց քո լեզվով էլ կմտածի ու կխոսի

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (31.03.2013), StrangeLittleGirl (31.03.2013), Նաիրուհի (01.04.2013), Ուլուանա (31.03.2013)

Էջ 28 28-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն սևամորթի հետ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 06.01.2017, 10:19
  2. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22
  5. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •