User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կամուսնանայի՞ք օտարազգի մարդու հետ

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, կարևորը սերն է

    82 49.10%
  • Ոչ, կտրականապես դեմ եմ

    36 21.56%
  • Դժվարանում եմ պատասխանել

    49 29.34%
Էջ 20 28-ից ԱռաջինԱռաջին ... 10161718192021222324 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 417 հատից

Թեմա: Ամուսնություն օտարազգիի հետ...

  1. #286
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    համոզված եմ, որ ով ամուսնանում է օտարերկրացու հետ, չի մտածում իր ազգի արյունը փոխելու մասին
    Ներեցեք զիս, բայց դուք ինչպե՞ս եք պատկերացնում մի մարդու, որն ամուսնանում է օտարերկրացու հետ՝ զուտ ազգի արյունը թարմացնելու համար:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  2. #287
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Հոգեվարք-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ համոզված եմ, որ ով ամուսնանում է օտարերկրացու հետ, չի մտածում իր ազգի արյունը փոխելու մասին, այնպես որ
    իսկ ով որ ամուսնանում է հայի հետ, մտածում է առաջին հերթին ազգը պահպանելու մասին չէ՞ :
    ստեղ ինչից եք խոսում մարդ չի հասկանում: Ամուսնանում եք այնպես, ոնց որ ռոբոտին կլոն անեն: Իսկ "սիրել՛ ու նմանբաներ, դրանց մասին սկի լսել եք՞

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.12.2009), Kita (22.11.2009), Yevuk (13.12.2009), Դեկադա (13.12.2009), Ուլուանա (22.11.2009)

  4. #288
    Ինտերնետաբնա Հոգեվարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2009
    Հասցե
    Անմարդաբնակ կղզի...
    Տարիք
    40
    Գրառումներ
    83
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներեցեք զիս, բայց դուք ինչպե՞ս եք պատկերացնում մի մարդու, որն ամուսնանում է օտարերկրացու հետ՝ զուտ ազգի արյունը թարմացնելու համար:
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ով որ ամուսնանում է հայի հետ, մտածում է առաջին հերթին ազգը պահպանելու մասին չէ՞ :
    Պատասխանեմ միանգամից…Ես կարծում եմ, որ ազգապահպանության մասին կարող ես մտածել ամուսնանալուց առաջ , եթե գլոբալ դիտարկենք այս երևույթը, բայց արյուն փոխելու մասին ոչ...իսկ, ընդհանրապես, երբ գալիս է սիրահարվածությունը, ոչ սերը, ապա չի հարցնում ոչ մի բան...

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    ստեղ ինչից եք խոսում մարդ չի հասկանում: Ամուսնանում եք այնպես, ոնց որ ռոբոտին կլոն անեն: Իսկ "սիրել՛ ու նմանբաներ, դրանց մասին սկի լսել եք՞
    Իհարկե լսել ենք Կարդա վերևում
    Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.

  5. #289
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Հետաքրքիր էր քննարկումը, բայց ես օրինակ այս հարցին միանշանակ ու միակողմանի չեմ նայում: Մարդը մնումա մարդ ու նրանց միջև բնականաբար կարող է ՍԵՐ առաջանալ անկախ ազգությունից: դա ուրիշ հարց է ազգապահպանություն, մշակույթ, բարքեր, որոնք ևս կարևորում եմ, բայց...
    Ես շփվել եմ այլ ազգի տղաների հետ ու անկեղծ եմ ասում շաաատ հետաքրքիր զրուցակիցներ են եղել, որ կարող էի ժամեր շարունակ խոսել ու տարբեր թեմաներ քննարկել, բայց ես երբեք չեմ մտածել իմ կողքին որպես ամուսին տեսնել օտարերկրացու` ինչ-որ բան հետ է պահում, գուցե դա իմ գիտակցության մեջ նստած "Հայ տղամարդու կերպարն" է:
    Այնուամենայնիվ, ինձ շատ հարազատ մեկը պատրաստվում է կյանքը շարունակել օտարերկրացու հետ ու ես տեսնում եմ, թե ինչքան երջանիկա ինքը: Ինչ է ասենք, "վայյյյյ չէ կամ նման բաներ" , չէ հաստատ իրա երջանկություննա կարևոր
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (24.05.2010), Lianik (21.09.2010), Ֆոտոն (23.01.2010)

  7. #290
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Agni-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ, ինձ շատ հարազատ մեկը պատրաստվում է կյանքը շարունակել օտարերկրացու հետ ու ես տեսնում եմ, թե ինչքան երջանիկա ինքը: Ինչ է ասենք, "վայյյյյ չէ կամ նման բաներ" , չէ հաստատ իրա երջանկություննա կարևոր
    Իհարկե, միշտ էլ կարեւոր է սեփական երջանկությունը, եթե իհարկե առաջնորդվենք «Որտեղ հաց, ընտեղ կաց» սկզբունքով:

  8. #291
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ամուսնություն օտարազգիի հետ...

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, միշտ էլ կարեւոր է սեփական երջանկությունը, եթե իհարկե առաջնորդվենք «Որտեղ հաց, ընտեղ կաց» սկզբունքով:
    Կներես, բայց էստեղ ընդհարապես դա կապ չունի, ես այդքան էլ համամիտ չեմ ու անձնական երջանկությունը չեմ նույնացնում այդ սկզբունքի հետ` «Որտեղ հաց, ընտեղ կաց» :
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  9. #292
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեք, որ միջազգային ամուսնությունները նպաստում են գեների թարմացմանը ու ավելի կենսունակ են դարձնում ազգին, քանի որ ավելի ուժեղ ու առողջ սերունդ է ծնվում՞ Ամեն ինչ երկու կողմ ունի ախր...
    Չկա տենց բան, չեմ հավատում: Դա մարդկանց գլուխները հարթուկելու ու ազգերը ձուլելու-վերացնելու գաղափարախոսություն է: Անունն էլ «գեների թարմացում» են դրել, այնինչ ավելի ճիշտ կլիներ` «գեների խառնաշփոթ»: Ինչ վերաբերում է հայ տղաներին արգելելուն, ապա դեմ եմ որեւէ նման արգելքի, մարդ ինքը պիտի հասկանա էդ ամենը, ուղղակի դրա համար էլ պետք ա կողքից պղտորող մտքեր չլինեն:

    Այն, ինչ ստեղծվել է բնական ճանապարհով, մարդը թող արհեստականորեն չխառնի:

  10. #293
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա տենց բան, չեմ հավատում: Դա մարդկանց գլուխները հարթուկելու ու ազգերը ձուլելու-վերացնելու գաղափարախոսություն է: Անունն էլ «գեների թարմացում» են դրել, այնինչ ավելի ճիշտ կլիներ` «գեների խառնաշփոթ»: Ինչ վերաբերում է հայ տղաներին արգելելուն, ապա դեմ եմ որեւէ նման արգելքի, մարդ ինքը պիտի հասկանա էդ ամենը, ուղղակի դրա համար էլ պետք ա կողքից պղտորող մտքեր չլինեն:

    Այն, ինչ ստեղծվել է բնական ճանապարհով, մարդը թող արհեստականորեն չխառնի:
    Ռամշտայն ջան, երբ որ պնդում ես անում, փորձիր գոնե հակառակը վարկածը ուսումնասիրել, հետո նոր հաստատ մի բան ասել։
    Գիտեմ, դա մեր ազգի բնորոշ բան է, մաքսիմալիստությունը ու "նոր" բաների հերքումը։ Մեկ էլ՝ սաղ եւրեյներն են մեավոր, մեկ էլ՝ սաղ ամերիկայի դավերն են... Ինչևէ...
    Դու տեղյակ ես, որ ամուսնությունը մոտ բարեկամների միջև արգելված է, բոլոր կրոններում։ Պատճառն այն է, որ մոտ գեներ ունեցող մարդկանց մոտ նույն հիվանդությունը կրող սերունդ տալու հավանականությունը մեծանում է։ Որքան գեները տարբեր են, այնքան հավանականությունը փոքր է, որ նույն հիվանդությունը կպատահի։
    Երկրորդը, գիտես, օրինակ, որ կան որոշ ազգեր, ովքեր թույլատրել են ամուսնությունները միայն իրենց ազգերի միջև, եւ դրանք վերացել են, ինչքան գիտեմ ասորիներն են եւ գնչուների ցեղերը, որպես հայտնի օրինակ։ Նույն պատճառը, քանի որ ընդհանուր գեների քանակը մեծանում է, տարբեր հիվանդությունները ավելի հաճախ են պատահում ու առողջ սերունդ չի ծնվում։
    Գիտե՞ս, որ որոշ հիվանդություններ տարածված են միայն որոշակի ազգերում ու գենետիկորեն են փոխանցում, օրինակ պարբերական հիվանդությունը, որի կրողը նաև հայ ազգն է։ Ինչքան արյունը "խտանում է", այդքան ազգը թուլանում է։
    Եւս մեկ հանգամանք. խառնածին երեխաները ավելի բարձրահասկ են ու կանոնավոր դիմագծեր են ունենում, ի տարբերություն ասենք մի խուլ գյուղի երեխաների, որոնք մի երկու–երեք հարյուր տարի նույն ընտանիքների միջև ամուսնություններից են ծնվել։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (25.05.2010), Yevuk (20.06.2011), Արևածագ (25.05.2010), Մանուլ (24.06.2010), Ուլուանա (26.05.2010)

  12. #294
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա տենց բան, չեմ հավատում: Դա մարդկանց գլուխները հարթուկելու ու ազգերը ձուլելու-վերացնելու գաղափարախոսություն է:
    Լավ էլ գաղափարախոսություն է, եթե կարողանաս ի օգուտ քեզ կիրառել: Ինչ կա ո՞ր՝ ուրիշ ազգին ձուլիր քեզ, թե վստահ չես որ կկարողանաս Հնարավորություն ունես ռուս, ուկրաինացի, անգլիացի աղջկան հայերեն սովորեցրու, հայերենով խոսա հետը:
    Հետն էլ մեր ավանդույթների մասին ասա, մեր եկեղեցին հետը գնա:
    Ի՞նչ վատ ա:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (23.09.2010), Gayl (04.07.2010), Ֆրեյա (25.05.2010)

  14. #295
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,622
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա տենց բան, չեմ հավատում: Դա մարդկանց գլուխները հարթուկելու ու ազգերը ձուլելու-վերացնելու գաղափարախոսություն է: Անունն էլ «գեների թարմացում» են դրել, այնինչ ավելի ճիշտ կլիներ` «գեների խառնաշփոթ»: Ինչ վերաբերում է հայ տղաներին արգելելուն, ապա դեմ եմ որեւէ նման արգելքի, մարդ ինքը պիտի հասկանա էդ ամենը, ուղղակի դրա համար էլ պետք ա կողքից պղտորող մտքեր չլինեն:

    Այն, ինչ ստեղծվել է բնական ճանապարհով, մարդը թող արհեստականորեն չխառնի:
    Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ խառը ամուսնությունից ծնված երեխաների, որոնք գեղեցիկ են և խելացի:
    Հետո նկատել եմ, որ այցելածս պոստսովետական քաղաքներում ամենագեղեցիկ աղջիկները այնտեղ են, որտեղ բնակչությունը բազմազգ է` Օդեսսա, Մոսկվա, Վիլնյուս:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (23.09.2010), Արևածագ (25.05.2010), Ֆրեյա (25.05.2010)

  16. #296
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ խառը ամուսնությունից ծնված երեխաների, որոնք գեղեցիկ են և խելացի:
    Հետո նկատել եմ, որ այցելածս պոստսովետական քաղաքներում ամենագեղեցիկ աղջիկները այնտեղ են, որտեղ բնակչությունը բազմազգ է` Օդեսսա, Մոսկվա, Վիլնյուս:
    Մոսկվայում սիրուն աղջիկ կա՞:

  17. #297
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդիկ ազգի արյուն թարմացնել չգիտեմ, բայց մարդիկ, որ ամուսնանում են օտարազգի ինչ-որ մեկի հետ հաստատ չեն մտածում դրա մասին
    Ընկերուհիս իտալացու հետ է ամուսնացած ու իրան աշխարհի երջանիկն ա համարում: Ես ընդունելու կամ չընդունելու խնդիր չունեմ, ամեն մարդ ինքն է որոշում, բայց ես անձամբ չեմ ուզում բացի հայից ինչ-որ այլ ազգի հետ ամուսնանալ, բայց ինչ իմանամ, մեկ էլ տեսար սիրեցի ու..... բայց չէ, չեմ սիրի
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (24.06.2010), Ձայնալար (24.06.2010), Ուլուանա (24.06.2010), Ֆոտոն (25.06.2010)

  19. #298
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ՝ ժամանակին մի չեչենուհի էր գիշերները տանից փախնում ու ինձ այցի գալիս..
    սա կպել էր ինձ, թե՝ Հայ Եկեղեցում կկնքվեմ, Հայերեն կսովորեմ ու Հայ կդառնամ, մենակ թե թող քո հետ մնամ ու ամուսնացիր հետս..
    նենց էլ սիրուն էր անտերը.. նախընտրածս ազգերից՝ հույն, վրացի, ռուս, ուկրաինացի կամ ասորի լիներ.. որ մեզ քիչ թե շատ հոգեպես ու մտածելակերպով ավելի մոտ են՝ կամուսնանայի..
    չեչեններն էլ են մեզ շատ նման.. ավելին՝ լեզվային ու դիմագծային որոշ խոսող ընդհանրություններ ունենք..
    բայց այս հարցը թողնելով պատմաբաններին՝ հենց վերցնենք միայն կրոնային տարբերությունը.. սա արդեն շատ մեծ խոչընդոտ կարող է լինել երեխաների ապագա դաստիարակության համար.. չնայած որ, եթե ողջամիտ լինենք, քիչ այլ բաներով կարող է խանգարել ամուսինների միջև հարաբերություններում..

    իմ խորին համոզմամբ՝ ոչ այնքան կապ ունի թե ինչ ազգի հետ ես ամուսնանում, որքան՝ ինչ ես ինքդ զգում ու ինչ բարքերի հետևելով ես պատրաստվում անցկացնել կյանքիդ մնացորդը..
    թե չէ միայն Հայի հետ ամուսնությունը դեռ բավարար չէ, որ երեխաներդ Հայեցի դաստիարակություն ստանան ու տանդ մթնոլորտը ընդհանրապես Հայկական լինի.. եթե իհարկե դու ցանկություն ունես, որ դա այդպես լինի..


    ես օրինակ՝ մի պահ կար, որ պդնում էի, թե միայն Հայի հետ պետք է ամուսնանամ.. հետո մտածեցի՝ ջհանդամը՝ ինչ ազգի արյուն էլ մեջը ուզում է լինի՝ հոգեպես Հայ կդարձնեմ..

    ու, մոտավորապես, էդպես էլ եղավ..
    կինս, թեև Հայազգի է, բայց իրենց տանը ընդհանրապես քիչ Հայկական բաներ կային.. նույնիսկ խոսակցական լեզուն ոչ միշտ Հայերենն էր.. ինքն էլ՝ այնքան էր հեռացած Հայ լինելուց, որ նույնիսկ շատ մշուշոտ պատկերացումներ ուներ Հայոց Ցեղասպանության մասին ու լավ չգիտեր, թե Արցախը թուրքիայի կոնկրետ որ մասում է..
    և այս ամենն արդյունք էր նրա, որ Հայեցի միջավայրում չէր մեծցել.. ծնողներն էլ չէին տառապում Հայկականը պահելու ձգտումով.. կյանքում հանդիպած Հայերն էլ, որպես կանոն, ցածր մակարդակի մարդիկ էին եղել.. ինչն էլ առաջացրել էր իր մոտ շատ խորը հակակրանք ընդհանրապես ամեն Հայկականի հանդեպ..

    բայց արի ու տես, որ այսօրվա դրությամբ Հայաստանյան շատ թարմ նորություններ ես հենց իրենից եմ առաջինն իմանում.. երեխային նոր Հայկական բաներ է անընդհատ ցույց տալիս ու սովորեցնում.. Հայաստան մեկնելուն էլ շատ ավելի անհամբեր է սպասում, քան որևէ այլ երկիր..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (03.07.2010), Annushka (23.09.2010), Ariadna (18.09.2010), Cassiopeia (03.07.2010), einnA (07.07.2010), Gayl (04.07.2010), Kita (03.07.2010), Արևածագ (18.09.2010), Արևհատիկ (04.07.2010), Երկնային (03.07.2010), Նաիրուհի (18.09.2010), Ուլուանա (03.07.2010), Ֆրեյա (03.07.2010)

  21. #299
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմ եմ առանց այդ էլ մենք հայերս քիչ ենք ու որ շատերը մտածեն ու ամուսնանան օտարի հետ ապա մի 2 դար հետո հայ ազգը լրիվ կկորչի աշխարհի երեսից:

  22. #300
    Մշտական անդամ Գանգրահեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ ես,օրինակ մեկ-մեկ ընդունում եմ այլազգիի հետ ամուսնությունը,եթե իհարկե քրիստոնյա է,բայց ինչպես հասկանանք այն,որ հայ աղջիկները մեծ սիրով ամուսնանում են պարսիկների հետ,ախր ամոթ է:

Էջ 20 28-ից ԱռաջինԱռաջին ... 10161718192021222324 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն սևամորթի հետ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 06.01.2017, 10:19
  2. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22
  5. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •