Ներեցեք զիս, բայց դուք ինչպե՞ս եք պատկերացնում մի մարդու, որն ամուսնանում է օտարերկրացու հետ՝ զուտ ազգի արյունը թարմացնելու համար:համոզված եմ, որ ով ամուսնանում է օտարերկրացու հետ, չի մտածում իր ազգի արյունը փոխելու մասին
Այո, կարևորը սերն է
Ոչ, կտրականապես դեմ եմ
Դժվարանում եմ պատասխանել
Ներեցեք զիս, բայց դուք ինչպե՞ս եք պատկերացնում մի մարդու, որն ամուսնանում է օտարերկրացու հետ՝ զուտ ազգի արյունը թարմացնելու համար:համոզված եմ, որ ով ամուսնանում է օտարերկրացու հետ, չի մտածում իր ազգի արյունը փոխելու մասին
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Պատասխանեմ միանգամից…Ես կարծում եմ, որ ազգապահպանության մասին կարող ես մտածել ամուսնանալուց առաջ , եթե գլոբալ դիտարկենք այս երևույթը, բայց արյուն փոխելու մասին ոչ...իսկ, ընդհանրապես, երբ գալիս է սիրահարվածությունը, ոչ սերը, ապա չի հարցնում ոչ մի բան...
Իհարկե լսել ենքԿարդա վերևում
![]()
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Հետաքրքիր էր քննարկումը, բայց ես օրինակ այս հարցին միանշանակ ու միակողմանի չեմ նայում: Մարդը մնումա մարդ ու նրանց միջև բնականաբար կարող է ՍԵՐ առաջանալ անկախ ազգությունից: դա ուրիշ հարց է ազգապահպանություն, մշակույթ, բարքեր, որոնք ևս կարևորում եմ, բայց...
Ես շփվել եմ այլ ազգի տղաների հետ ու անկեղծ եմ ասում շաաատ հետաքրքիր զրուցակիցներ են եղել, որ կարող էի ժամեր շարունակ խոսել ու տարբեր թեմաներ քննարկել, բայց ես երբեք չեմ մտածել իմ կողքին որպես ամուսին տեսնել օտարերկրացու` ինչ-որ բան հետ է պահում, գուցե դա իմ գիտակցության մեջ նստած "Հայ տղամարդու կերպարն" է:
Այնուամենայնիվ, ինձ շատ հարազատ մեկը պատրաստվում է կյանքը շարունակել օտարերկրացու հետ ու ես տեսնում եմ, թե ինչքան երջանիկա ինքը: Ինչ է ասենք, "վայյյյյ չէ կամ նման բաներ" , չէ հաստատ իրա երջանկություննա կարևոր
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Չկա տենց բան, չեմ հավատում: Դա մարդկանց գլուխները հարթուկելու ու ազգերը ձուլելու-վերացնելու գաղափարախոսություն է: Անունն էլ «գեների թարմացում» են դրել, այնինչ ավելի ճիշտ կլիներ` «գեների խառնաշփոթ»: Ինչ վերաբերում է հայ տղաներին արգելելուն, ապա դեմ եմ որեւէ նման արգելքի, մարդ ինքը պիտի հասկանա էդ ամենը, ուղղակի դրա համար էլ պետք ա կողքից պղտորող մտքեր չլինեն:
Այն, ինչ ստեղծվել է բնական ճանապարհով, մարդը թող արհեստականորեն չխառնի:
Ռամշտայն ջան, երբ որ պնդում ես անում, փորձիր գոնե հակառակը վարկածը ուսումնասիրել, հետո նոր հաստատ մի բան ասել։
Գիտեմ, դա մեր ազգի բնորոշ բան է, մաքսիմալիստությունը ու "նոր" բաների հերքումը։ Մեկ էլ՝ սաղ եւրեյներն են մեավոր, մեկ էլ՝ սաղ ամերիկայի դավերն են... Ինչևէ...
Դու տեղյակ ես, որ ամուսնությունը մոտ բարեկամների միջև արգելված է, բոլոր կրոններում։ Պատճառն այն է, որ մոտ գեներ ունեցող մարդկանց մոտ նույն հիվանդությունը կրող սերունդ տալու հավանականությունը մեծանում է։ Որքան գեները տարբեր են, այնքան հավանականությունը փոքր է, որ նույն հիվանդությունը կպատահի։
Երկրորդը, գիտես, օրինակ, որ կան որոշ ազգեր, ովքեր թույլատրել են ամուսնությունները միայն իրենց ազգերի միջև, եւ դրանք վերացել են, ինչքան գիտեմ ասորիներն են եւ գնչուների ցեղերը, որպես հայտնի օրինակ։ Նույն պատճառը, քանի որ ընդհանուր գեների քանակը մեծանում է, տարբեր հիվանդությունները ավելի հաճախ են պատահում ու առողջ սերունդ չի ծնվում։
Գիտե՞ս, որ որոշ հիվանդություններ տարածված են միայն որոշակի ազգերում ու գենետիկորեն են փոխանցում, օրինակ պարբերական հիվանդությունը, որի կրողը նաև հայ ազգն է։ Ինչքան արյունը "խտանում է", այդքան ազգը թուլանում է։
Եւս մեկ հանգամանք. խառնածին երեխաները ավելի բարձրահասկ են ու կանոնավոր դիմագծեր են ունենում, ի տարբերություն ասենք մի խուլ գյուղի երեխաների, որոնք մի երկու–երեք հարյուր տարի նույն ընտանիքների միջև ամուսնություններից են ծնվել։
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Լավ էլ գաղափարախոսություն է, եթե կարողանաս ի օգուտ քեզ կիրառել: Ինչ կա ո՞ր՝ ուրիշ ազգին ձուլիր քեզ, թե վստահ չես որ կկարողանասՀնարավորություն ունես ռուս, ուկրաինացի, անգլիացի աղջկան հայերեն սովորեցրու, հայերենով խոսա հետը:
Հետն էլ մեր ավանդույթների մասին ասա, մեր եկեղեցին հետը գնա:
Ի՞նչ վատ ա:![]()
Այ մարդիկ ազգի արյուն թարմացնել չգիտեմ, բայց մարդիկ, որ ամուսնանում են օտարազգի ինչ-որ մեկի հետ հաստատ չեն մտածում դրա մասին
Ընկերուհիս իտալացու հետ է ամուսնացած ու իրան աշխարհի երջանիկն ա համարում: Ես ընդունելու կամ չընդունելու խնդիր չունեմ, ամեն մարդ ինքն է որոշում, բայց ես անձամբ չեմ ուզում բացի հայից ինչ-որ այլ ազգի հետ ամուսնանալ, բայց ինչ իմանամ, մեկ էլ տեսար սիրեցի ու..... բայց չէ, չեմ սիրի![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Հիշում եմ՝ ժամանակին մի չեչենուհի էր գիշերները տանից փախնում ու ինձ այցի գալիս..
սա կպել էր ինձ, թե՝ Հայ Եկեղեցում կկնքվեմ, Հայերեն կսովորեմ ու Հայ կդառնամ, մենակ թե թող քո հետ մնամ ու ամուսնացիր հետս..
նենց էլ սիրուն էր անտերը.. նախընտրածս ազգերից՝ հույն, վրացի, ռուս, ուկրաինացի կամ ասորի լիներ.. որ մեզ քիչ թե շատ հոգեպես ու մտածելակերպով ավելի մոտ են՝ կամուսնանայի..
չեչեններն էլ են մեզ շատ նման.. ավելին՝ լեզվային ու դիմագծային որոշ խոսող ընդհանրություններ ունենք..
բայց այս հարցը թողնելով պատմաբաններին՝ հենց վերցնենք միայն կրոնային տարբերությունը.. սա արդեն շատ մեծ խոչընդոտ կարող է լինել երեխաների ապագա դաստիարակության համար.. չնայած որ, եթե ողջամիտ լինենք, քիչ այլ բաներով կարող է խանգարել ամուսինների միջև հարաբերություններում..
իմ խորին համոզմամբ՝ ոչ այնքան կապ ունի թե ինչ ազգի հետ ես ամուսնանում, որքան՝ ինչ ես ինքդ զգում ու ինչ բարքերի հետևելով ես պատրաստվում անցկացնել կյանքիդ մնացորդը..
թե չէ միայն Հայի հետ ամուսնությունը դեռ բավարար չէ, որ երեխաներդ Հայեցի դաստիարակություն ստանան ու տանդ մթնոլորտը ընդհանրապես Հայկական լինի.. եթե իհարկե դու ցանկություն ունես, որ դա այդպես լինի..
ես օրինակ՝ մի պահ կար, որ պդնում էի, թե միայն Հայի հետ պետք է ամուսնանամ.. հետո մտածեցի՝ ջհանդամը՝ ինչ ազգի արյուն էլ մեջը ուզում է լինի՝ հոգեպես Հայ կդարձնեմ..
ու, մոտավորապես, էդպես էլ եղավ..
կինս, թեև Հայազգի է, բայց իրենց տանը ընդհանրապես քիչ Հայկական բաներ կային.. նույնիսկ խոսակցական լեզուն ոչ միշտ Հայերենն էր.. ինքն էլ՝ այնքան էր հեռացած Հայ լինելուց, որ նույնիսկ շատ մշուշոտ պատկերացումներ ուներ Հայոց Ցեղասպանության մասին ու լավ չգիտեր, թե Արցախը թուրքիայի կոնկրետ որ մասում է..
և այս ամենն արդյունք էր նրա, որ Հայեցի միջավայրում չէր մեծցել.. ծնողներն էլ չէին տառապում Հայկականը պահելու ձգտումով.. կյանքում հանդիպած Հայերն էլ, որպես կանոն, ցածր մակարդակի մարդիկ էին եղել.. ինչն էլ առաջացրել էր իր մոտ շատ խորը հակակրանք ընդհանրապես ամեն Հայկականի հանդեպ..
բայց արի ու տես, որ այսօրվա դրությամբ Հայաստանյան շատ թարմ նորություններ ես հենց իրենից եմ առաջինն իմանում.. երեխային նոր Հայկական բաներ է անընդհատ ցույց տալիս ու սովորեցնում.. Հայաստան մեկնելուն էլ շատ ավելի անհամբեր է սպասում, քան որևէ այլ երկիր..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Դեմ եմ առանց այդ էլ մենք հայերս քիչ ենք ու որ շատերը մտածեն ու ամուսնանան օտարի հետ ապա մի 2 դար հետո հայ ազգը լրիվ կկորչի աշխարհի երեսից:
Ճիշտ ես,օրինակ մեկ-մեկ ընդունում եմ այլազգիի հետ ամուսնությունը,եթե իհարկե քրիստոնյա է,բայց ինչպես հասկանանք այն,որ հայ աղջիկները մեծ սիրով ամուսնանում են պարսիկների հետ,ախր ամոթ է:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ