Թեման շատ լավն է ու շատ ակտուալ։ Իմ տեսակետը միշտ եղել է հետևյալը, որ հայ տղայից լավը չկա, բայց չես կարող միանշանակ ասել՝ ապագատ ինչպես կդասավորվի։ Եվ անկեղծ ասած ոչ շատ լավ եմ նայում էդ երևույթին, ոչ էլ շատ վատ։
Ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք վերաբերվում այդ նույն երևույթին, երբ «տարազգիի» դերում հանդես են գալիս մեր փողոցներում օրեցոր շատացող պարսիկները կամ հնդիկները։ Հա, Հա, հենց նույն այն հնդիկները, որոնք ոչ այնքան կոկիկ են հագնվում, սովորում են բժշկական համալսարանում, կամ էն նույն պարսիկները, ովքեր քայլում են փողոցով և արժանանում եմ շատ ու շատ հայ տղաների ծաղրանքին Խոսքս հենց նրանց և հայ աղջիկների մտերմության մասին է, ի՞նչպես եք նայում այդ երևույթին։