Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Ես արդեն օրինակ բերեցի գրականության ոլորտից: Ինչ ասես անցնում էինք դպրոցում, Րաֆֆի, Գուրգեն Մահարի, Խաչիկ Տաշտենց, ինչ ասես: Մեր ուսուցիչն էլ վատ ուսուցիչ չէր (իմ կարծիքով), փորձում էր հետաքրքրություն առաջացնել մեր գրականության նկատմամբ: Բայց չէր ստացվում: Հայկական գրականությունից միայն Վախթանգ Անանյան եմ կարդացել, իրոք հավանել եմ: Դեմիրճյանի "Վարդանանքն" էին գովում, մի քանի էջ կարդացի, շպրտեցի, չէր կարդացվում: Ես ի՞նչ անեմ: Եվ ինձ նման էին մտածում շատ-շատերը, եթե միայն ես այդպես կարծեի, կհամաձայնվեի, որ ինձնից է:
One_Way_Ticket -----Այն ազգերը, որոնց գրական գործիչների ստեղծագործությունների վրա դու մեծացել ես, հավանաբար մշակությային այլ ոլորտներում չունեն այն ինչ ունենք մենք: Հենց նույն ռուսները, Դոստոեվսկի ունեն, բայց ազգային երաժշտության ոլորտում, գինովցած ռուսի ականջին հաճելի չաստուշկեքի մակարդակից բարձր ոչինչ չունեն: