Վերջերս հաճախ են հայերը /հիմնականում աղջիկները/ ամուսնանում արտասահմանցիների հետ: Ես մինչև վերջերս շատ լավ էի վերաբերվում էտ ամեն ինչին, նույնիսկ ընկերներիս ասում էի, եթե սիրահարվեմ, իմ համար պրոբլեմ չի ազգությունընույնիսկ եթե թրքուհի կամ ադրբեջանուհի լինի
. մինչև պատմեմ ինչը...
Ուրեմն ինտերնետով մի իսկական սիրավեպ էի սկսել մի մոսկվայաբնակ աղջկա հետ: Նկարները, վեբկամը... իսկական արև էր, նման գեղեցկություն ես չէի տեսել, իսկ մտքերը, ամեն ինչը դուրս գալիս էր, հասակը, քաշը, մի խոսքով ամեն ինչ լավ էր... Մի խոսքով մի քիչ էլ շարունակվեր, գնում էի Մոսկվա իր հետևից...
Բայց մի օր հարցրեցի , դու ո՞վ էս ազգությամբ, ազգանվան մեջ Ջ ու Խ կար, ասեց տաջիկուհի եմ... Էտ պահին ամբողջ մարմնովս սարսուռ անցավ... էտ հլա հեչ... մի վայրկյան անց մտքովս անցավ, բա որ երեխեքս էլ տաջիկ ծնվեն... աստված իմ... մի՞թե ես եսքան նացիստ եմ, են կարգին հաղորդումը հիշեցի ճապոնացի փեսու մասին
...
Ի՞նչ եք մտածում սրա մասին, ինչ եք մտածում տարբեր ազգության մարդկանց ամուսնության մասին...
Էջանիշներ