Հայտնի ու շատ իմաստուն ասացվածք կա՝ Սերը թաթարին էլ է կպնում
Իսկ եթե ավելի լուրջ՝ ես կեղծավորություն եմ համարում այն հայերի հայրենասիրությունը, որոնք արտերկրացու հետ ամուսնացողին դավաճան են համարում: Դա ոչ առողջ հայրենասիրություն է, որը հայրենիքին օգուտ հաստատ չի տա: Անցնենք ամուսնությանը... Գիտեք, թեմայում արտահայտված բոլոր մտքերի հետ էլ կարելի է թե´ համաձայնվել, թե´ հակադրվել: Ասենք այն, որ օտարերկրացու հետ ամուսնացողի մոտ վաղ թե ուշ ազգային ոգին կարթնանա ու պրոբլեմներ կառաջանան մենթալիտետների տարբերության պաճառով: Իհարկե հնարավոր է, եթե իհարկե այդ ազգային ոգին երբևիցե եղել է ու դեռ գոյատևում է: Ցավոք շատ դեպքերում այն վաղուց արդեն մեռած է լինում, երբ գործը հասնում է ամուսնության: Բայց ես այնքան օրինակներ գիտեմ, երբ հայը ամուսնանալով օտարի հետ, դեռ այդ օտարին է հայ "դարձրել" : Հենց մի երկու օր առաջ նման ընտանիքի հյուրն է, ու այնքան հաճելիորեն զարմացա, երբ նկատեցի օտարի հարգանքն, սերը, հետաքրքրությունն ու ձգտում է իմ երկրի, ազգի ու մշակույթի նկատմամբ: Գիտեմ նաև մեկին, որը Հայաստան այցելելով իր անունն էր փոխել ու չգիտեմ ինչից դարձել ՎԱՐԴԱՆ: Մի՞թե դա հարգանքի արժանի չէ, երբ հայը ամուսնանալով օտարի հետ ( դե հիմա ինչ անենք , պատվերով սեր չկա) պահպանել է այդ ազգային ոգին, դեռ մի բանն է ամուսնուն / կնոջն է հայ "դարձրել" ու երեխաներին է հայեցի դաստիարակություն տվել: Իսկ պրոբլեմներ յուրաքանչյուր ընտանիքում էլ լինում են, անգամ նույն ազգի, մենթալիտետի, հայացքների, բնավորության, ճաշակի ... տեր մարդկանց մոտ: Առավել ևս հայերիս մոտ, մենք ինքներս մեզ հետ "յոլա" չենք կարողանում գնալ, ինչ մնաց... Ասածս այն է, որ ամեն ինչ անհատական է: Ես իհարկե չեմ քարոզում կամ ողջունում ամուսնությունը արտերկրացու հետ, բայց նաև չեմ էլ դատապարտում... նույնիսկ տխրում եմ ... հայի բախտի վրա