User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կամուսնանայի՞ք օտարազգի մարդու հետ

Քվեարկողներ
167. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, կարևորը սերն է

    82 49.10%
  • Ոչ, կտրականապես դեմ եմ

    36 21.56%
  • Դժվարանում եմ պատասխանել

    49 29.34%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 417 հատից

Թեմա: Ամուսնություն օտարազգիի հետ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Էս ֆորումում էս տիպի քննարկում չեի պատկերացնում: Ոչ մեկի հետ չեմ բանավիճի, քանի որ իմաստ չկա. Ուլուանան արդեն ամեն ինչ ասել ա, էս թեմայում իրա բոլոր գրառումների հետ 100% համաձայն եմ: Մենակ մի քանի բան կասեմ, որոնք իմ համոզմունքներից են.

    - Աշխարհում ամենամեծ արժեքը սերն է: Ինձ համար դա այն զգացմունքն է, որով մարդը գտնում է, իր կեսին, որին աստված հենց իր համար է նախասահմանել: Գուցե մեկ ուրիշի համար սիրո ամենավառ դրսեորումը հայրենասիրությունն է, բայց էդպիսի մարդիկ հազվագյուտ երևույթ են, մյուսները հաճախ "ձև են բռնում":

    - Երբեք չեմ վստահել ու հիմա էլ չեմ վստահում, հայրենասիրության մասին շատ խոսողներին, ու ամեն ինչ հայրենասիրության հետ կապողներին: Սովորաբար նրանք այդպես "ճառ ասող" էլ մնում են ու երբեք "զանգ չեն կախում":

    - Հայ մարդը կարող է ավելի շուտ երջանիկ լինել թուրքի հետ, որը լավ մարդ է, քան հայի հետ, որը վատ մարդ է:

    - Իսկական հայրենասերը իր զավակին կարող է հայ դաստիարակել , նույնիսկ խառնամուսնության դեպքում, նույնիսկ եթե միայն մայրն է հայ:

    Ու վերջում էլի.
    -Աշխարհում ամենամեծ արժեքը սերն է: Ու չեմ ընդունում որևէ բան, որը կբռնանա այդ զգացմունքի վրա:
    Ստորագրում եմ

  2. #2
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Չեք պատկերացնի, թե որքան ուրախացա թեմայի վերջին կարծիքները և մեկնաբանությունները կարդալով. Ինձ մի պահ արդեն թվում էր, թե բոլորը քարկոծում են նման ամուսնությունները, և չեն մնացել այնպիսի մարդիկ, որ դրական կարծիք կհայտնեն այդ մասին: Անչափ շնորհակալ եմ Ուլանային և Մելիքին

    Հ.Գ. Հարգելիներս, ասեմ , թե ինչու եմ այս թեման բացել… ես ինքս սիրահարված եմ հույն տղայի և պատրաստովում եմ ամուսնանալ նրա հետ: Հարցը նրանում չէ, որ ես հայ տղաներին չեմ հավանում: Պարզապես հավատացեք, ես այն նույն վերաբերմունքը չեմ տեսել ինձ հանդիպած հայ տղաների կողմից, ինչ-որ այս հիանալի անձնավորությունն է ցուցաբերում իմ նկատմամբ: Նա ոչ միլիոնատեր է, ոչ մուսուլման է, ոչ էլ ինչ-որ շիկահեր: Կասեի շատ ու շատ հայերից ավելի շատ է հայի նման:
    Իսկ ինչ վերաբում է հայրենասիրությանը, չեմ կարծում, թե սրանով դավաճանում եմ իմ հայրենիքին: Հայրենիքը չպետք է լինի լեզվիդ ծայրին որպես լեզվի փաթաթան, այլ պետք է լինի քո սրտում: Մեր շատ ու շատ մեծեր հայրենիքից հեռու ապրելով ՝միշտ էլ եղել են հայրենիքի հետ, և շատ ավելին են ոմանք արել հայրենիքի Հայաստանի համար, քան շատերը, ովքեր նստել են հայրենիքում և սիրում են միայն ճոռոմաբանել:
    Եվ եթե հայ աղջիկը գերադասում է այլազգի տղայի, միգուցե խնդիրը հենց հայ տղաների մե՞ջ է:

  3. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում MALU-ի խոսքերից
    եթե հայ աղջիկը գերադասում է այլազգի տղայի, միգուցե խնդիրը հենց հայ տղաների մե՞ջ է:
    Լիովին համամիտ եմ…

  4. #4
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում MALU-ի խոսքերից
    Եվ եթե հայ աղջիկը գերադասում է այլազգի տղայի, միգուցե խնդիրը հենց հայ տղաների մե՞ջ է:
    Քեզ երջանկություն քո ընտրյալի հետ: Բայց մի շփոթիր երևույթները. եթե դու գտել ես քո կյանքի ընկերոջը այլազգի տղայի մեջ, դա դեռ չի նշանակում, որ հայ տղաները արժանիքները ավելի պակաս են, և հակառակը, եթե դու ընտրեիր մի հայ տղայի, դա չեր նշանակի, թե հույն տղաները չեն կարող նույն առավելությունն ունենալ:
    Ի վերջո հարցադրումը սխալ է, որովհետև դու ընտրել ես կոնկրետ մարդու, այլ ոչ հույն ազգի ամբողջ արական սեռին:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում MALU-ի խոսքերից
    Եվ եթե հայ աղջիկը գերադասում է այլազգի տղայի, միգուցե խնդիրը հենց հայ տղաների մե՞ջ է:
    ապուշություն
    հ.գ. կներես Մալու ջան

  6. #6
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Ես նկատի չեմ ունեցել բոլոր հայ տղաներին: Ամեն ազգի մեջ էլ կան և՛ լավ, և՛ վատ մարդիկ: Պարզապես ոմանց լավ մարդիկ են հանդիպում, իսկ ոմանց ոչ: Ուղղակի ամեն մարդ ունի ընտրության իրավունք, և պետք չէ քննադատել նրա ընտրությունը: Ամեն մարդ առաջին հերթին ապրում է իր համար և պայքարում է իր երջանկության համար:

  7. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Ամեն դեպքում արի խոստովանիր, որ նախորդ գրառման վերջին նախադասությունդ սխալ է, ու լրիվ իզուր ես գրել:

  8. #8
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Ամեն դեպքում արի խոստովանիր, որ նախորդ գրառման վերջին նախադասությունդ սխալ է, ու լրիվ իզուր ես գրել:
    Միգուցե այդ գրառումը մի քիչ կոպիտ է հնչել քեզ համար, բայց պետք չէ որպես անձնական վիրավորանք ընդունել Մելիք ջան
    Էլի եմ ասում, մարդիկ տարբեր են լինում՝ անկաղ ազգությունից, սեռից և այլն: Պարզապես ինձ հանդիպել են ոչ ճիշտ մարդիկ: Այսքանը:

    Հ.Գ. Կարծում եմ կարելի է շարունակել հարցի քննակումը արդեն առանց ինձ օրինակ բերելու

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամուսնություն արտերկրացու հետ...

    Հիմա ինձ տղաները ծեծելու են, բայց ես Malu-ի հետ համաձայն եմ. խնդիրը հայ տղաների մեջ է: Մինչև ինձ քարկոծելը գոնե գրառումս մինչև վերջ կարդացեք: Բանն այն է, որ լավ (որ չվիճենք, ասեմ իմ ճաշակով) հայ տղաները շա՜տ քիչ են, բայց իմ ճաշակից շատերն ունեն: Ու՞մ են բաժին հասնելու այդ տղաները:
    Ի դեպ, հույն տղաները վատը չեն Ես մի քանիսին ճանաչում եմ, բոլորն էլ կարգին մարդիկ են:
    Մի հատ էլ հայի ու հույնի խառնուրդ եմ ճանաչում: Ավելի հայրենասեր է, քան նրանք, ովքեր օր ու գիշեր հայրենասիրությունից են խոսում: Այնպես որ պետք չէ ասել, թե օտարեկրացու հետ ամուսնացողի երեխան այլևս հայ չէ, դավաճանում է իր ազգին և այլն: Եթե իմ ճանաչած բոլոր հայ տղաներն իմ նշած մարդու նման հայրենասեր լինեին, հավատացեք, որ կարգին երկիր կունենայինք:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամուսնություն սևամորթի հետ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 67
    Վերջինը: 06.01.2017, 10:19
  2. Վաղ ամուսնություն
    Հեղինակ՝ mukik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 125
    Վերջինը: 29.10.2013, 23:26
  3. Ամուսնություն
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 69
    Վերջինը: 25.06.2011, 12:12
  4. Ամուսնություն
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 30.07.2008, 15:22
  5. Արժե՞ ամուսնանալ օտարազգիի հետ:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.07.2008, 22:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •